ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այդ գործընթացը կապված է «մի շարք զգայուն հարցերի» հետ. ԵՄ-ն՝ Աղդամով ԼՂ ռուսական հումանիտար բեռների առաքման մասին

«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև ընդգծում ենք մատակարարման այլ ուղիների օգտավետությունը՝ ի շահ տեղի բնակչության», - ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Կասինջեի հայտարարության մեջ։

Աղդամ-Ասկերան ճանապարհի բացումը պետք է լինի քայլ, որը պետք է օգնի Լաչինի միջանցքի բացմանը: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Կասինջեի հայտարարության մեջ։
 
Երեքշաբթի օրը Ասկերանով Ստեփանակերտ է ժամանել ռուսական Կարմիր խաչի բեռնատարը՝ հումանիտար օգնությամբ։ Առաքվել է ընդհանուր առմամբ 15 տոննա սննդամթերք (ալյուր, շաքարավազ, ձավարեղեն, մակարոնեղեն, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ), անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։
 
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև ընդգծում ենք մատակարարման այլ ուղիների օգտավետությունը՝ ի շահ տեղի բնակչության», - ասվում է հայտարարության մեջ։
 
Ղարաբաղում իրավիճակը կտրուկ վատթարանում է, ուստի անհրաժեշտ է կազմակերպել կենսական նշանակություն ունեցող ապրանքների առաքումը Ղարաբաղի հայ բնակչությանը։ ԵՄ-ն շահագրգիռ կողմերին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ գործարկելու և Լաչինի, և Աղդամ-Ասկերան ճանապարհները, ասվում է հայտարարության մեջ։
 
Անդրադառնալով Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական հումանիտար բեռների առաքմանը՝ ԵՄ-ն նշում է, որ այս գործընթացը կապված է «մի շարք զգայուն հարցերի» հետ, և ակնկալում է, որ դրան կհետևի կանոնավոր հումանիտար մատակարարումների վերականգնումը տեղի բնակչության համար։
 
Ճգնաժամը շատ երկար է ձգվել, ուստի կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ հումանիտար հասանելիության համար, այդ թվում՝ աշնան և ձմռան ամիսներին:
 
Եվրամիությունն առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալում է նոր կոնկրետ քայլեր՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության, վերջիններիս իրավունքների և անվտանգության, հաշտեցման համար ջանքերի պայմանների վերաբերյալ և ընդհանրապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ։
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: