ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիական նրբագեղության, անգլիական որակի, գերմանական ամրության, ամերիկյան նորարարության մուտքը հայկական շուկա. ժամացույցներ

Գաղիական կամ ֆրանսիական նրբագեղությունը, անգլիական որակը, գերմանական ամրությունը, ամերիկյան նորարարությունը ծովային և ցամաքային ճանապարհներով, բեռնափոխադրող և ապահովագրական ընկերությունների միջոցով լցվում էին Թիֆլիսի, Պոլսի, Զմյուռնիայի հայկական պահեստներն ու մթերանոցները և խանութպանների հսկայական բանակի միջոցով հասանելի դառնում մարդկանց:

Եվրոպայից նորույթները շնորհիվ վաճառականների արագ հասնում էին ռուսական և օսմանյան կայսրությունների հպատակներին: Գաղիական կամ ֆրանսիական նրբագեղությունը, անգլիական որակը, գերմանական ամրությունը, ամերիկյան նորարարությունը ծովային և ցամաքային ճանապարհներով, բեռնափոխադրող և ապահովագրական ընկերությունների միջոցով լցվում էին Թիֆլիսի, Պոլսի, Զմյուռնիայի հայկական պահեստներն ու մթերանոցները և խանութպանների հսկայական բանակի միջոցով հասանելի դառնում մարդկանց:
 
Առևտուրը եռում էր, թերթերի սեփականատերերը օգտվում դրանից և գովազդների ու ծանուցումների համար ուրախությամբ վաճառում իրենց թերթերի էջերի սյունյակները:
 
 
«Նոր մթերանոց ժամացոյցի Սէլվաճեան, սուլթան Համամ սակարանի դիմաց, Սաֆաիե խան առաջին յարկ թիւ 6: Միմիայն մեծաքանակ վաճառում: Մթերանոց կը գտնուի ոսկի, արծաթ եւ մետաղեայ ամէն տեսակ ժամացոյցներ, պատի և քոնսոլի, ինչպէս նաև ոսկի, արծաթ և ոսկեպատ շղթայք և գոհարեղէնք: Որովհետեւ մեր գլխաւոր նպատակն է, հրապարակի վրայ տիրող գներնէն աժան ծախել, հետեւաբար յանձնակատարք և ժամացոյցի առևտրով զբաղւող խանութպանք դիմելով մեր նորահաստատ մթերանոցն պիտի կրնար մեծապէս օգտուիլ և մեր մշտակայ յաճախորդն ըլլայ: Ի հարկէ վճարման մասնաւոր պայմաններ կրնան տրուիլ: Ծանոթութիւն. Մեր ժամացոյցներէն հատով գնել փափաքողք կրնան դիմել մեր վաճառատունն Մահմուտ փաշայի գլուխ, Շուկայի դրան ճիշտ դիմաց թիւ 3», -կարդում ենք Պոլսի «Հայրենիք»-ում:
 
Իմիջիայլոց, թե արևելահայ և թե արևմտահայ վաճառականներից շատերը, բացի մեծ մթերանոցներ, պահեստներ ունենալը, նաև իրենց սեփական վաճառատներն ունեին և հաճախորդներին, եթե նրանք մեծաքանակ գնորդ չէին, ուղղորդում էին հենց իրենց խանութները:
 
 
«Մի միայն 120 ղրուշով ոսկե ժամացոյց կոթէն լարուող, սիրուն եւ ընտիր թե արանց եւ թէ կնոջ համար: Մի միայն 30 ղրուշով նիքէլ ժամացոյց կոթէն լարուղ, որոնց համար դիմել Սէլվաճեան  վաճառատուն Չուխաճի խան փողոց թիւ 20: Կը խնդրուի յանձնակատարներէ և ժամացոյցի առևտուրով զբաղվող խանութպաններէ որ հաճին դիմում ընել Սէլվաճեան վաճառատունն կամ  իւր մթերանոցն, ուր կըծախուին արծաթ անգղիաձեւ, չիֆօնէ մաշալը խիստ  տոկուն  ժամացոյցներ 72 և կէս ղռուշի գնով: Եւ այլ ամէն տեսակ ժամացոյցներ, պատի, քոնսոլի, բազմազան, ինչպէս նաեւ շղթայ, պիլեզիկ, շահաւետ գներով: Սէլվաճեան վաճառատունը պատրաստ է գնոց  ցուցակներ ղրկել գաւառները և յանձնարարութիւնները կատարել փութով: Պատուաւոր երաշխաւորութեանց տակ վճարմանց դիւրութիւններ կընծայուին»: 
 
Տեխնոլոգիա, զարդ, դեկոր, ի՞նչ է ժամացույցը արվեստաբանի տեսանկյունից: Լսենք արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Չուքասզյանին։ Նա Հայաստանի ազգային պատկերասրահի Դեկորատիվ֊կիրառական արվեստի բաժնի վարիչն է:
 
 
«Արվեստաբանական տեսանկյունից բավական հետաքրքիր են հայկական և ընդհանրապես միջնադարյան շրջանի արևային ժամացույցները, որոնք զարդային լուծումներով բավական հետաքրքիր են: Որպես արվեստի գործ առանձնանում է 18-րդ դարը, երբ ժամացույցը շատ կարևոր դեր ստացավ և՛ իբրև ինտերիերի մաս և՛ իբրև արվեստի գործ: Շատ հաճախ առանձին սարքվում էր մեխանիզմը, առանձին ստեղծվում էր կաղապարը: Իսկ կաղապարը ստեղծում էին նաև նկարիչներ:  Այդ ժամացույցների առանձնահատկությունը նաև այն էր, որ հարդարում էին տարատեսակ նյութերով: Ոսկի, բրոնզ էր օգտագործվում նաև արծն էր կիրառվում, շատ հաճախ տարբեր քանդակներով կարող էին զարդարել: 18-րդ դարի ընթացքում և Ֆրանսիայում և Գերմանիայում սկսեցին ստեղծել ոչ միայն ռոկոկկո ոճի ժամացույցներ, այլև Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանում լրացան սևամորթների քանդակներով, նաև եգիպտական մշակույթից ներշնչված սֆինքսների, գրիֆոնների քանդակներով:
 
Ոսկերիչ Սերկիսoֆ Դեմիրօղլու. 19-րդ դարի պոլսահայ մամուլում ոչինչ չգտան այս խորհրդավոր մարդու մասին: Այնինչ Օսմանյան կայսրությունում 1880-ականներից սկսած նրա արտադրած գրպանի ժամացույցները չափազանց հարկի էին: Նրա հաճախորդները Օսմանյան բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական այրեր էին։ Սերգիսoֆը Թուրքիայի ազգային երկաթգծերի գերատեսչության բացառիկ մատակարարն էր: Սովորաբար բարձրաստիճան երկաթուղայիններին թոշակի էին ուղարկում Սերքիսօֆի ժամացույցով: Երևի՝ որպեսզի կյանքի մնացած ժամերին լավ հետևեն:
 
 
Կոստանդնուպոլսում հայ ձեռներեցի ընտանիքում ծնված այս մարդու ճակատագիրը ոչնչով չի տարբերվում իր մյուս հայրենակիցների ճակատագրից: Գալիս են նաև իր և ընտանիքի ետևից: Շուտով «Սերկիսօֆ Դեմիրօղլու» ապրանքանիշը վաճառվում է, իսկ 1950-ականներին դրա հիման վրա խորհրդային երկրում սկսում են արտադրել պրեմիում դասի ժամացույցներ՝ «Սեկունդա» և «Մոլնիա» անվանումներով. կրկին բարձրաստիճան չինովնիկների համար:
 
Պոլսի հայկական թերթերը գովազդել են հայկական վաճառատներում հայտնված մի նորույթ-ժամացույց, որ միաժամանակ ցույց է տալիս Ֆրանսիայի և Թուրքիայի ժամանակը:
 
 
«Նոր գյուտ. Համիտիէ ժամացոյց, ոսկի եւ արծաթ, որ մէկ սլաքվ կը ցուցանէ ալաֆրանկա եւ ալաթուրքա ժամերը եւ որու համար ուրիշ ժամացոյցէ մը այաբ գտնելու պէտք չմնար, որով միշտ աչքի առաջ կ՛լլան երկու ժամերն ալ որք հաւասարապէս գործածելի են մեր երկրի մէջ: Միակ կեդրոնատեղրն է Մեծ Շուկայ Վարաքճի խան, թիւ 2 Հովսէփ Թօլաեանի վաճառատունն ուր կգտնուն նաեւ ամէն տեասկ  ոսկի, արծաթ ժամացոյց եւ շղթաներ եւ այլն ինչպէս նաեւ արծաթապատ ափսէներ ճերմակ մետաղի վրայ Քրիսթօֆի գրութեամբ երաշխաւորեալ: Սոյն վաճառատունն իր բոլոր ապրանքները կ՛երաշխաւորէ մասնաւոր հաշուէցուցակ մը յնաձնելով ի միասին: Գիները չափաւոր:
 
 
Անցնենք Թիֆլիս, տեսնենք ժամացույցի վաճառականությամբ ովքե՞ր են զբաղվել և ի՞նչ են առաջարկել: Թերթենք «Մեղու Հայաստանի»-ի էջերը.
 
«Կացի ժամացույցների դեպօ. Ստանում է մեծ քանակութեամբ ծոցի ընտիր ժամացոյցներ եւրոպական զանազան երևելի գործարաններից: Ստացուած է նոյնպէս մեծ քանակութեամբ Փարիզի աշխարհանդէսից պատի և գրասենեակի ժամացոյցներ ու զարթեցնող մեքենայ: Ժամացոյցների ուղիղ բանելուն երաշխաւոր է խանութի տէրը: Խանութը գտնվում է Դվորցովի  փողոցում նոմեր 8»:   
 
 
Փաստորեն Թիֆլիս են հասել 1878 թ. Փարիզի աշխարհանդեսում կամ էքսպոյում ներկայացված ժամացույցներից:
 
Ի դեպ Ազգային պատկերասրահում ժամացույցների մի հրաշալի հավաքածու կա: Որտեղի՞ց են այդ ժամացույցները հայտնվել այստեղ և ի՞նչ են պատմում մեզ ժամանակից բացի: Լսենք Դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Չուքասզյանին:
 
Հայաստանի ազգային պատկերասրահի ժամացույցների հավաքածուն սկզբնական շրջանում ստեղծվել է նվիրատվությունների շնորհիվ: Էրմիտաժից է շատ նմուշներ ստացվել, ինչպես նաև հայ կոլեկցիոներների նվիրատվությունների, հետագայում նաև գնումների շնորհիվ:
 
Գյուտարարություն, արվեստ, վաճառականություն, խաղաղ և փոխլրացնող համակեցություն: Անգամ հիմա, երբ ժամանակին կամ ժամին հետևելու միջոցները փոխվել են, նրանք էլի միասին են՝ գյուտը կամ արդեն Hi tech-ը, արվեստը՝ ավելի ճիշտ դիզայնը և վաճառողը, որ խանութ ունենալու կարիք արդեն այդքան էլ չունի: Ամեն բան ինչ-որ ամպերում են, վիրտուալ աշխարհներում: Անգամ հայկական մամուլն է այնտեղ:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: