ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ի և Ադրբեջանի խաղն այսօր դաշտի մի կողմում է, իսկ ՀՀ-ի և ԼՂ-ի խաղը՝ մյուս

Առաջին հերթին հետևությունները պետք է անեն հենց ԼՂ բնակիչները, պետք է վերջնականապես կտրեն բոլոր հույսերը Ռուսաստանից: ՌԴ-ն նրանց ընկերը չէ, փրկիչը չէ և նույնիսկ գործընկերը չէ:

«Հաշվի առնելով, որ «Կոմերսանտ»-ում զետեղված ինֆորմացիոն հոսքից հետո հրապարկվել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մեկնաբանությունը, որտեղ բառացի ասվում է նույնը և մեղքը այդ ամենի համար բարդվում Լեռնային Ղարաբաղի և ՀՀ իշխանությունների վրա, այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ ՌԴ-ի և Ադրբեջանի խաղն այսօր դաշտի մի կողմում է, իսկ ՀՀ-ի և ԼՂ-ի խաղը՝ մյուս կողմում»:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով «Կոմերսանտ» թերթում անանուն աղբյուրին հղումով արված հայտարարությանը, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Լաչինի միջանցքի բացման տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ղարաբաղյան, բայց, ըստ էության, այն չի կայացել Ստեփանակերտի վերջին պահանջի և վերջնական համաձայնության չգալու պատճառով:
 
 
«Կարծում եմ՝ առաջին հերթին հետևությունները պետք է անեն հենց ԼՂ բնակիչները, պետք է վերջնականապես կտրեն բոլոր հույսերը Ռուսաստանից: ՌԴ-ն նրանց ընկերը չէ, փրկիչը չէ և նույնիսկ գործընկերը չէ: ՌԴ-ն իրավիճակային, բայց գործընկերն է Ադրբեջանի: Երկրորդ հետևությունը պետք է անի ՀՀ ղեկավարությունը՝ նույնը, որ մենք չպետք է որևէ հույս կապենք ՌԴ-ի հետ, և լավ է դա, թե վատ, բայց սա է իրականությունը՝ բազմիցս ապացուցված»,- ասում է քաղաքագետը:
 
Դավիթ Ստեփանյանի պնդմամբ՝ մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու համար.
 
«Առաջին հերթին պետք է գործի Արցախը. նրանք վերջիվերջո պետք է իրագործեն խաղաղ ցույց դեպի Հակարիի կամուրջ: Արցախում արդեն իսկ սկսել են գործել՝ ի ուրախություն ինձ: Չեմ կարող չնշել Արայիկ Հարությունյանի այն քայլը, որ նա ուղարկել է հայց Լուի Մորենո Օկամպոյին՝ ՄԱԿ-ի Արդարադատության քրեական դատարանի նախկին դատախազին, որն այսօր մեծ հեղինակություն ունեցող էքսպերտ է: Ինչին ի պատասխան պարոն Մորենոն նշել է բոլոր ռիսկերը, որոնք պարունակում է Ադրբեջանի՝ ալիևյան քաղաքականությունը և ճանապարհը, որով պետք է Արցախը դուրս գա այդ իրավիճակից: Շատ ճիշտ քայլ է արել նաև Երևանը, որը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ԼՂ ապաշրջափակման պահանջով: Մենք պետք է ծեծենք բոլոր դռները և ցույց տանք, որ ԼՂ-ում արդեն իրականացվում է Եղեռն՝ մարդիկ հյուծված են, մայրերը կորցնում են իրենց չծնված երեխաներին, մահվան դեպքեր կան: Այս իրավիճակը պետք է ամբողջական ներկայացվի աշխարհին և այս ուղղությամբ պետք է աշխատի ամբողջ հայությունը»:
 
Այս առումով քաղաքագետը դրական քայլեր ու գործողություններ է տեսնում և նշում է՝ ուրախալի է, որ վերջին օրերին մեր հայրենակիցները ԱՄՆ-ում իրականացնում են խաղաղ ցույցեր Լաչինի միջանքը բացելու պահանջով:
 
«Սա էլ է շատ կարևոր: Մենք մեր զինանոցում ունենք զինատեսակներ, որոնք Ադրբեջանը չունի: Ես տեսա Քիմ Քարդաշյանի ուղերձը. Քարդաշյանն ունի 368 միլիոն հետևորդ: Ադրբեջանը միլիարդներ է ծախսում պրոպագանդայի վրա, բայց Քիմ Քարդաշյանի մեկ թվիթը ավելի մեծ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում, քան Ադրբեջանի այդ ամբողջ քաղաքականությունը: Այս ամենը մեր ղեկավարության կողմից պետք է կոորդինացվի, պետք է աշխատել մեր բոլոր բնական դաշնակիցների, Քիմ Քարդաշյանի և բոլոր հայրենակիցների հետ, ՄԱԿ-ի, ԼՂ-ի իշխանությունների հետ: Մենք պետք է մոռանանք ՌԴ-ի մասին, քանի որ այնտեղից միայն գալիս են նոր մարտահրավերներ և վտանգներ»,- ասում է Դավիթ Ստեփանյանը և հավելում, որ ամենակարևոր անելիքներից մեկը Հոռմի ստատուտի ընդունումն է:
 
Ըստ փորձագետի՝ դա ուղիղ ճանապարհ է, որ Ալիևը կանգնի միջազգային դատարանի առջև:
 
«Ալիևը շատ լավ է հասկանում այդ վտանգները և մենք պետք է անընդհատ այդ ճնշումն օգտագործենք, սա է Լաչինի բացման միակ գրավականը, այլ ճանապարհ չկա»,-հավելում է Ստեփանյանը:
 
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հանցագործ պետություն է  ոչ թե կատարած վայրագությունների, այլ նրա համար, որ խախտել է իր միջազգային պարտավորությունները առաջին  հերթին ԵԱՀԿ-ի և երկրորդ՝ ՄԱԿ-ի առջև: Ըստ նրա, 1992 թվականին, երբ Ադրբեջանին ընդունել են ԵԱՀԿ, այնուհետև ՄԱԿ, Ադրբեջանը գրավոր խոստացել է լուծել ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջոցներով.
 
«Ադրբեջանին ընդունել է ԵԱՀԿ-ն, մի քանի օր հետո նա հարձակվել է Հայաստանի վրա: Սա հիմք է դատարան դիմելու համար: Ալիևը հո «Կաշչեյ բեզսմերտնի» չի, նրան էլ կարելի է ոչնչացնել, և ինքը դա գիտի: Հենց այդ վտանգը կարող է  ստիպել նրան հետընթաց կատարել»:
 
Հարցին, թե ինչպիսի՞ն են Մոսկվայի պատկերացումները Արցախյան հարցի շուրջ, քաղաքագետը պատասխանում է, որ այդ պատկերացումները 1991 թվականից սկսած չեն փոխվել:
 
«91 թվականին ՌԴ-ն արհեստականորեն ստեղծեց և սրեց ազգամիջյան կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն ինչ արեց, որպեսզի բառիս բուն իմաստով «փչացնի» ղարաբաղյան շարժումը, տարավ այն թեք ճանապարհով, սրեց կոնֆլիկտը և կողմերի վրա անընդհատ ճնշում գործադրելով հասավ այն ստատուս քվոյին, որը կար 94 թվականին: 94-ին Մոսկվան, օգտագործելով իր բոլոր լծակները, կոնֆլիկտը կանգնեցրեց այն բնագծի վրա, որը ձեռնտու էր միայն ու միայն իրեն: Հետո էլ թույլ չտվեց, որ կողմերի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, ինչը շատ իրատեսական էր: ՌԴ-ն այնուհետ պահեց կոնֆլիկտը սառեցված 26 տարի և հերթական պայմանավորվածության գալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ, սանձազերծեց 44-օրյա պատերազմը, որը նորից կանգնեց այնտեղ, որտեղ ձեռնտու էր ՌԴ-ին: ՌԴ-ն, սակայն, հաշվի չէր առել Ուկրաինայի հետ պատերազմը, որտեղ թուլացել է և այսօր չի կարող վերահսկել Լաչինի միջանցքը այնպես, ինչպես ինքն էր դա պատկերացնում»,- մանրամասնում է քաղաքագետը:
 
Դավիթ Ստեփանյանը նկատում է՝ ՌԴ-ն համառորեն շարունակում է փորձել իր ազդեցության տակ պահել ամբողջ Հարավային Կովկասը, ինչն արդեն անհնար է:
 
«Դրա համար նորից փորձում է ղարաբաղյան կոնֆլիկտը շահարկել՝ վերքը թողնել բաց վիճակում և շարունակելով վերահսկել Բաքվին և Երևանին, բայց սա արդեն դառնում է  անհնար»,- ասում է քաաղքագետն ու հարցին, թե այդ անհնարինությունը Մոսկվայում գիտակցո՞ւմ  են, պատասխանում է.
 
«Երբ ՌԴ-ում գիտակցեն, խաղադրույքը վերջապես կդնեն իրենց ստրատեգիական դաշնակցի՝ Հայաստանի վրա և ՀՀ-ի միջոցով կփորձեն տարածաշրջանում հարցեր լուծել: Սա բխում է ՌԴ-ի շահերից: Նրանք դա չեն ուզում հասկանալ, փոխարենը՝ փորձում են լեզու գտնել Բաքվի, Անկարայի հետ և մենք շուտով կտեսնենք, որ չի ստացի և ՌԴ-ն հավերժ կլքի Հարավային Կովկասը: Նրանք փորձում են «մեկ հետույքով» նստել երկու աթոռի վրա, այդպես չի լինում, նամանավանդ, երբ քո հետույքը բավականին բարակ է, և բարակել է քո իսկ սխալ քաղաքական հաշվարկների հետևանքով»:
 
 
Դավիթ Ստեփանյանը շեշտադրում է, որ տարիներ շարունակ Հայաստանին կոչ է արվել կողմնորոշվել, թե ում հետ է՝ արևմուտքի՞, թե՞ ՌԴ-ի, հիմա իրենք պիտի կողմնորոշվեն ում հետ են՝ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի:
 
«Իրենք կողմնորոշվել են՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ են և սա նրանց մեծ սխալն է, որովհետև վերջում մնալու են ձեռնունայն: Դրա համար, եթե մենք մտածում ենք մեր ժողովրդի կաշվի մասին, մենք պետք է հնարավորինս շուտ, արագ և հեռու փախչենք Ռուսաստանից, որովհետև ՌԴ-ն հայ ժողովրդին «նշանակել» է իր թշնամին և մեր հանդեպ գործում է թշնամաբար. ինչո՞ւ՝ սեփական քաղաքական սխալ հաշվարկների պատճառով»:
 
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: