ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն իրավիճակը բեկելու այլ տարբերակ չունի, ջարդվել է ռուսական կացինը

Մենք տեսնում եք, որ փաստորեն Ռուսաստանը դուրս է եկել այդ գործարքից, բայց ցորենը Ուկրաիայից գնում է, այսինքն՝ այդ գործարքն աշխատում է «մինուս Ռուսաստան» ձևաչափով։ Եվ եթե ռուսներն իրենց դուրս են դնում այս գործարքից, դա արդեն դառնում է ռուսների պրոբլեմը, և Էրդողանը փորձ է անելու ինչ-որ ձևով վերակենդանացնել այդ գործարքը, որովհետև Թուրքիան իր օգուտն ունի այս ամենում։

Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Անկարան կարող է դրական դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։
 
«Մենք շահագրգռված ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում»,- հայտարարել է Լավրովը։
 
Հացահատիկի գործարքի ավարտից հետո սեպտեմբերի 4-ին Սոչիում տեղի կունենա Էրդողան-Պուտին հանդիպումը։
 
Տեսակետ կա, որ Սոթքի լարումը պատահական չէ Ադրբեջանի կողմից  սեպտեմբերի 4-ին Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ։
 
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ որոշակի առումով տեղի ունեցած իրադարձությունների միջև կապ կա. «Սոթքի լարվածությունը, ըստ էության՝ պատերազմական գործողությունները, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի մեկին, իհարկե, ռուսական քաղաքականության հունով ընթացքող գործընթացներ էին։ Քաղաքականություն ուղղված նրան, որ ճնշումներ գործադրվեն Հայաստանի վրա, և այդ քաղաքականության մեջ, այո՛, Ալիևի ռեժիմը կատարում է բութ գործիքի դեր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
 
Անդրադառնալով հացահատիկի գործարքի ավարտից հետո Թուրքիայի և ՌԴ-ի  նախագահների սպասվելիք առաջին հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց, որ սա վերջին փորձն է գործարքն այն ձևով, որ ձևով նախաձեռնվել է, աշխատեցնել.
 
«Մենք տեսնում եք, որ փաստորեն Ռուսաստանը դուրս է եկել այդ գործարքից, բայց ցորենը Ուկրաիայից գնում է, այսինքն՝ այդ գործարքն աշխատում է «մինուս Ռուսաստան» ձևաչափով։ Եվ եթե ռուսներն իրենց դուրս են դնում այս գործարքից, դա արդեն դառնում է ռուսների պրոբլեմը, և Էրդողանը փորձ է անելու ինչ-որ ձևով վերակենդանացնել այդ գործարքը, որովհետև Թուրքիան իր օգուտն ունի այս ամենում։ Մենք տեսնում եք, որ Ֆիդան-Լավրով հանդիպման արդյունքում Ռուսաստանը Անկարային ուղղված որոշակի ժեստեր է արել հօգուտ Թուրքիայի։ Ի վերջո, մենք գիտենք, որ Քաթարի հետ միասին նաև ձեռնարկում են, որ Ռուսաստանը ցորեն վաճառի և Թուրքիան այն ամենաաղքատ երկրներին մատակարարի։  Ըստ էության՝ Թուրքիան չի ուզում իր կամուրջի դերը կորցնել երկու պատերազմող բևեռների՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ դրանով  իսկ արժևորելով սեփական անփոխարինելության դերը։ Որքանով դա կստացվի, դժվար է ասել, Կովկասը կարևոր է, բայց Թուրքիայի համար շատ ավելի կարևոր հարցեր կան»,-ասաց Մեհրաբյանը։
 
Անդրադառնալով սեպտեմբերի 4-ի հանդիպմանը՝ նա նշեց, որ Թուրքիան տարածաշրջանում փորձում է ինչ-որ դերակատարում ունենալ, բայց այս պահին դա առանց կոնֆլիկտի Ռուսաստանի հետ չի ստացվում. որքան էլ Ռուսաստանը փորձում է  Թուրքիային բերել խաղի մեջ, որպեսզի դրանով իսկ արգելափակի Արևմուտքի մուտքը տարածաշրջան, դա էլ հանգեցնում է կոնֆլիկտի Արևմուտքի և Թուրքիայի միջև, ինչն արդեն Թուքիային ձեռնտու չէ.
 
«Այնպես որ, չեմ կարծում, որ այնտեղ շատ մեծ փսփոխություններ լինեն, մանավանդ Ռուսաստանի ներկայիս դրության պարագայում, որովհետև մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչ ֆիասկո է ապրում ռազմաճակատում, այսօր էլ ճեղքումներ են տեղի ունենում, և դրանք խորանալու են։ Արդեն ուկրաինական բանակի գրոհային բրիգադներն են մտել մարտի մեջ, և դա հաստատապես զարգացումներ է ունենալու ի վնաս Ռուսաստանի, որովհետև ՌԴ-ն իրավիճակը բեկելու այլ տարբերակ չունի, ռեզերվները վերջացել են, և այս հոխորտանքը, որը «Չարի վերջի» աղվեսի՝ կացինս բերեմ, ծառդ կտրեմի սպառնալիքների շրջանակներում է, որովհետև  ՌԴ-ն ոչ մի կացին չունի, ջարդվել է ռուսական կացինը և ընդ որում՝ ջարդվել է ռուսների գլխին»,-հավելեց նա։
 
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: