ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ կխոսեն այսօր Փաշինյանն ու Էրդողանը

Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների շարունակությունը փաստորեն կարող է լինել հեռախոսազրույցը Էրդդողանի հետ, և բացառված չէ, որ հենց այդ զրույցի տրամաբանությունից ու բովանդակությունից է կախված լինելու, թե ինչպես կզարգանա հետագա իրավիճակը և կլինի՞ Փաշինյան-Ալիև «հրատապ քննարկում», թե՞ ոչ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է՝ Մեծ Քսանի Վեհաժողովից վերադարձին, որ սեպտեմբերի 11-ին բանակցելու է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Սեպտեմբերի 10-ին Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել, մասնավորապես Ֆրանսիայի, Իրանի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Վրաստանի վարչապետի, նաև ԱՄՆ պետքարտուղարի հետ: Բացառությամբ Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի, մյուս բոլոր հեռախոսազրույցների մասին Հայյաստանի վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանի կառավարության ղեկավարը ռեգիոնում իրադրությունը լիցքաթափելու, սահմանի պայթյունավտանգ իրադրության բռնկում թույլ չտալու համար պատրաստ է «հրատապ քննարկում» ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Թերևս առանձին անդրադարձի է արժանի այն, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ չկա այդ մասին արձանագրում:
 
 
Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների շարունակությունը փաստորեն կարող է լինել հեռախոսազրույցը Էրդդողանի հետ, և բացառված չէ, որ հենց այդ զրույցի տրամաբանությունից ու բովանդակությունից է կախված լինելու, թե ինչպես կզարգանա հետագա իրավիճակը և կլինի՞ Փաշինյան-Ալիև «հրատապ քննարկում», թե՞ ոչ: Ընդ որում, այդպիսի «հրատապ քննարկման» բացակայությունը ամենևին չի նշանակի իրավիճակի ռազմական էսկալացիա: Ի վերջո, բացառված չէ, որ «հրատապ քննարկումն» իր տրամաբանությամբ արդեն իսկ սկսված է և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը դրա մասին է, ու ըստ էության գոնե առայժմ չկա անմիջականորեն Փաշինյան-Ալիև հանդիպման և քննարկման անհրաժեշտություն: Ուշադրության է արժանի հանգամանքը, որ հեռախոսազրույցների շարքում բացակայում է զրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Սա պայմանավորված է այն առերևույթ գերլարումո՞վ, որ կա Հայաստան-ՌԴ հարաբերության հռետորաբանության հարթությունու՞մ, թե՞ այն, ինչ քննարկում է կամ պատրաստ է քննարկել Հայաստանի վարչապետը իրավիճակի պայթյուն թույլ չտալու համար, սկզբունքորեն հակասության մեջ չէ Ռուսաստանի պատկերացումների հետ:
 
Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞վ է պայմանավորված առնվազն հռետորաբանության մակարդակում այն փոխհրաձգությունը, որ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից հետո, որ նա տվել էր իտալական պարբերականին: Միթե՞ այդ փոխհրաձգությունը պարզապես «ներկայացում» է, ինչ որ տակտիկական նկատառումով: Շատ բարդ է ասել:  Իհարկե «թատրոնի» մասին խոսելը թերևս չի լինի պատեհ, բայց միևնույն ժամանակ իրատեսական և համարժեք չի լինի մտածել, որ, Նիկոլ Փաշինյանն օրինակ կարող է ինչ որ բան խոսել Էրդողանի հետ, որը լինի Ռուսաստանի պատկերացումներից դուրս, և միաժամանակ՝ իրատեսական ու իրագործելի, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ընդամենը մի քանի օր առաջ Էրդողանը Պուտինի հյուրն էր և փորձում էր վերականգնել նրա և ԱՄՆ միջև միջնորդի իր կարգավիճակը: Ավելին, գուցե արժե դիտարկել ընդհուպ տարբերակ կամ վարկած, որ Փաշինյանի հետ Էրդողանի սպասվող հեռախոսազրույցը լայն իմաստով կարող է լինել հենց այդ միջնորդության մի դրսևորում:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: