ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եվրամիության առաքելության կարևոր հերքումը. լռությունը վտանգավոր է

Եվրամիության առաքելության հերքումը կարևոր է նրանով, որ այդ կերպ փաստորեն հնչում է երրորդ կողմի գնահատական, որը կարող է որոշակի զսպող դեր ունենալ Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիայի ռիսկերի տեսանկյունից, հաշվի առնելով այն, որ Հայաստանին մեղադրելով իբրև թե սպառազինության կուտակման և «արկածախնդրության» նպատակի համար, Բաքուն անկասկած փորձում է քողարկել իր ագրեսիվ նպատակներն ու հնարավոր սադրանքները:

Հայաստանում սահմանային դիտարկում իրականացնող  Եվրամիության առաքելությունը հայտարարություն է տարածել, որով փաստացի հերքում է Ադրբեջանի ԱԳՆ նախօրեին տարածած հայտարարությունը, թե Հայաստանն իբր ռազմական տեխնիկա և սպառազինություն է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին և պատրաստվում «հերթական արկածախնդրության», ինչպես գրել էր Բաքվի ԱԳՆ-ն: Այդ հայտարարությունն իհարկե հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն շատ կարևոր է նաև, որ տարածվում է Եվրամիության դիտորդական առաքելության հերքումը: «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝  մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը», թվիթերյան իր էջում հրապարակել է Եվրամիության առաքելությունը, նշելով, որ իրենց չորս կենտրոնների միջոցով դիտարկում են Հայաստան-Ադրբեջան սահմանի իրավիճակը:
 
Եվրամիության առաքելության հերքումը կարևոր է նրանով, որ այդ կերպ փաստորեն հնչում է երրորդ կողմի գնահատական, որը կարող է որոշակի զսպող դեր ունենալ Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիայի ռիսկերի տեսանկյունից, հաշվի առնելով այն, որ Հայաստանին մեղադրելով իբրև թե սպառազինության կուտակման և «արկածախնդրության» նպատակի համար, Բաքուն անկասկած փորձում է քողարկել իր ագրեսիվ նպատակներն ու հնարավոր սադրանքները: Եվ, երբ Եվրամիության առաքելությունը հայտարարում է, որ չկա ոչ մի կուտակում և որևէ արտասովոր շարժ, փաստորեն դրանով Ադրբեջանին առնվազն որոշակիորեն զրկում է իր հնարավոր սադրանքի տեղեկատվական հիմքից: Իհարկե մտածել, թե դա կարող է լինել անվերապահ զսպման հանգամանք, թերևս չարժե և այդ իմաստով պետք է պահպանել սահմանային զգոնությունը:
 
Միաժամանակ սակայն, պետք է նաև հետամուտ լինել, որպեսզի Եվրամիության դիտորդական առաքելության հայտարարության հիման վրա հնչեն նաև այլ գնահատականներ, և միևնույն ժամանակ իր գնահատականը հնչեցնի նաև Ռուսաստանը, մասնավորապես Արցախի առնչությամբ, քանի որ Ադրբեջանի հայտարարության մեջ ակնարկվում էր նաև, թե իբր Հայաստանի զինուժը ինժեներական և այլ աշխատանքներ է կատարում Արցախում, ինչին ևս հերքումով պատասխանել է Հայաստանի ՊՆ-ն, ասելով, որ Հայաստանը Արցախում չունի որևէ ռազմական ստորաբաժանում: Շատ կարևոր է, որ այդ առնչությամբ էլ իր հայտարարությունն անի ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, այդպիսով Ադրբեջանին զրկելով նաև Արցախի ուղղությամբ որևէ սադրանքի տեղեկատվական հիմքից: Այլապես, առկա է մի իրավիճակ, երբ լռությունը կարող է դառնալ Ադրբեջանին տրվող հավանության նշան: Այդպիսով, կարևոր է, որ Եվրամիության առաքելությունը չլռեց: Բայց, նույնքան կարևոր է, որ չլռեն նաև մյուս ուժային դերակատարները:
 
Աղբյուր՝ 1in.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: