ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը այս քայլերին գնում է՝ վստահություն ունենալով, որ Արևմուտքը որևէ վճռական ճնշում չի գործադրելու, քանի դեռ ինքն իրեն դիրքավորում է որպես Արևմուտքի գործընկեր, իսկ ՀՀ-ն՝ ՌԴ-ի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ հավաստի տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով ԼՂ-ից ելք թույլ տալու, բայց մուտք գործել թույլ չտալու ծրագիր ունի։

Սրա ապացույցն է նաև այն, որ Բաքուն, չնայած օրերս թույլատրեց 41 անձի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, սակայն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ թույլ չի տալիս Գյումրի-Երևան ճանապարհին զոհված արցախցի աղջկա մարմինը տեղափոխել Ղարաբաղ։

Լաչինի միջանցքի հարցով հայկական կողմը ՄԱԿ Անվտանգության խորհրդին էր դիմել, որի արդյունքները, սակայն, դեռ տեսանելի չեն։ Ի՞նչ պետք է անի հայկական կողմը այս իրավիճակում։ Ինչո՞ւ անգամ հումանիտար հարցերը լուծում չեն ստանում։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ Բաքվի վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է, և այն հավաստիացումները, թե Ադրբեջանը պատրաստ է պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, եթե նրանք որոշեն ինտեգրվել Ադրբեջանի հասարակությանը, Խուրշուդյանը արժանահավատ չի համարում։

«Մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ՝ դիվանագիտական, քաղաքական բոլոր խողովակներով։ Դիվանագիտական մեր խողովակները բավարար չեն, պետք է աշխատեն քաղաքական մեխանիզմները, որոնք վերաբերում են նախևառաջ Ռուսաստանին, որը ադրբեջանցիների հետ համատեղ փակ պահելով Լաչինի միջանցքը և թույլ տալով, որ տեղադրվեն Ադրբեջանի վերահսկողական մեխանիզմները, իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն։ Եվ քանի որ Ռուսաստանն է դրա թիկունքին կանգնած, ենթադրում եմ, որ ռուսները գիտեն, որ չեն մնալու այս տարածաշրջանում, և փորձում են իրենց դուրս գալը թանկ վաճառել Ադրբեջանի վրա։ Չգիտեմ դրա դիմաց ինչ են ստանալու՝ միլիարդավոր դոլարնե՞ր, ոնց ժամանակին Սերժ Սարգսյանին էին խոստանում, թե՞ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ մուտք գործել, ինչը ընդունելի գին կլինի Ադրբեջանի համար։ Այնպես որ, Հայաստանը պետք է քաղաքական քայլեր ձեռնարկի Արևմուտքի հետ մերձենալու, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս շպրտելու ուղղությամբ և դիրքավորվելու որպես Արևմուտքի դաշնակից»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։  

Եթե անգամ այդ մոտեցումն ընդունելի և արդյունավետ լինի, Հայաստանն արդյոք ունի՞ այդքան ժամանակ՝ հաշվի առնելով, որ Արցախում իրավիճակը գնալով սրվում է, բացի դրանից, հարցը հումանիտար է, և Արևմուտքը այստեղ պարտավորություններ ունի՝ լուծել հումանիտար հարցերը առանց քաղաքականացնելու դրանք։ Սակայն տեսանք, որ ՄԱԿ ԱԽ նիստից հետո անգամ բանաձև կամ հայտարարություն չընդունվեց ընդդեմ Բաքվի։ 

Ըստ Խուրշուդյանի՝ վաղուց էր պետք գնալ այս ճանապարհով՝ պատերազմից անմիջապես հետո, ինչը չի արվել։ Եթե Հայաստանը այս քայլերն անի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ավելի հավասարակշռված քայլեր անել՝ հասկանալով, որ Հայաստանը հեռանում է իրենից։ 

Խուրշուդյանն ասաց նաև, որ իր ունեցած տեղեկություններով՝ քննարկումները շարունակվում են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների միջև, և չբացառեց, որ բանաձև դեռ կարող է ընդունվել։

«Այո՛, համաձայն եմ, որ ինչքան էլ հումանիտար հարցերում ունենք միջազգային հանրության աջակցությունը, սակայն այս հարցը միայն հումանիտար չէ։ Նույնիսկ մի քանի ֆուռ ներս թողնելու հարց չէ սա այլևս։ Սա քաղաքական լրջագույն հարց է, որը պետք է լուծվի հետևյալ կերպ. պետք է ռուսական խաղաղապահները դուրս գան, մտնեն միջազգային խաղաղապահներ կամ, նվազագույնը, համալրեն ռուսական, այսպես կոչված, խաղաղապահներին ՄԱԿ խաղաղապահները, որոնք վերահսկողություն կսահմանեն Լաչինի միջանցքում»,- ասաց Խուրշուդյանը։ 

Արդյոք չպե՞տք է Արևմուտքն անի առաջին քայլը և գոնե հումանիտար խնդիրները լուծի՝ ճնշում գործադրելով Բաքվի վրա, ապա միայն ակնկալի քաղաքական քայլեր հայկական կողմից։ Ի պատասխան Խուրշուդյանն ասաց. «Հիմա հարցը մեր գնահատականը չէ, թե ով ինչ պետք է անի։ Մենք պետք է իրողությունները հաշվի առնենք։ Ադրբեջանը այս քայլերին գնում է՝ վստահություն ունենալով, որ Արևմուտքը վճռական ներգրավում չի ունենալու և որևէ վճռական ճնշում չի գործադրելու, քանի դեռ ինքն իրեն դիրքավորում է որպես Արևմուտքի գործընկեր, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի։ Իրավիճակը պետք է փոխենք։ Առանց դա անելու հնարավոր չէ ինչ-որ լուրջ բանի հասնել»,- ասաց Խուրշուդյանը։ 

Անդրադառնալով Լավրովի առաջարկած նոր պլանին՝ Խուրշուդյանն ասաց, որ դա հայաթափման «քաղաքակիրթ» տարբերակ է, և պարզ է, որ Ադրբեջանը մի քանի մարդու որպես ռազմական հանցագործների լցնելու է բանտեր, իսկ մնացածները արտագաղթելու են, և որևէ երաշխիք չկա, որ անգամ Լավրովի այս պլանը կիրագործվի։  

Վովա Հակոբյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: