ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կապանի օդանավակայանի կրակոցներն ու ջուր քաշող խմորը

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի օդանավակայանի գործունեության առնչությամբ, նշելով, որ ցանկացած երկիր իր տարածքում քաղաքացիական թռիչքներն իրականացնում է ինքնիշխանության սկզբունքով, առանց որևէ այլ երկրի հետ համաձայնեցնելու, ինչը միջազգային կանոնն է:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի օդանավակայանի գործունեության առնչությամբ, նշելով, որ ցանկացած երկիր իր տարածքում քաղաքացիական թռիչքներն իրականացնում է ինքնիշխանության սկզբունքով, առանց որևէ այլ երկրի հետ համաձայնեցնելու, ինչը միջազգային կանոնն է: Քաղավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ սահմանամերձ թռիչքների դեպքում պարզապես հարևան երկիրը տեղեկացվում է թռիչքի մասին ի գիտություն, ինչն էլ Հայաստանն անում է Ադրբեջանի հանդեպ՝ Կապանի օդանավակայանում թռիչքի դեպքում: Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը պատասխանն է Ադրբեջանի Մեջլիսի անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի հայտարարության, որը նշել էր, թե Հայաստանն իբր չի կարող շահագործել Կապանի օդանավակայանը առանց Ադրբեջանի հետ համաձայնության: Այդ հայտարարությամբ, Բաքուն փաստացի «խոստովանել» էր, որ հենց քաղաքական նկատառումով է եղել գիշերային կրակոցները օդանավակայանի ուղղությամբ, այն օրը, երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանն էր Երևան-Կապան երթուղով այցելել Սյունիք:
 
Փաշինյանի վայրէջքից մի քանի ժամ անց, ուշ գիշերը եղել են կրակոցները: Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել էր, թե իբրև «անհայտ անձն» է կրակել ադրբեջանական կողմից, բայց Մեջլիսի պատգամավորի հայտարարությունը վկայում է, որ կրակոցը եղել է ըստ էության «պաշտոնական»: Ավելին, դա վկայում է, որ Բաքուն փորձելու է ամեն կերպ խոչընդոտել Կապանի օդանավակայանի շահագործմանը, այն նույն տրամաբանության շրջանակում, որի շրջանակում Ադրբեջանը բարձրացնում է օրինակ Հայաստանի հանքարդյունաբերության՝ իբրև թե ռեգիոնալ վնասակարության հարցը: Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունի, թե ինչ հարց է, կա մի խնդիր՝ ցանկացած հնարավորությունից կառչել և խնդիր ստեղծել Հայաստանի համար, շրջել այդ հարցը Հայաստանի դեմ և դարձնել Հայաստանին պահանջ ներկայացնելու, թելադրելու հնարավորություն: Բաքուն ակնհայտորեն անելու է դա նաև Կապանի օդանավակայանի հարցում, այդ կերպ ձգտելով ստեղծել նոր նախադեպ:
 
 
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ որ հաջորդ շաբաթվանից սկսելու են Երևան-Կապան կանոնավոր չվերթներ, ստեղծել է մի վիճակ՝ ադրբեջանական կրակոցներից հետո, որ, այդ չվերթերի որևէ հետաձգում կդիտարկվի Հայաստանի նահանջ, Բաքվի շանտաժին տրվելու դրսևորում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի արկածախնդիր բնույթն ու նաև միջազգային իրադրությունը, որ Ալիևին թույլ է տալիս մարսել ցանկացած հակամարդկային, ահաբեկչական գործողություն, չափազանց կարևոր է դառնում թռիչքների անվտանգության հարցը, ուղևորների կյանքը ռիսկի չենթարկելու հանգամանքը: Դրան զուգահեռ, անթույլատրելի կլինի, եթե հանկարծ այդ թեման դառնա քաղաքական սակարկության թեմա, ինչին ակնհայտորեն ձգտում է Ադրբեջանը: Ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի օդային ձևաչափը փաստացի նոր իրավիճակ ստեղծեց քաղաքական գետնի վրա, որը սպառնում է դառնալ ջուր հավաքող խմոր:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: