ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքենի կարևոր հայտարարությունն ու գլխավոր հարցը

Ըստ Բլինքենի հայտարարության, Հայաստան-Ադրբեջան որևէ համաձայնագիր պետք է պաշտպանի Արցախի հայության իրավունքների և անվտանգությունը: Ամբողջ հարցն այն է, թե ԱՄՆ-ը որքանով է հանձնառու պաշտպանել իր այդ մոտեցումները Ադրբեջանի ապակառուցողականությունից, և ավելին՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից, լինի դա ռազմական ուժի, թե այն հակամարդկային գործողությունների տեսքով, որ արտահայտվում են Արցախի տոտալ շրջափակումով:

ԱՄՆ պետքարտուղարությունը սեպտեմբերի 10-ին տարածել է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը Արցախում ստեղծված իրավիճակի և հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը կոչ է անում անհապաղ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները, որպեսզի մարդասիրական բեռները մուտք գործեն Արցախ և բավարարեն մարդկանց կարիքները: Միաժամանակ, Բլինքենը նաև խոսում է վեճերի լուծման համար ուժի կիրառման անթույլատրելիության մասին: «Միացյալ Նահանգները նաև հաստատում է, որ առաջ գնալու միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա», հայտարարում է ԱՄՆ պետքարտուղարը:
 
Անշուշտ, դրանք կարևոր հայտարարություններ են, միաժամանակ մանրամասն դիտարկման կարիք ունեցող: Սակայն, ներկայումս ստեղծված իրավիճակում, մասնավորապես երբ կարծես թե բավականին ակնառու է իրավիճակի բավականին բարձր լարվածությունը, իսկ պաշտոնական Երևանն ուղիղ է հայտարարում այդ մասին, առանցքային հարցը հետևյալն է՝ ի՞նչ վիճակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների նախաձեռնած դիվանագիտական գործընթացը, ի՞նչ հանգրվանում, այն կա՞, թե՞ այլևս համարվում է տապալված կամ ձախողված:
 
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը մի քանի անգամ հայտարարել է, որ պետքարտուղար Բլինքենի համար գործընթացը ընդհուպ անձնական հետաքրքրության և ներգրավվածության խնդիր է, հետևաբար, դրա ձախողումը նաև նշանակելու է ոչ միայն ԱՄՆ դիվանագիտական ջանքի անարդյունավետություն, այլ նաև հենց Բլինքենի անձնական ձախողում, ինչը թերևս իր ազդեցությունը կունենա նրա հետագա կարիերայի, այլ կերպ ասած՝ նախագահ Բայդենի հնարավոր երկրորդ ժամկետի պարագայում Բլինքենի աշխատանքի շարունակության վրա: Մեզ հուզողն իհարկե ոչ թե Բայդենի կամ Բլինքենի, այլ Արցախի և արցախահայության ճակատագիրն է: Ողջունելի է, երբ Նահանգների պետքարտուղարը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չի կարող լինել առանց Արցախի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության:
 
Ըստ Բլինքենի հայտարարության, Հայաստան-Ադրբեջան որևէ համաձայնագիր պետք է պաշտպանի այդ իրավունքներն ու անվտանգությունը: Ամբողջ հարցն այն է, թե ԱՄՆ-ը որքանով է հանձնառու պաշտպանել իր այդ մոտեցումները Ադրբեջանի ապակառուցողականությունից, և ավելին՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից, լինի դա ռազմական ուժի, թե այն հակամարդկային գործողությունների տեսքով, որ արտահայտվում են Արցախի տոտալ շրջափակումով: Փաստացի, այն պատկերը, որ կա այսօր, ըստ էության կամ ամերիկյան ձախողման՝ ըստ այդմ անկարողության դրսևորում է, կամ Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու հարցում ԱՄՆ պատրաստակամության և ցանկության անբավարար աստիճանի:
 
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: