ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Որոշները մասնակցում են շեֆի գովքի համար, մյուսները՝ «կլոուն»-ի կերպարով շոու սարքելու․ քաղաքագետը՝ ընտրությունների մասին

Այս ընտրությունները, ըստ Մեհրաբյանի, անցնելու են արտաքին մեծ միջամտության պայմաններում։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմը նույնպես ազդեցություն է ունենալու, ՀՀ-ն ունի անվտանգության ճգնաժամ, որի լուծումը կտրվի միայն և բացառապես վերագործակցելով քաղաքական համայնապատկերը։․

Օգոստոսի 13-ին ավարտվել է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը։ Երեկ պարզ դարձավ, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 14 ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։
 
ԿԸՀ-ն ներկայացված փաստաթղթերն ստուգելու և առաջադրված թեկնածուներին գրանցելու համար ունի 5 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։ Մինչ այդ առաջադրված կուսակցությունների շարքում երևանցիները կարող են գտնել հին ու նոր, մոռացված և գուցե այլևս ոչ այդքան հետաքրքիր դեմքերի՝ սկսած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ ոչ այնքան հայտնի մեկ պատգամավորից և այլն։
 
 
Վերլուծաբան, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Երևանի համար սպասվող առաջիկա ընտրություններն այդքան էլ հարթ չեն ընթանալու։ Ըստ նրա՝ դժվար է ասել, թե որ կուսակցություններին երևանցին ձայն կտա, սակայն այս պայքարում պետք է խուսափել արտաքին ուժերի ներգործությունից։ Իր անդամակցած կուսակցությունը՝ «Հանուն Հանրապետությանը», որոշել է զերծ մնալ այս անգամվա ընտրություններին մասնակցելուց։
«Երևանի առջև կանգնած խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ, իսկ դրանք այս շրջանում հնարավոր չեն իրականացնել, քանի դեռ համապետական մասշտաբով ՀՀ-ն չի կատարել քաղաքական կուրսի փոփոխությունն ու արտաքին քաղաքական ռազմավարական շրջադարձ չի արել։ Այս հարցրեը լուծում չունեն, քանի լուծված չէ այն, որ մենք դեռ առաջնորդվում ենք ԱՊՀ ստանդարտներով։ Մենք կարծում ենք, որ երկրին անհրաժեշտ են նաև արտահերթ ընտրություններ, քանի որ խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը մասնակցություն չեն ունենում ավագանու ընտրություններին, այս դեպքում ցույց են տալիս, որ իրենք անելիք չունեն նաև խորհրդարանում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։  
Այս ընտրությունները, ըստ Մեհրաբյանի, անցնելու են արտաքին մեծ միջամտության պայմաններում։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմը նույնպես ազդեցություն է ունենալու, ՀՀ-ն ունի անվտանգության ճգնաժամ, որի լուծումը կտրվի միայն և բացառապես վերագործակցելով քաղաքական համայնապատկերը։․
«Ներկայացված ուժերի քանակը ոչ շատ է, ոչ էլ քիչ։ Ես այս ամենը գնահատում եմ որպես անառողջ մթնոլորտ։ Հատկապես, երբ խոսվում է խաղաղության օրակարգի մասին, դա նշանակում է խաղաղության թշնամիների դեմ պայքար, բայց մենք տեսնում ենք, որ այդ թշնամիները միավորված են նաև տարածաշրջանում խաղաղության միակ թշնամու՝ ՌԴ-ի հետ։ Բայց կարծում եմ՝ ժողովուրդը հավատարիմ կմնա իրեն հավատարիմ քաղաքական ուժերին»,-ասում է Մեհրաբյանը։ 
Ըստ զրուցակցի՝ կուսակցությունների շարքերում կան անձինք, որոնք մասնակցում են ընտրություններին իրենց անձնական շահը հաշվի առնելու համար։
 
«Մեկը իր անձնական վրեժն է փորձում լուծել նախկին թիմակիցներից, ինչ-որ բան ապացուցել, մյուսը՝ յալանչիի նման մեջտեղ է ընկել ու Թաթարստանին երազող շեֆի գովքն է անում։ Որոշներն էլ փորձում են իրենց «կլոուն» կերպարներով շոու սարքել ընտրություններից։ Իսկ ընդդիմության միակ ներկայացուցչի ներկայությունը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին, քանի որ վստահ չէ, որ որևէ ձայն կստանա կամ մանդատ։ 2021 թվականին ընդդիմությունը ավելի շատ ձայն ստացել էր հենց Երևանից, բայց Երևանի համար պայքարում բացակայում են։ Անհատական մասնակցությամբ փորձում են շոշափել տրամադրությունները»,- նկատում է նա։
Մեհրաբյանի կարծիքով՝ ընտրություններին կնկատվեն արտաքին միջամտության դրսևորումներ, փորձեր, սադրանքներ ՀՀ սահմանին, դրանցից խուսափելու համար Հայաստանը պետք է ավելի սերտորեն համագործակցի ժողովրդավարական գործընկերների հետ։ Ըստ նրա՝ բավականին դժվար ժամանակներ են սպասվելու ընտրությունների ընթացքում։ 
Քաղաքագետը կարծում է՝ որոշ կուսակցություններ ընդգրկվել են, որպեսզի սադրանքների, ինֆորմացիոն ապատեղեկատվության ֆոն ձևավորեն, շահարկումներ անեն, բայց այդ ամենից խուսափելու հնարավորությունը կա, և իշխանությունը պետք է օգտագործի այդ հնարավորությունը:
 
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ն։
 
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
 
Աղբյուր՝ armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: