ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ ԱԽ նիստը «հայ ժողովրդի խայտառակությունը» անվանած Գեղամ Մանուկյանը պատրաստ է անհասկացող ձևանալ՝ հանուն էժանագին քաղաքական դիվիդենդների

Իհարկե, կարելի էր պարոն Մանուկյանին հակադարձել նույն ոճով՝ «խայտառակություն» անվանել նրա մտքի արգասիքն ու սահմանափակվել այս մեկ համառոտ նախադասությամբ, բայց մեզ նեղություն տանք ու մի քիչ ծավալվենք։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հավատարիմ իր ռեպերտուարին,  «խայտառակություն» է որակել ՄԱԿ ԱԽ-ի՝ երեկ կայացած նիստն ու ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում, խուսափելով   անդրադառնալ առանձին երկրների ելույթներին, ընդհանրական պատասխան է տվել նիստի վերաբերյալ. «Ես կսահմանափակվեմ մի արտահայտությամբ. երեկ հայ ժողովրդի խայտառակության օրն էր, որովհետև մեր 30 տարվա սերումը, արժանապատվությունը, 30 տարվա Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը, անկախացումը երեկ ջուրն են լցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ այս դավաճան իշխանությունների գործողությունների պատճառով։ Երեկ Հայաստանի և ողջ հայության աչքի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական ներկայացուցիչները  տողատակով ասացին մի բան՝ Հայաստանի դավաճան իշխանությունները ուրացել են Արցախը»։

Իհարկե, կարելի էր պարոն Մանուկյանին հակադարձել նույն ոճով՝ «խայտառակություն» անվանել նրա մտքի արգասիքն  ու սահմանափակվել այս մեկ համառոտ նախադասությամբ, բայց մեզ նեղություն տանք ու մի քիչ ծավալվենք։ Նախ նշենք, որ  պարոն Մանուկյանից կայքը ակնկալել է գնահատական ոչ թե ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթների «տողատակերին», այլ բուն տողերում ամփոփված ասելիքին։  Եվ կարկառուն ՀՅԴ-ականը փաստորեն ՄԱԿ անդամ երկրների կոնսպեկտի  տողերի  վերաբերյալ իր ասելիքի բացակայությունը որոշել է լրացնել տողատակերի մասին իր սուբյեկտիվ մեկնաբանությամբ, և արդյունքում ստացվել է այն, ինչ պետք է ստացվեր՝ հերթական ծանծաղամտությունը, լուտանքը ՀՀ իշխանության հասցեին։ Արդ, Գեղամ Մանուկյանը գուցե իր հերթին իրեն նեղություն տա և ասի՝ ՄԱԿ անդամ՝ մշտական և ոչ մշտական, այդ  ո՞ր երկիրը  ՀՀ-ին մեղադրեց «Արցախը ուրանալու մեջ»՝ փաստորեն օգտագործելով հայաստանյան ընդդիմության բառապաշարը, և «ուրացում» ասվածը, թույլ տվեք ասել,  ինչպե՞ս է դրսևորվել, եթե միջազգային հանրությունը ՀՀ առաջարկով  հրավիրված քննարկման ժամանակ  ևս մեկ անգամ ֆիքսեց ԼՂ-ի, որպես սուբյեկտի, գոյությունն ու ահազանգ հնչեցրեց  այդ սուբյեկտին պատուհասած  հումանիտար աղետի մասին  և որպես դրա վերացման անհետաձելի պայման՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքի անհապաղ արգելաբացումը։  Փաստորեն, ՀՀ-ն հա՛մ «ուրացել» է Արցախը, համ էլ իր կողմից «ուրացված» սուբյեկտի հարցով դիմում է ՄԱԿ-ին, ԱԽ նիստ հրավիրելու պրոցես նախաձեռնում, դիվանագիտական «տնային  աշխատանք» կատարում,  նիստի ժամանակ էլ ահազանգում է  իր կողմից «ուրացված» տարածքում ցեղասպանության վտանգի մասին, խնդիրներ առաջադրում... Հարց է ծագում՝ եթե ՀՀ-ն ուրացել է Արցախը, նշանակում է՝ կորցրել է իր իրավասուբյեկտայնությունը Արցախի հարցով միջազգային ատյաններում հանդես գալու առումով։  Հետևապես Արցախում ստեղծված իրավիճակի մասին պետք է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելու գործընթաց սկսեր այն սուբյեկտը, որը ստանձնել է Արցախի անունից հանդես գալու իրավասուբյեկտայնությունը։ Բայց, ոչ, ախր Արցախի մասով միջազգային ատյանների դուռը, ի հեճուկս Գեղամ Մանուկյանի, շարունակում է թակել ՀՀ-ն,  միջազգային հանրությունից  Արցախի մասով քայլեր ձեռնարկելու  ակնկալիքները շարունակում է ձևակերպել ՀՀ-ն։ Ինչ-որ մի բան կարծես այն չէ...     

Ակնհայտ է, որ ՀՅԴ-ական պատգամավորը պատրաստ է անադեկվատ ու ընդհուպ ապուշ ձևանալ՝ հանուն էժանագին քաղաքական դիվիդենդների, չհասկանալով  ՄԱԿ ԱԽ-ին դիմելու նպատակն ու հրատապ օրակարգը։   

 Պարոն Մանուկյանին  երևի թվում է, որ ՄԱԿ-ը պետք է մեկ նիստի շրջանակներում իր նշած  30 տարվա չարածն ու չասածն աներ ու ասեր, այն է՝  «Ղարաբաղը 30 տարի առաջ ինքնորոշվել է, և վերջ», «Ղարաբաղը անկախ է, և վերջ»։ Հետևապես՝ կորչեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերը, կորչի միջազգային կոնսենսուսը, իրավակարգը, կորչի Ադրբեջանը, դե իսկ Ղարաբաղին էլ... բարի գալուստ Միավորված  ազգերի կազմակերպություն։

Մի հարց՝ ինչո՞վ էր զբաղված Գեղամ Մանուկյանի կուսակցությունը  30 տարի շարունակ և ինչո՞ւ չի կարողացել «30 տարվա սերումը, արժանապատվությունը...» կայացած փաստի կարգավիճակի հասցնել։ 
   
Ելենա Ազատյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: