ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինի խոստովանական ցուցմունքը և փախուստը սեփական ստորագրությունից

Նկատենք՝ ՀՀ-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ մեղադրում է մի ղեկավար, որը Արցախը Ադրբեջան էր ճանաչել այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների արյունը դեռ չէր սառել։ Նաև մի երկիր, որը խախտել է մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու օկուպացրել հսկայական հատվածը։

ՌԴ նախագահ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ և երաշխավոր Պուտինը որոշել է հանուն ՀՀ-ի հետ ունեցած դարավոր բարեկամության և ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների  «ձեռնլվայի արարողություն» կազմակերպել՝  ընդ որում ձեռքերը լվալով ոչ միայն ՀՀ-ից, այլև՝ Արցախից, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում  նաև ՀՀ-ի համաձայնությամբ՝ որպես այդ հայտարարության լիիրավ կողմ։ Արդ, ինչ է ասել  պարոն Պուտինը Վլադիվոստոկում տեղի ունեցած «Արևելյան տնտեսական ֆորումի» լիագումար նիստում․ ըստ էության, ոչ մի նոր բան, քան այն, ինչ  վերջին մեկ տարում  ամենօրյա ռեժիմով թութակում են ռուսական նարատիվների հայաստանյան  քարոզիչները։ Ըստ այդմ՝ քանի որ ՀՀ գործող ղեկավարությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, սա նշանակում է, որ լուծված է  ԼՂ-ի կարգավիճակի հարցը, ի՞նչ անի խեղճ Ռուսաստանը, հո ինքնուրույն, ի հեճուկս ՀՀ-ի չի՞ հետապնդելու Արցախի անկախության ճանաչումը՝ թեկուզ անորոշ ապագայում, ԼՂ խնդրի արյունոտ բեռը դնելով գալիք սերունդների վզին։ Եվ բացի այդ, ասում է Արցախի անվտանգության երաշախավորի առաքելությունը կատարելապես ձախողած երկրի ղեկավարը, ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՌԴ-ին այլ բան չի մնում անել, քան այն, ինչ հուշում ու պահանջում է պարոն Ալիևը՝ Ղարաբաղին առնչվող հարցերը քննարկել ոչ թե եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան, այլ՝ երկկողմ՝ ՌԴ-Ադրբեջան ձևաչափում։ Սա ինչ է, եթե ոչ ուղիղ խոստովանություն առ այն, որ  հատկապես Լաչինի միջանցքում տեղի ունեցող վախկանալիան  երկկողմ՝ ռուս-ադրբեջանական որոշման  հետևանք է, Պուտին-Ալիև համատեղ օպերացիա։ Ի դեպ, երեկ հավանաբար կանխազգալով «ռուսաց թագավորի» ենթադրվող մեղադրանքները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանսով Հ1-ի եթերում  հանգամանորեն անդրադարձավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ ռուսական քարոզչամեքենայի կողմից տիրաժավորվող մեկնաբանություններին և շատ կարևոր հարցադրում արեց՝ արդյոք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մե՞ջ է։ Ըստ իրեն՝ այո, սակայն արդյոք այդ փաստաթղթի իրավազորությունը շարունակում են ճանաչել նաև ՌԴ-ն և Ադրեջանը։ Այդ հարցի պատասխանը այսօր իր մասով տվեց Պուտինը՝ փատորեն խոստովանելով, որ առաջնորդվում է ոչ թե իր կողմից գրված և ստորագրված փաստաթղթի տառին և ոգուն համապատասխան, այլ Արցախին վերաբերող հարցերը լուծում, գործողություններն էլ  կատարում է միայն մեկ սուբյեկտի՝ Ադրբեջանի հետ համաձայնեցնելով, ենթարկվելով վերջինիս կամքին, կապրիզներին, ինչու չէ՝ նաև շանտաժին։ Ասվածի վկայությունը այսօր Աղդամի ճանապարհով հումանիտար բեռի մուտքն է Արցախ, այն դեպքում, երբ հումանիտար մատակարարումների համար նախատեսված միակ իրավական կարգավիճակ ունեցող ու լեգալ  ու լեգիտիմ ճանապարհը Լաչինի միջանցքն է։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ՌԴ-ի առաջ խնդիր է դրել՝  Արցախի իշխանության վրա ազդեցություն իր լծակներն օգտագործելով՝ համոզել, որպեսզի բացվի Աղդամի ճանապարհը, պայմանով, որ մեկ օր հետո թույլ կտրվի Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջոցով մատակարարումների իրականացումը։
 
Արձանագրենք՝ ոչ թե կվերականգնվի Լաչինի միջանցքում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված ռեժիմը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երթևեկ, այլ՝ միայն միջազգային մեկ կազմակերպության կողմից հումանիտար մատակարարումների իրականացում՝ միջանցքոււմ տեղակայված ապօրինի անցակետի կողմից իրականացվող հսկողության  պայմաններում։ 
 
Նկատենք՝ ՀՀ-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ մեղադրում է մի  ղեկավար, որը Արցախը Ադրբեջան էր ճանաչել այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների  արյունը դեռ չէր սառել։ Նաև մի երկիր, որը խախտել է մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու օկուպացրել հսկայական հատվածը։  Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին իր  «Մեծ ասուլիսում» պարոն Պուտինը  պարզորոշ, առանց հայ-ռուսական հարաբերություններից կաշկանդվելու հայտարարեց․ «Միջազգային իրավական տեսանկյունից՝ այդ բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է։ Էթնիկական հակամարտության արմատները սկսվեցին Սումգայիթից, ապա տեղափոխվեցին ԼՂ, այստեղ յուրաքանչյուր կողմ իր ճշմարտությունն ունի, և ԼՂ հայերն այն ժամանակ տարածք են վերցրել, որպեսզի պաշտպանեն սեփական կյանքն ու արժանապատվությունը»։
 
Այս նույն Պուտինն, ի դեպ, այսօր հետահայաց անդրադարձել է ԼՂ խաղաղ կարգավորաման ռուսական առաջարկներին և նորից կրկնել հին երգը, թե՝ ՌԴ-ն ցանկանում էր «լավով», այսինքն՝ «Լավրովի պլանով» լուծել ԼՂ խնդիրը, սակայն  ՀՀ իշխանությունները  իրենց «լավն» ու «վատը» չհասկացան, ու մերժեցին ռուսական «հոյակապ» լուծումը, որոշեցին պայքարել և բանը եկավ հասավ պատերազմին։ «Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը մերը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաև Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, և դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։
 
Ճիշտ է ասում պարոն Պուտինը, երբ ասում է՝ «ասելիք չկա», քանի որ Արցախի վերաբերյալ իր ասելքը նա շարադրել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ապա՝ վերահաստատել  2021 թվականի հունվարի և նոյեմբերի հայտարարություններով, որոնցում հղում է արվում մայր փաստաթղթին՝ բազմաչարչար նոյեմբերի 9-ի հայտարարությանը։  Հետևապես, անցած երեք տարիների ընթացքում ՌԴ-ն պետք է զբաղված լիներ ոչ թե ասելիք մոգոնելով, այլ՝ անելիքով, որոնց պարտավորությունը ստանձել էր սեփական կամքով ու ստորագրությամբ։ Իսկ ինչ տեսանք Արցախում անցած երեք տարիների ընթացքում՝ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո․ ևս մեկ անգամ հիշեցնենք՝ Հին Թաղերի,  Խծաբերդի, Դիզափայտի օկուպացիա և նոր՝ մի քանի տասնյակ  ռազմագերիներ, ապա՝ Փառուխ-Քարագլուխ օպերացիա՝ ադրբեջանական զինուժի ներխուժում ռուս խաղաղապահների պատասխանատության գոտի, ապա՝ Լաչինի միջանցքի բլոկադա, ապօրինի անցակետի տեղադրում, ռուսական պատասխանատվության գոտի համարվող տարբեր տեղանքներում ադրբեջանական զինված սադրանքներ, ահաբեկչական գործողություններ, որոնք կոմպլեքս տրամաբանությամբ շարունակվում են մինչև այս պահը։
 
Այժմ անդրադառնանք Պուտինի հայտարարության այն հատվածին, որտեղ նա հղում է անում Պրահայի հայտարարությանը՝ մանիպուլացնելով լսարանին, թե՝ ՀՀ-ն այդպիսով արձանագրել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։   Նախ՝ հերթական անգամ հիշեցնենք, որ Պրահայի հայտարարությունն ի հայտ եկավ 2022 թ.  սեպտեմբերի 13-14-ի ռազմական  ագրեսիայից և մեր ռազմավարական դաշնակցի «թքածողական վերաբերմունքից» հետո։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են (ոչ թե՝ առաջին անգամ արձանագրել, ճանաչել) իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, մի փաստաթուղթ, որը դեռևս 1991 թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին վարչական սահմաններով: Այդ հռչակագիրը այս ողջ ընթացքում  ՀՀ օրենսդրության անբաժանելի մասն է կազմել՝ խորհրդարանի կողմից վավերացվելով 1992 թ․ փետրվարին։  Այսպիսով՝ Պրահայում արտառոց բան տեղի չի ունեցել՝  որևէ նոր պայմանավորվածություն  ձեռք չի բերվել՝ 2022 թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրը մոտ 31 տարի շարունակ եղել է ուժի մեջ։ Հետևապես, Պրահայի հայտարարությունը առ ոչինչ չի դարձրել և կամ դրանով ՀՀ-ն և Ադրբեջանը չեն հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում մշտադիտարկման առաքելություն տեղակայել ՝ նպաստելու սահմանի կայունությանը: Ահա այս կետն է, որ հոգեխանգարմունք է հասցրել ՌԴ-ի մոտ՝ ստիպելով ՀՀ-ին պատժել Արցախի շրջափակելու միջոցով։   
 
Ի դեպ, Ալմա-Աթայի հռչակագրին, որին հղում անելով Պուտինը փորձում է ՀՀ-ին մեղադրել Արցախն  Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ, հղում է արվել նույն պարոն Պուտինի միջնորդությամբ Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ Այդ հանդիպումը կայացավ Պրահայից հետո՝ 2022 թ․ հոկտեմբերի 31-ին։ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի»,-մասնավորապես նշված է Սոչիի եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության մեջ։  
 
Հետևապես, երբ ՌԴ նախագահը փորձում է  ՀՀ ղեկավարությանը պատժելու, ՀՀ-ի և Արցախի  նկատմամբ իր պարտավորությունները չկատարելու մասին, պետք է ողջամիտ փաստարկներ վկայակոչի, քանի որ բազմաչարչար այդ՝ Ալմա Աթայի հռչակագիրը նաև իր՝ ՌԴ-ի, որպես անկախ պետության ձևավորման հիմնարար փաստաթուղթն է։ Եվ ինչպես նկատեց Փաշինյանը՝ «Սխալ է  դեմոնիզացնել այդ  հռչակագիրը, քանի որ ԽՍՀՄ պետությունները անկախություն ստացել են հենց այդ փաստաթղթով՝   փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները»։
 
Հեղինե Մանուկյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: