ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ահազանգել է Արցախում քաոսի մասին

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Արցախում քաոսի մասին։

«Եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն, խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին… Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախն արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ու անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների…»,- գրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ ենթադրաբար ակնարկելով ընդդեմ Արայիկ Հարությունյանի իրականացվող արշավն ու կոչ անելով դրանց հեղինակներին։

 Արցախում ստեղծված իրավիճակի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է  նաև ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը և, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ նախօրեի հայտարարությանը՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին, մասնավորապես նկատել է․ «Նախ՝ դուք չպետք է որոշեք, թե այստեղ ով լինի նախագահ, ով՝ չլինի, դուք ո՞վ եք։ Մի հատ հարուստ մարդ եք, ասել եք՝ պատրաստ եմ ներդնել ունեցվածքս, կակ ռազ ժամանակն է, ունեցվածքդ բեր, դիր։ Դուք ձեր կապերով եք այստեղ օգուտ, մեկ էլ ձեր ունեցվածքով՝ ֆինանսներով, գաղափարներով, ուրիշ ոչ մի բանով։  Քաղաքականւթյունը ձերը չի։ Գնացել եք, ինչքան այս ամենում մեղավոր կա, կողքներին (նկատի ունի Արցախի նախկին նախագահներին-խմբ․) կանգնել եք։ Դուք ժողովրդին խոտակերի, չոբանի  տե՞ղ եք դրել, էդ ժողովուրդը ձեզ լսելո՞ւ է»,- հայտարարել է Պետրոսյանը՝ և կրկնել՝ «Բակոյի ձեռքով դաշնակները չպետք է որոշեն, թե այստեղ ով լինի նախագահը, կամ էլ՝ Քոչարյան Ռոբերտի անցկացրած «Արդարություն» կուսակցությունը չպիտի որոշի։  Տեղը բերեք»։  Ապա, անդրադառնալով Արշավիր Ղարամյանի վերոհիշյալ գրառմանը՝  նշել է՝  «ամենառեալիստականն» այդ մարդն է մտածում։ «Ու չփոձեք կիսասոված ժողովրդին ձեր քաղաքական խաղերում օգտագործել։ Արշավիր Ղարամյան, գեներալ մարդ ես, Բակո Սահակյանի և մյուսների հետ էլ շփվում ես, գնա, մյուս գեներալներին էլ՝ Լևոն Մնացականյանին և մյուսներին, ասա, հանդիպեք Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և ասեք՝ ժողովրդի ներվերի հետ հերիք է խաղաք, հանգստացեք, տեսնեք՝ կարողանո՞ւմ եք էս կրակից դուրս գալ, սոված է ժողովուրդը»։  Տիգրան Պետրոսյանը նշել է նաև, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող, ներքաղաքական խմորումներում ներգրավված  մարդիկ կան, որոնք  ուզում են   ժողովրդին տանեն-հասցնեն Երևան և օգտագործեն  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դուրս հանելու» նպատակով։ «Չեն մտածում, թե ժողովրդի հետ  դրանից հետո ինչ կլինի, 90 տոկոսը բոմժ են դառնալու։ Արշավիր Ղարամյան, խելքի բեր այդ մարդկանց»,-եզրափակել է արցախցի գործիչը։

 «Քոչարյանի անցկացրած կուսակցության»՝ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն էլ Ռ․Վարդանյանի կողմից հովանավորվող կայքին տված հարցազրույցում նշել է, թե «Արցախում, քաոս, որպես այդպիսին, չկա, թեև ստեղծված իրավիճակից ենթադրվում է, որ պիտի լիներ, սակայն, քաոս են ստեղծում Արցախի իշխանությունները»։ Ապա հավելել է․ «Ռուբեն Վարդանյանի կարծիքը, առանց անձնավորելու, կարող ենք դիտարկել իբրև արցախցիների հավաքական կարծիք, որովհետև իրականում ինքը բարձրաձայն ասաց այն, ինչը որ Արցախում կա, այն, ինչի համոզմունքը շատերն ունեն: Ցավոք, արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում Արցախի նախագահի մասին ու հավատացեք, մենք՝ արցախցիներս, ամենաշատը կցանկանայինք, որ ԱՀ նախագահի մասին նման կարծիք չունենայինք»։

Հակոբյանն, այնուհետ, ձայնակցելով Վարդանյանին՝ ազդարարել է՝ «սթափ քաղաքական ուժերը, հանրության սթափ մասը, որը բավականին շատ է, մեկ ելք են տեսնում. իրենք չեն տեսնում հումանիտար խնդիրների լուծումը, որպես ելք, իրենք չեն տեսնում ուտելու ապահովումը, որպես ելք, իրենք տեսնում են հիմա դերակատարների փոփոխությունը, որպես ելք: Մենք միայն այս պահանջն ունենք իշխանությունից: Համենայնդեպս, որևէ շարժ այս ուղղությամբ մենք չենք տեսնում, հուսանք, որ այս անգամ, այս թույլ իշխանությունը, որը հետպատերազմյան երեք տարիների ընթացքում մեկ բան է հաջողել անել՝ տապալել երկրի ներքին կառավարումը, տապալել արտաքին քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները, գիտակցաբար, թե չգիտակցելով՝ պետք է հեռանա»:

 Փաստորեն, ըստ Արցախի ԱԺ պատգամավորի, հենց Արայիկ Հարությունյանը հեռացվեց,  նրան մեկ ուրիշը փոխարինեց, ասենք՝ մեկ անգամ արդեն բարձր պաշտոն զբաղեցրած և ձախողված  Ռ․ Վարդանյանը, կամ, ասենք, իր՝ Հակոբյանի,  քաղաքական պատրոնը՝ Վիտալի Բալասանյանը, Արցախի հումանիտար և բոլոր խնդիրները լուծվելու են, այդ Արայիկ Հարությունյանն է բլոկադան բերել Արցախի գլխին։ Հակոբյանի հետ մասամբ համաձայն ենք՝ բլոկադան ծագեց այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը պետնախարար նշանակեց Վարդանյանին, որը, ըստ Ադրբեջանի, ՌԴ-ի կողմից Արցախ էր ուղարկվել  «հստակ օրակարգով»։ Սակայն նույնիսկ Վարդանյանին պաշտոնանկ անելուց հետո բլոկադան չվերացվեց։   

 Հետևապես, Մետաքսե Հակոբյանի տրամաբանությունը պետք է հուշի, որ Արցախի ապաշրջափակման համար պետք է  ոչ թե դերակատարներին՝ Արայիկ Հարությունյանին, փոխել, այլ հոգալ բլոկադայի գործում մեծ դերակատարում ունեցած  Ռ․Վարդանյանի հեռացումը Արցախի ներքաղաքական կյանքից։   

Ե․Ա․
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: