ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան ժամանած և ուշադրությունից «դուրս մնացած» ուշագրավ պատվիրակությունը

Խոսքը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության այցի մասին է, որ այս օրերին Հայաստանում էր և հանդիպել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության քաղաքական և ռազմական ղեկավարությունների՝ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, հանդիպումներ ունեցել նաև ռազմաարդյունաբերական կոմիտեում:

Արցախի շուրջ ծավալվող  իրադարձությունները անշուշտ կլանում են հանրային ամբողջ ուշադրությունը, այդ թվում իրողություններից, որոնք առերևույթ նվազ աղմկոտ են, սակայն գուցե թե ունեն շատ ավելի լայն ու խորքային առնչություն թե Արցախի, թե հայ-ադրբեջանական հակամարտության լայն շրջանակի, թե ռեգիոնալ անվտանգային դասավորությունների հետ ընդհանրապես: Խոսքը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության այցի մասին է, որ այս օրերին Հայաստանում էր և հանդիպել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության քաղաքական և ռազմական ղեկավարությունների՝ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, հանդիպումներ ունեցել նաև ռազմաարդյունաբերական կոմիտեում:
 
Ընդ որում, ըստ տեղեկատվության, Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության կազմում են եղել զինվորական գործի և այլ մասնագետներ ոչ միայն Հնդկկաստանից: Ըստ ՊՆ հաղորդագրության, Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից:
 
Խոսքն իհարկե պաշտոնյաների մասին չէ, սակայն ինքնին այդ կազմն արդեն իսկ խոսում է այն մասին, որ պատվիրակության ձևաչափը արտահայտում է Հայաստանի պաշտպանական համակարգի հանդեպ շատ ավելի լայն հետաքրքրություն, քան հնարավոր է պատկերացնել զուտ երկկողմ հայ-հնդկական մակարդակի առումով: Ընդ որում, հարկ է նկատել, որ պատվիրակության մասնակիցների «աշխարհագրությունը» բավականին խճանկարային է, առանց որևէ շատ հստակ առանցքի, ինչը թերևս նշանակում է, որ Հայաստան այցելած պատվիրակության դիտարկումները կենթարկվեն բավականին խայտաբղետ եզրահանգումների ոչ միայն հայ-հնդկական տիրույթում, և ոչ միայն որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական ուրվագծի շրջանակում, այլ բավականին խայտաբղետ և բազմազան «տրամագծով»:
 
Սա իհարկե կարևորության մասին խոսում է ինչպես հնարավորությունների, այդպես էլ բավականին ուշադիր՝ պատասխան դիտարկումների անհրաժեշտության առումով, հաշվի առնելով նաև Հայաստանի պաշտպանական համակարգի հանդեպ դրսևորվող այդ հավաքական ուշադրոության և «զննության» հնարավոր տողատակերը և համատեքստերը: Այդ ամենը չափազանց կարևոր է դառնում այն իրավիճակում, որում այսօր թե հայ-ադրբեջանական հակամարտությունն է, թե դրա հանդեպ միջազգային դիմակայության աճող ազդեցությունը, որը գործնականում խորացրել է իրադրության փակուղին և զգալիորեն խտացրել լիցքերը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: