ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-հնդկական շփումների մոռացված մի էջ՝ ինչպես հնդկական (բրիտանական) գումարտակները մտան Կարս. ապրիլ, 1919 թ.

1919 թ. ապրիլի առաջին շաբաթվանից բրիտանական ուժերը մտան Կարս: Անդրկովկաս տեղափոխված բրիտանական ուժերը գերազանցապես հնդիկ զինվորներ էին: Կովկասում բրիտանական ուժերի զորավար Միլնը Լոնդոն տեղեկացրեց, որ ինքը Կարս է ուղարկել Գուրխա և Սիկհ գումարտակները՝ հրամայելով ձերբակալել տեղի շուրան և թաթար սպաներին: Հնդիկ զինվորները ձերբակալեցին ինքնահռչակ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետություն տասնյակ ներկայացուցիչների՝ լինեն նախարարական խորհրդի՝ շուրայի կամ օրենսդիր մարմնի՝ մեջլիսի անդամներ:

1918 թ. հոկտեմբերի 30-ին Հունաստանի Լոմնոս կղզու Մուդրոսի ծովախորշում՝ բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա կնքվեց պայմանագիր Օսմանյան կայսրության և Անտանտի ներկայացուցիչների միջև, որով ազդարարվեց թուրքերի պարտությունը Առաջին աշխարհամարտում:
 
1918 թ. Մուդրոսի զինադադարի 11-րդ հոդվածը պահանջում էր օսմանյան բանակների անհապաղ դուրսհանումը ամբողջ Անդրկովկասից, բացառությամբ Կարսի մարզի և Բաթումի մարզի մի հատվածի՝ վերապահումով, եթե Դաշնակիցները այդպես պահանջեն տեղում իրադրությունը հետազոտելուց հետո:
 
Կարսի մուսուլմանները, սակայն, և նրանց առաջնորդները, չէին պատրաստվում տեղի տալ:
 
Մինչ Հայաստանը պաշտոնյաներ էր ընտրում Կարսի մարզի վարչության համար, 1919 թ. հունվարի 17-18-ին ավելի քան 100 պատգամավորներ հավաքվեցին Կարսում՝ նախագծելու միացյալ դիմադրության ծրագիրը՝ ընդդեմ հայ-բրիտանական մտադրությունների: Իթթիհադական կողմնորոշում ունեցող խորհրդաժողովը նախագահում էր Չըլդըրից դոկտոր Էսադ Օքթայը, որի գլխավորությամբ հիմնադրվեց Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը: Նոր հանրապետությունն ընդգրկելու էր մի միացյալ տարածք Աջարիայից՝ Սև ծովից մինչև Նախիջևան սահմանը: Զեյնալ աղա-օղլի Զեյնալովը մեկնեց Թիֆլիս՝ պաշտպանելու ինքնահռչակ հանրապետության դատը Դաշնակից տերությունների և անդրկովկասյան պետությունների ներկայացուցիչների առջև, իսկ արտգործնախարար Ֆահրեդդին բեյը անցավ Օսմանյան կայսրության արևելյան և կենտրոնական հատված՝ ուղղակի կապ հաստատելու և համոգործակցելու ծնունդ առնող ազգայնական շարժման հիմնադիրների հետ:
 
Ինքնահռչակ այս հանրապետությանը առաջին և միակը ճանաչեց Ադրբեջանը: Վարչապետ Խան-Խոյսկին հայտարարեց, որ թշնամությունը այդ հանրապետության դեմ կդիտվի թշնամություն Ադրբեջանի դեմ: Բաքվից Երևանը 1919-ին ստանում էր սպառնական հեռագրեր: Ադրբեջանը, քաղաքական և բարոյական աջակցություն հայտնելով, նպատակ ուներ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը միավորել իր տարածքներին:
 
Ախուրյանի մյուս ափին, 1919 թ. խստաշունչ ձմռանը հավաքվել էին 60 հազար հայեր Կարսի մարզից և սպասում էին տունդարձին: Հայաստանի կառավարությունը՝ բողոքելով բրիտանացիներին, հայ փախստականներին հայտնեցին, որ նրանք պետք է ևս մի քանի ամիս սպասեն: Բրիտանացիները որոշել էին Կարսի ինքնահռչակ հանրապետության մարմինները ցրել և մինչև ապրիլի 30-ը մարզը միացնել Հայաստանի Հանրապետությանը:
 
Ապրիլի առաջին շաբաթվանից բրիտանական ուժերը մտան Կարս: Անդրկովկաս տեղափոխված բրիտանական ուժերը գերազանցապես հնդիկ զինվորներ էին: Գուրխա և Սիկհ հնդկական գումարտակները օժանդակ բժշկական, կապավոր, ինժեներական և հրետանային խմբերի հետ միասին մեծացրին Կարսի բրիտանական կայազորը մինչև 2.500 հոգի: Հնդկական գումարտակներից յուրաքանչյուրի թվաքանակը մոտավորապես 800 մարդ էր:
 
Սրա հետ մեկտեղ, Ալեքսանդրապոլում՝ Ախուրյանի ձախ ափին, կուտակվում էին Հայկական բանակի ուժերը, մոտ 2.000-անոց զորք:
 
Կովկասում բրիտանական ուժերի զորավար Միլնը Լոնդոն տեղեկացրեց, որ ինքը Կարս է ուղարկել Գուրխա և Սիկհ գումարտակները՝ հրամայելով ձերբակալել տեղի շուրան և թաթար սպաներին: Հնդիկ զինվորները ձերբակալեցին ինքնահռչակ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետություն տասնյակ ներկայացուցիչների՝ լինեն նախարարական խորհրդի՝ շուրայի կամ օրենսդիր մարմնի՝ մեջլիսի անդամներ: Նրանց մեջ էր շուրայի նախագահ Իբրահիմ բեյը, ներքին գործերի, ռազմական, պարենավորման և փոստ-հեռագրի նախարարները: Նրանք Կարսի կայարանից նստեցվեցին գնացք, որը ապստամբներին Ալեքսանդրապոլով և Թիֆլիսով հասցվեցին Կոստանդնուպոլիս և ապա աքսորվեցին Մալթա կղզի:
 
Երեք ամսվա գոյությունից հետո ինքնահռչակ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը խորտակվեց: Բրիտանացիները հիմնադրեցին նոր շուրա՝ կազմված 4 թաթարից, 2 հույնից, 1 քրդից, 1 ռուսից և 1 մոլոկանից: Շուրան պաշտոնապես գումարվեց ապրիլի 15-ին՝ լուծարված մեջլիսի նախագահ Էսադ Օքթայի գլխավորությամբ:
 
 
Այս հրապարակումը պատրաստվել է Ռիչարդ Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետություն կոթողային քառահատորյակի հենքով:
 
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: