ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխանափոխության ու «արյան ծարավ» խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերի պաշտպանն է

Միգուցե պետք է փոխել դաշինքի անվանումը և դարձնել «Ռուսաստան» դաշինք։ Նաև՝ «Պատիվ ունեմ ՌԴ-ում» խմբակցություն։ Այլապես տպավորություն է, որ ՀՀ բյուջեյից սնվող պատգամավորների նպատակը հակասելն է ՀՀ շահերին։

Ազգային արժեքներից խոսող, հայրենասիրությունը, Արցախը դրոշակ դարձրած, ազգային ազատագրական ճառերով հանդես եկող խորհրդարանական ընդդիմությունն  վերջնականապես ապացուցեց, որ ողջ սրտով ու հոգով պաշտպանում է ոչ թե իրեն ընտրած քաղաքացիների և երկրի՝ Հայաստանի շահերը, այլ բոլորովին օտար երկրի՝ Ռուսաստանի շահը։ Իսկ Հայաստանն ու Արցախը ածանցյալ են․ հնարավորություն՝ որպես ՌԴ-ի անդուլ պաշտպան ներկայանալու համար։  


Ազգային ժողովում  տեղի ունեցած նիստի ժամանակ այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները իրենց հայտարարություններով փորձում էին հավատարմության երդում տալ ՌԴ իշխանություններին, ապացուցել, որ առանց Ռուսաստան չկա Հայաստան ու Արցախ, այլ կերպ ասած՝ պետք է ենթարկվել ՀՀ-ի ու Արցախի հաշվին ՌԴ-ի բոլոր դավաճանական գործարքներին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Նաև տպավորություն էր, որ ակնկալում էին աջակցություն՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։


Նիստի ընթացքում մի քանի անգամ իշխանափոխության կոչեր հնչեցին։ Եթե Արեգնազ Մանուկյանը կոչ էր անում  նախ քաղաքապետի ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել Երևանում, հետո՝ Հայաստանում, ապա Հայկ Մամիջանյանը նաև սպառնաց․ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»։ 1998-ի պալատական հեղաշրջումով, Հոկտեմբերի 27-ով ու Մարտի 1-ով անցած ուժի՝ ՀՀԿ-ի պատգամավորը մոռացավ նշել «մի փոքր դետալ», թե այս անգամ ո՞ւմ արյամբ են փորձելու իշխանափոխությունն անել։ 


Նմանատիպ սպառնալիք հնչեցրել էր նաև Սերժ Սարգսյանը հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանին սպառնում էր Մարտի 1-ով, արդյունքում  Սարգսյանը լքեց իր պաշտոնը խոստովանությամբ․ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Մնում է՝ Մամիջանյանը հասկանա, որ արյամբ սպառնալը վատ է անդրադառնալու թե՛ իր և թե՛ իր ղեկավարի վրա, քանի որ ժողովուրդը և այսօրվա   իշխանությունը թույլ չեն տա նոր մարտիմեկեր և նոր հեկտեմբերիքսանյոթեր։


«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե քաղաքական կարճատեսություն է անվտանգություն կերտել առանց Ռուսաստանի։ Հարց է առաջանում, թե եթե Ռուսաստանը չի կատարում կամ չի կարողանում կատարել իր դաշնակցային պարտավորությունները, և ադրբեջանական ուժերը 44-օրյա պատերազմից հետո օկուպացրել են Հայաստանի տարածքից ավելի քան 100 քառակուսի կմ, ապա ի՞նչ վստահությամբ պետք է մեր անվտանգությունը կերտենք  Ռուսաստանի հետ, հատկապես, երբ եվրադիտորդների գալուց հետո ադրբեջանական զորքերը չեն կարողացել ոչ մի քառակուսի մետր տարածք օկուպացնել Հայաստանից։


Դաշնակցական Գեղամ Մանուկյանի վրա ընդհանրապես ծանր է նստել առաջին տիկին Աննա Հակոբյանի այցը Կիև։ Այսօր նա իր հարցազրույցում  նշել է․ «Փաշինյանի կինը գնում է Ուկրաինա, տարբեր մակարդակներով հանդիպումներ է ունենում, քաղաքականացված ժեստեր է կատարում ու քաղաքականացված վայրեր է այցելում, ու ասում են՝ դա քաղաքականության հետ կապ չունի: Անհնար է որևէ կերպ մեկնաբանել»։ 


Ասել է թե Հայաստանում գործող նախկին իշխանականները և ներկայիս խորհրդարանականները առավել շատ անհանգստացած են Ռուսաստանի շահով, որքան էլ որ դա հակասում է Հայաստանի շահերին։  Ստացվում է, որ Գեղամ Մանուկյանի կարծիքով այն պետությունը, որը Ռուսաստանի հակառակորդն է, նաև Հայաստանի հակառակորդը պետք է հռչակվի և այդ տրամաբանությամբ Արևմուտքը ևս պետք է դառնա Հայաստանի հակառակորդը։  


Միգուցե պետք է փոխել դաշինքի անվանումը և դարձնել «Ռուսաստան» դաշինք։ Նաև՝ «Պատիվ ունեմ ՌԴ-ում» խմբակցություն։ Այլապես տպավորություն է, որ ՀՀ բյուջեյից սնվող պատգամավորների նպատակը հակասելն է ՀՀ շահերին։
civic.am
 
Դավիթ Լևոնյան
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: