ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը բարդ հանգույցում

Խաղաղությունը անկախության ճանապարհն է, իսկ պատերազմը՝ ԽՍՀՄ ճանապարհը բաց պահողը:

Խաղաղությունը անկախության ճանապարհն է, իսկ պատերազմը՝ ԽՍՀՄ ճանապարհը բաց պահողը: Այդ մտքի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ միտքը հնչեցրել է Հայաստանի Անկախության հռչակագրի տարեդարձի օրը, երբ արձանագրել էր նաև, որ հռչակագիրն էլ պարունակում է հակամարտության խոսույթի տրամաբանություն և ըստ այդմ բաց է պահում ոչ թե անկախության, այլ ԽՍՀՄ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը խոսում է առավելագույնս պարզ, որովհետև նրա այդ ձևակերպումներում միայն կույրը չի նկատի հետևյալ տրամաբանությունը. քանի դեռ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, կարգավորված չէ Թուրքիայի հետ հարաբերությունը, այդ հանգամանքը միշտ խաղարկելու է Ռուսաստանը, որպեսզի Հայաստանին պահի իր ազդեցության գոտում: Սա բավականին պարզ «սխեմա» է, և այդ «սխեման» արձանագրված է վաղուց, տարբեր գործիչներ այդ սխեման արձանագրել են նույնիսկ Նիկոլ Փաշինյանի արձանագրումներից, անգամ նրա վարչապետությունից շատ առաջ:
 
Գլխավոր հարցն այն է, թե ինչպես դուրս գալ այդ սխեմայից, ո՞րն է պատերազմի և որը՝ խաղաղության ճանապարհը: Սա է քննության կարևորագույն հարցը, այլ ոչ թե Անկախության հռչակագիրը, որը գործնականում ազդարարում է ընդամենը հայկական պետականության և ինքնության կարևորագույն ելակետերը, որոնք զիջելով կամ որոնք «խորը քննության» ենթարկելով կստանանք ոչ թե խաղաղություն, այլ գործնականում մի իրավիճակ, երբ Հայաստանին հնարավոր է պատերազմի շանտաժով ստիպել «քննության» ենթարկել սեփական ինքնությունը և պետականության վերականգնման կարևոր  ելակետերը:
 
Եթե Հայաստանը պետական մակարդակով դիտարկում է այն տրամաբանությունը, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղությամբ ապահովվելու է անկախությունը Ռուսաստանից, ապա ակնառու է, որ Ռուսաստանն էլ առավել ինտենսիվ դիտարկելու է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների խթանումը, եթե իհարկե չունի Կովկասից հեռանալու նպատակ: Ռուսաստանն ունի՞ հեռանալու նպատակ, թե ոչ, սա առանձին քննության հարց է: Բայց, քննության հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանի հեռանալը տեղի չի ունենալու հենց պատերազմի միջոցով, կամ՝ հեռանալուց առաջ Ռուսաստանն ինքը կրակի չի տալու այն ռեգիոնը, որը համարում էր իր ազդեցության կենսական գոտին, որպեսզի ռեգիոնը «արդյունավետ» գոտի չդառնա որևէ մեկի համար: Սրանք հարցեր են, որոնք առնվազն չունեն միարժեք պատասխան, հետևաբար այդ պարագայում միարժեք խոսել այն մասին, թե՝ խաղաղությունը անկախության, իսկ պատերազմը՝ ԽՍՀՄ ճանապարհն է, թերևս այդքան էլ ռացիոնալ չէ, մեղմ ասած: Եթե իհարկե այստեղ նպատակը հենց ռացիոնալ խոսակցության ծավալումն է, այլ ոչ թե իռացիոնալ էպատաժային արձագանքների վրա քաղաքական խաղի կառուցումը, որոնք հետագայում հնարավոր է զուտ իշխանության պահպանման քաղաքական խնդրի սպասարկման խաղաքարտ դարձնել արտաքին տիրույթում:
 
Հայաստանն անշուշտ պետք է կարողանա գտնել իր հարևանների հետ փոխհարաբերության և խաղաղության հավասարակշռված բանաձևը, բայց դրա փնտրտուքը չի կարող մեղմ ասած արդյունավետ լինել, եթե կառուցվի աշխարհաքաղաքական շահերի հակադրության վրա, այն էլ պաշտոնական մակարդալով: Առավել ևս, որ այդ բանաձևի փնտրտուքը չի կարող կախված լինել միայն Հայաստանից և Հայաստանի քայլերն ու պատրաստակամությունը չեն կարող բավարար լինել այդ խնդիրները լուծելու համար: Հետևաբար առաջանում է նաև հարց, թե այդ պարագայում, այդօրինակ շեշտադրումներն ու բարձրաձայնումները որքանով են ի վիճակի բարձրացնել Հայաստանի ճկունությունը այն բարդ հանգույցում, որի անունն է Կովկաս:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: