ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ է ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ Ֆրանսիայի մոբիլիզացիան

Հետևաբար, ի՞նչ է փոխելու Փարիզը՝ մոբիլիզացվելով, ի՞նչ նոր բովանդակություն և տրամաբանություն է ներառվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այդ երկրի դեսպանների համաժողովում իր ելույթում հայտարարել է, որ Ֆրանսիան մոբիլիզացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու համար: «Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»: Հաճելի է լսել Կատրին Կոլոնային, որը փաստորեն շարունակել է նախօրեին նույն համաժողովում դեսպանների առաջ ունեցած՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի տրամաբանությունը: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է նշանակում Ֆրանսիայի մոբիլիզացում, Փարիզի քաղաքականությունը ինչո՞վ է տարբերվելու մինչ այժմ եղած քաղաքականությունից, որպեսզի տարբերվի նաև դրա արդյունքը, որովհետև մինչ այժմ եղած քաղաքականությունը որքան էլ ուղեկցվել է Հայաստանի ու Արցախի համար կարևոր և ոգևորող շեշտադրումներով, այդուհանդերձ արդյունքի տեսանկյունից կարծես թե շոշափելի չէ:
 
 
Հետևաբար, ի՞նչ է փոխելու Փարիզը՝ մոբիլիզացվելով, ի՞նչ նոր բովանդակություն և տրամաբանություն է ներառվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում: Այն, որ Ֆրանսիան կա իր շահերով ու հետաքրքրություններով, շատ կարևոր է, ու Երևանի համար շատ կարևոր է իրենից հասանելիք առավելագույնն անել Ֆրանսիայի ներկայության համար: Չնայած հանգամանքին, որ Փարիզը՝ լինելով իհարկե միջազգային հարաբերությունների խոշորագույն խաղացող, այդուհանդերձ նաև բավականին համեստ է մասնավորապես Կովկասում իրավիճակի վրա իր վճռորոշ ազդեցության հնարավորություններով, այդուհանդերձ իր ներգրավվածությամբ թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել իրադրոթյունը:
 
Ֆրանսիան բնականաբար այդ ամենը անում է իր աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով, ինչպես բոլորը, բայց Հայաստանն էլ փորձում է օգտվել շահերի այդ որոշակի համադրելիությունից և քաղել առավելագույնը, եթե անգամ դրա շոշափելիությունը նվազագույն ծավալի է: Այդուհանդերձ, այդ նվազագույն ծավալն արդեն աստիճանաբար սկսում է լինել անբավարար, հաշվի առնելով թե միջազգային, թե ռեգիոնալ իրադրության ծանրությունը: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի Ֆրանսիայի մոբիլիզացիան լինի գործնականում, այլ ոչ միայն հայտարարությունների մակարդակին, բայց միևնույն ժամանակ կարևոր է, որ այն Հայաստանի հանրության համար չդառնա պատրանքի և իռացիոնալ ոգևորության մի աղբյուր, որը ջլատելու է աշխատանքային միտքը, խորացնելով արտաքին բարերարությանն ապավինելու մտայնությունը: Մինչդեռ, պետք է նաև հստակ արձանագրել այն, ինչ դիվանագիտական լեզվով բավականին թափանցիկ է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարության տողատակում՝ Ֆրանսիան աշխատելու է նաև Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ, ու դա միանգամայն հասկանալի և օրինաչափ վարքագիծ է միջազգային նշանակության խաղացողի, համաշխարհային տերության կարգավիճակի պահպանությանը հավակնողի համար: Այլապես, այդ հանգամանքները չհասկանալու դեպքում, հարկ կլինի «նեղանալ» ոչ թե Ֆրանսիայից, այլ ինքներս մեզանից:
 
Աղբյուր՝ 1in.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: