Վերջին օրերին և հետայսու ԼՂ-ում տեղի ունեցածը Հայաստանի «ազգափրկիչ» ընդդիմության առնվազն սրտով է, կամ վերջիններիս նախօրոք մշակած պլանն է
Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
ԼՂ-ում Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Հայաստանի «ազգափրկիչ» ընդդիմությունը ցնծության մեջ է, անգամ տեսախցիկների առջև չեն թաքցնում դա։
Հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանը զրկվեց Լեռնային Ղարաբաղում իր կամքը թելադրելու ևս մեկ հենարանից, ինչը տակավին սուտ է։
Իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականից առաջ Լեռնային Ղարաբաղի Աղդամով կապը Ադրբեջանի հետ համարում էին դավաճանություն, Լեռնային Ղարաբաղի հանձնում։ Դե, ինչպես միշտ ռազմահայրենասիրական կոչերով փրկում էին․․․ այդ փուչիկն էլ պայթեց։
Հետևաբար, վերջին օրերին և հետայսու ԼՂ-ում տեղի ունեցածը Հայաստանի «ազգափրկիչ» ընդդիմության առնվազն սրտով է, կամ վերջիններիս նախօրոք մշակած պլանն է։
Աղբյուր՝ araratnews.am
Նմանատիպ Լուրեր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: