ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի տնտեսության ողնաշարը համաշխարհային արժութային «ծիրում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Երևանում ընդունել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին:

Այդ տեղեկությունը բնականաբար չէր կարող զբաղեցնել հանրային էական ուշադրություն, որովհետև ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Սոթքում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակի ուղղությամբ: Սակայն, նույն այդ օրը կառավարության ղեկավարի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը ամենևին երկրորդական իրադարձություն չէ, մեղմ ասած: Ավելին, լայն իմաստով բոլորի համար է պարզ, որ Հայաստանի պաշտպանունակության հեռանկարները էապես կախված են տնտեսական հեռանկարներից, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը կազմակերպություն է, որը մեծ դեր ունի թե համաշխարհային տնտեսական, թե քաղաքական քարտեզի վրա, և այդ համատեքստում նաև անկախությունից ի վեր Հայաստանի համար եղել է տնտեսա-քաղաքական առանցքային գործընկերներից մեկը, Հայաստանի տնտեսության համար հսկայական ռեսուրսների աղբյուրներից մեկը, մակրոտնտեսական և դիամավարկային կայունության ապահովման հարցում առանցքային գործընկերներից մեկը:
 
 
Ահա այդ իմաստով, Փաշինյան-Ազուր հանդիպումը այսպես ասած չունենալով «անշլագային» խորագիր, այդուհանդերձ թերևս խորքային նշանակություն ունեցողներից մեկն է՝ հատկապես ներկայիս թե տնտեսական, թե քաղաքական առումով բարդ ժամանակահատվածում: Ազուրն ու Փաշինյանը խոսել են Հայաստանի ու ԱՄՀ տնտեսական հաջող գործակցության պատմությունից, հեռանկարներից, Ազուրը հավաստիացրել է Հայաստանի հետ աշխատանքը շարունակելու և Հայաստանի տնտեսության բարեփոխումներին ու առաջընթացին նպաստելու պատրաստակամության հարցում: Ինչպես հայտնում է կառավարությունը, «հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին»: Հայաստանի տնտեսությունը թռիչքի մեջ է, իհարկե պայմանական, որովհետև նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճի ցուցանիշները ընթացիկ տարում կարծես թե սկսում են նվազել:
Ավելին, տնտեսական թռիչքի պայմաններում այդուհանդերձ ամենևին թռիչքային չեն Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի ցուցանիշները: Իսկ արտահանելի հատվածը այն է, որ ստեղծում է ապրանք, այսպես ասած հավելյալ արժեք և բարձրացնում տնտեսության դիմադրունակությունը, կազմում ողնաշարը: Իհարկե հիանալի է, որ Ռուսաստանից տեղափոխված ռելոկանտների, նաև պատժամիջոցների հետևանքով Ռուսաստան վերաարտահանման հնարավորությունների շնորհիվ Հայաստանը ստացավ փողի ահռելի ներհոսք: Այդքան փողը ինքնին բավարար է, որպեսզի ապահովվի մեծ տնտեսական աճ: Մինչդեռ, պետության համար շատ կարևոր է այդ աճի կառավարումը և տնտեսության ամրացմանը, այլ ոչ թե վայելելուն ծառայեցնելը; Իսկ այստեղ արդեն շատ կարևոր է դառնում արտահանելի ոլորտի զարգացումը, այն դեպքում, երբ Հայաստանում կարծես թե հակառակն է: Այս պայմաններում, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը հանդիպում է Հայաստանի վարչապետին և քննարկում տնտեսությանն առնչվող հարցեր, հավաստիացնում բարեփոխումների շարունակությանն աջակցելու մասին, հատկապես ի՞նչ բարեփոխումներ նկատի ունի նա:
 
Նրան հետաքրքրողը իսկապե՞ս Հայաստանի տնտեսության ամրությունն է, թե՞ այդ տնտեսություն հոսած ահռելի արժույթը՝ Ռուսաստանից, և դրա ճակատագիրը Հայաստանում: Մյուս կողմից, Հայաստանի տնտեսության ամրությունը պետք է հետաքրքրի Հայաստանի կառավարությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին իհարկե հետաքրքրում է իր համաշխարհային ազդեցությունը և հենց այդ պրիզմայով են դիտարկվում հարաբերությունները երկրների հետ: Այլ հարց է, թե երկրների կառավարությունները ինչ պրիզմայով են դիտարկում իրենց հարաբերությունները այդ կառույցի հետ: Այստեղ իհարկե տեղին չէ հարցադրումը՝ իշխանությա՞ն խնդրի պրիզմայով, թե՞ տնտեսության: Իշխանության ամրության խնդիրը ԱՄՀ հետ հարաբերություններում Հայաստանի կառավարող դասի համար եղել է միշտ, իսկ ահա տնտեսության ամրության խնդիրը՝ ոչ միշտ: Ըստ այդմ, առավել համարժեք կլինի թերևս հարցադրումը՝ իշխանության ամրության խնդրից զատ, կա՞ ԱՄՀ հետ հարաբերությունում այսօր նաև տնտեսական ամրության, ողնաշարի խնդիր:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: