ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց Ռուսաստանի․ Հայաստանը՝ անվտանգային խաչմերուկում

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Հայաստանի համար այս բարդ փուլում շեշտում է բոլոր գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ առանձնահատուկ կարևորելով Հնդկաստանի հետ համագործակցությունը։

Վերջին օրերին հայ-ռուսական դիվանագիտական բանավեճը կոշտ որակումներով է ընթանում։ Երևանը շարունակում է շեշտել պարտավորությունների չկատարումն և դրա հետևանքները, պաշտոնական Մոսկվան Երևանին քաղաքական մեղադրանքներ է ուղղում։ Փորձագիտական դաշտում փորձում են հասկանալ իրավիճակը՝ խոսելով և՛ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, և՛ հավասարակշռության պահպանման անհրաժեշտության մասին։
 
Ռուս-հայկական «փոխհրաձգություն»՝ հայտարարությունների ու մեղադրանքների տեսքով, բայց նաև հաստատակամ պնդում՝ Ռուսաստանը Հայաստանից չի հեռանա։ Սրան զուգահեռ հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունների նախապատրաստում, որոնք մեկնարկելու են սեպտեմբերի 11-ին, Հայաստանում։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ 10–օրյա զորավարժություններն անցկացվելու են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։
 
Եթե այս պատկերին ավելացնենք նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության հարցում  նոր դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալու մասին և այդ երկրի ԱԳՆ–ի հստակեցումը, թե Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, ապա անհասկանալի խճանկարն ավելի է բարդանում՝ բազմաթիվ հարցեր առաջացնելով։ Շատերը տպավորություն ունեն, թե Հայաստանի հանրապետությունը վեկտոր է փոխում։
 
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյան․ «ՀՀ–ն ոչ թե վեկտոր է փոխում, այլ փորձում է դիագնոզ տալ արդեն առկա իրողություններին, որ ռազմական վեկտորը վաղուց է փոխված և փոխված է 2010 թվականից։ Նրանք ռազմավարական, տեկտոնական շարժում են իրականացնել տարածաշրջանում և իրենց գլխավոր գործընկեր են ընտրել Ադրբեջանին, ընդհուպ մինչև սպառազինությունների շուկա, որին համապատասխան 2010-2018 թթ Ադրբեջանին վաճառվեց հինգ մլրդ դոլարի սպառազինություն։ Խողովակաշար էր գծվում՝ տրամաչափ էին փոքրացնում, այնուհետև զավթում էին իրավունքները այդ խողովակաշարերի»։
 
Ռազմական հարցերով փորձագետը հիշատակում է 2021 թվականի մայիսը։
 
«Հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք արդեն ոչ ոք թաքցնել չի կարողանում և հերքելը իմաստ չունի։ ՌԴ–ն 2021–ի մայիսից իր պայմանագրային ոչ մի պարտավորություն չի կատարում, ՀՀ–ն այլընտրանք է փնտրում, և այդ այլընտրանքները դուր չեն գալիս ՌԴ–ին»։
 
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե անվտանգության հարցերում Հայաստանի գրեթե լիակատար կախվածությունը Ռուսաստանից «ռազմավարական սխալ էր», ասել է, որ «պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար»։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ձևակերպումները «աբսուրդ» էր որակել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչը  նույնպես Մոսկվան անարձագանք չէր թողել։
 
Անուշադրության չէր մատնվել նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի  վավերացման հարցը․ Մոսկվան  պարզաբանումներ էր ակնկալել Երևանից։
 
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությունը Հռոմի ստատուտը ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այն սակայն խնդրահարույց է Ռուսաստանի համար՝ Պուտինի դեմ Հաագայի կայացրած որոշման համատեքստում։
 
Պաշտոնական Երևանն ավելի վաղ պարզաբանել էր՝ Հռոմի ստատուտի ընդունման հարցը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
 
Հայտարարություններն այս կետում չեն ավարտվում․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն, արձագանքելով Հայաստանի վարչապետի դիտարկմանը, թե Ռուսաստանը կարծես ինքն է հեռանում Հարավային Կովկասից պնդել էր, որ Ռուսաստանը այդ տարածաշրջանի անբաժանելի մասն է, և ոչ մի տեղ չի կարող հեռանալ։ «Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ», - ասել էր։
 
Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ Ռուսաստանը տարածաշրջանից գնալ իսկապես չի ուզում։
 
«Ինձ թվում է՝ իրենք իսկապես այստեղից չեն ուզում գնալ, բայց դրա համար իրենք ոչ մի ուժ չեն ուզում ներդնել։ Եթե մի քիչ պրիմիտիվացնենք, կասենք, որ նրանք ուզում են առաց որևէ բան անելու մնան, իսկ այդ պահվածքը բերում է այն բանին, որ Հայաստանն ամեն օր պատերազմային ռիսկերի մեջ է, տարածքներ է կորցնում ու կյանքեր։ Այնպես չէ, որ Հայաստանը միանգամից որոշել է վեկտոր փոխել, ավելի շուտ կարծես դա ստիպված լինի»։
 
Ի դեպ, Դմիտրի Պեսկովն արձագանքել է նաև հայ-ամերիկյան համատեղ զորավարժության անցկացման մասին տեղեկությանը՝ այն անհանգստացնող որակելով։
 
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Հայաստանի համար այս բարդ փուլում շեշտում է բոլոր գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ առանձնահատուկ կարևորելով Հնդկաստանի հետ համագործակցությունը։
 
«Ինձ թվում է՝ ճիշտ է դիվերսիֆիկացնել ամեն ինչ, միայն Արևմուտք կամ Ռուսաստան չպետք է լինի, օրինակ՝ Հնդկաստանի վեկտորը շատ կարևոր է, և պետք է տարբեր ուղղություններով աշխատել։ Ռուսաստանի հետ էլ ագրեսիվ պետք չէ վարվել»։
 
Ռազմական փորձագետի կարծիքով՝ պետք է այնպիսի հավասարակշռության ապահովում, որ Հայաստանը միջազգային լարվածության տարածք չդառնա։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: