Օլթիի քարածուխը. 1920 թ. սեպտեմբերի 11
1920 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանները հասել էին մինչև Օլթիի ածխահանքեր՝ Օլթիի շրջան, որն այսօր Թուրքիայի Էրզրումի շրջանի մաս է կազմում: 1920-ի աշնանը սկսվեց թուրք-հայկական պատերազմը, քեմալականները շաբաթների ընթացքում գրավեցին Օլթին, Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը, Կարսը, Արդահանը, ապա նաև՝ Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին: Թուրքական առաջխաղացումը դադարեցվեց նոյեմբերի սկզբին կնքված թուրք-հայկական զինադադարի պայմանագրով: Շաբաթներ անց Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց: Ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների հարվածների տակ ՀՀ ղեկավարությունը ստիպված էր տեղի տալ: ՀՅԴ Բյուրոյի որոշումով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցվեց բոլշևիկյան Հայհեղկոմին:
Ներքո լուրը վերաբերում է Օլթիի ածուխին:
ԱՆԻ կենտրոն
Ղարս
Օլթիի շրջանի Փենեակի քարածուխի հանքերից ճարտարապետներ Օհանջանեանի և Կարապետեանի բերած քարածուխը փորձի ենթարկւեց Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի վրայ, ստացւեց փայլուն արդիւնք, ածուխը լաւ այրւում է, 1 վերստ լեռնային երկաթուղագծի վրայ, ծախսւեց 2 գր. ածուխ, որ հաւասար է 1 գր. մազութի: Կարսի նահանգապետը փոխադրութեան բոլոր միջոցները հաւաքել է քարածուխի փոխադրութեան համար:
Ժողովուրդ, թիվ 151, շաբաթ, 11 սեպտեմբերի, 1920 թ.
Լուսանկարում ՝ Փենյակ/Փենեկը մեր օրերում
Աղբյուր՝ aniarc.am
Նմանատիպ Լուրեր
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։