ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը կմնա, թե կգնա, որն է Հայաստանի խնդիրը

Ըստ այդմ, թվում է, որ հենց Պուտինի խոսքն ինքնին վկայում է, որ առնվազն կա Ռուսաստանի հեռանալու մասին դիտարկումների հիմք, հաշվի առնելով նաև որոշակի պատմական նախադեպեր: Ամբողջ հարցը այն է սակայն, թե ինչ է նշանակում հեռանալ:

Ռուսաստանը Կովկասի անբաժանելի մաս է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, մեկնաբանելով իտալական Լա Ռեսպուբլիկա պարբերականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այն միտքը, թե՝ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ Ռուսաստանը հեռացել է ռեգիոնից: Պեսկովը նաև հայտարարել է, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Պեսկովը ըստ ամենայնի փորձում է զգուշացնել Նիկոլ Փաշինյանին, որ Ռուսաստանի համար Հայաստանում խնդիրներ ստեղծելը կարող է խնդիրներ առաջացնել Ռուսաստանում ապրող հայերի համար, որոնք իրենց հերթին կարող են գալ Հայաստան ու խնդիր ստեղծել Փաշինյանի համար:
 
Այդուհանդերձ, Ռուսաստանը կարո՞ղ է մի օր չլինել Հարավային Կովկասում, ինչպես ասում է Հայաստանի վարչապետը: Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այդ խոսույթը հարիր վարչապետի քաղաքական պաշտոնին, անկախ այն բանից, թե որքանով է դա իրավացի: Հայաստանում այդ թեմայի մասին խոսում են շատերը, սակայն մի բան է, երբ դա հնչում է որևէ քաղաքագետի, փորձագետի կամ ավելի շուտ այդպիսին ներկայացողի շուրթերից, մեկ այլ բան՝ երկրի քաղաքական թիվ մեկ դեմքի, որը հարաբերվում է միջազգային դերակատարների, այդ թվում նույն Ռուսաստանի հետ:
 
Ինքնին թեման, որքանով է հիմնավոր, այսպես ասած «իրավաչափ»: Որևէ մեկը իհարկե չի կարող ստույգ գծագրել Կովկասի ռեգիոնալ ապագան առաջիկա տարիների կտրվածքով, ուժերի հարաբերակցությունը, ստատուս-քվոն և այլն: Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Պեսկովի ղեկավարը, ինքն է հայտարարել, որ առաջիկա տասը տարիները կլինեն համաշխարհային պատմության մեջ թերևս ամենաանկանխատեսելի և անորոշ շրջանը: Ընդ որում, Պուտինը կարծես թե բացառություն չի արել Կովկասի համար: Հետևաբար, եթե ամենաանկանխատեսելի և անորոշ  տասնամյակում ենք, ապա որևէ կերպ չենք կարող բացառել Կովկասում Ռուսաստանի դերի ու ներկայության որևէ տրանսֆորմացիա, անկախ, թե որքան հայ է ապրում Ռուսաստանում:
 
Ըստ այդմ, թվում է, որ հենց Պուտինի խոսքն ինքնին վկայում է, որ առնվազն կա Ռուսաստանի հեռանալու մասին դիտարկումների հիմք, հաշվի առնելով նաև որոշակի պատմական նախադեպեր: Ամբողջ հարցը այն է սակայն, թե ինչ է նշանակում հեռանալ: Այդ հեռանալը կարող է ունենալ բազում երանգներ, ընդհուպ՝ մնալու համար հեռանալը, այսպես ասած վերադառնալու համար հեռանալը: Այստեղ է, որ թեմային անդրադարձը պահանջում է բավականին պատասխանատվություն և լրջմտություն, քանի որ Ռուսաստանի հեռանալն էլ, մնալն էլ, վերադառնալն էլ Հայաստանի համար կարող են ուղեկցվել ճակատագրական զարգացումներով: Ի վերջո, Հայաստանի պետական խնդիրը Ռուսաստանի կովկասյան դերակատարման տեղատվության և մակընթացության հեռանկարներից տուժողի կարգավիճակում վերստին չհայտնվելն է: Իսկ դրա համար, գուցե պետք է այդ հեռանալու կամ մնալու մասին խոսել առավելագույնս քիչ, առավել ևս պետական ամենաբարձր մակարդակով, և զբաղվել Հայաստանն այդ հեռանալու կամ մնալու տարբեր սցենարների նախապատրաստվելով, որպեսզի չլինենք թե հեռացնելու կամ հեռանալու, թե մնալու կամ վերադառնալու գործիք, քանի որ դրանից կան թերևս ավելի շուտ հետևանքներ, քան հնարևավորություններ:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: