ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը «մտրակահարում» ադրբեջանցիներին

Այս տարվա մարտին Ադրբեջանում հերթական վայնասուն էր սկսվել այն բանից հետո, երբ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» պաշոնական կայքին տված հարցազրույցում պատմելով Հայաստանի մասին գծել էր նաև մեր երկրի քարտեզը։ Մասնավորապես, Մխիթարյանը թղթի վրա նկարել էր Հայաստանի և Արցախի քարտեզը, որի վրա նշել էր Երևանը, ասելով, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ Երևան։

«Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս ենթարկվում են շրջափակման և տանջանքների: Իրենց հայրենիքում նրանք սովի և հումանիտար աղետի եզրին են՝ առանց կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:
Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել: Պետք է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով»,- սոցցանցերի իր էջերում նախօրեին գրել էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինիս հայտարարությունը բնականաբար իրարանցում է առաջացրել Ադրբեջանում։
Միլանի «Ինտերի» կիսապաշտպանը դարձել է միջազգային ասպարեզում է ադրբեջանցիների «մտրակահարողը»։ Քննադատելով հայ ֆուտբոլիստներին Ադրբեջանում իրականում չեն հասկանում, որ այդ կերպ էլ ավելի են արժեվորում Մխիթարյանի հայտարարություններն ու շեշտադրումենրը։ Այս տարվա մարտին Ադրբեջանում հերթական վայնասուն էր սկսվել այն բանից հետո, երբ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» պաշոնական կայքին տված հարցազրույցում պատմելով Հայաստանի մասին գծել էր նաև մեր երկրի քարտեզը։
Մասնավորապես, Մխիթարյանը թղթի վրա նկարել էր Հայաստանի և Արցախի քարտեզը, որի վրա նշել էր Երևանը, ասելով, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ Երևան։ Մեր ֆուտբոլիստի այս քայլը Ադրբեջանում որակել էին սադրանք։ Ավելին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք  կներկայացնի ՈւԵՖԱ, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, պահանջելով պատժել հայ ֆուտբոլիստին։ Ադրբեջանցիների պնդմամբ Մխիթարյանը թղթի վրա Արցախը ներկայացրել է որպես Հայաստանի մաս։ Նշվում էր նաև, որ հայաստանցի ֆուտբոլիստը «Ինտեր» ֆուտբոլային ակումբին ուղղակի օգտագործում է իր կեղտոտ նպատակներն իրականացնելու համար։
 
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մխիթարյանի արդարացի և հայանպաստ գործողություններից հետո ադրբեջանական կողմը ագրեսիվ դրսևորումներով փորձում է ճնշում գործադրել մեր ֆուտբոլիստի նկատմամբ։ Ադրբեջանի մառազմատիկ գործողությունները ևս նպատակ ունեն լռեցնելու Մխիթարյանին։ Նշենք սակայն, որ Ադրբեջանի սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Հայացք նետենք դեպի անցյալ։ 2020 թվականին Հենրիխ Մխիթարյանը միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ էին անել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր: Արդեն իսկ փաստ է, որ Մխիթարյանն այն մարզիկն է, որ տարիներ շարունակ համառ պայքար է մղում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և հռետորաբանության։ 2020 թվականի հուլիսյան պատերազմի ժամանակ հանդես էր եկել ազգային ոգին բարձր պահելու հերթական նախաձեռնությամբ։ Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ նվիրաբերել էր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: «Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել էր Հենրիխ Մխիթարյանը: Հանրահայտ ֆուտբոլիստի՝ իր հայրենիքի կողքին կանգնելու հերթական քայլերը հերթական հիստերիայի ալիքն էին բարձրացրել Ադրբեջանում։ Մասնավորապես, էժանագին սադրանքի դիմելով՝ ադրբեջանական մամուլը Մխիթարյանին մեղադրել էր ֆուտբոլը քաղաքականացնելու մեջ։ Դեռևս 2017 թվականի փետրվարին Մխիթարյանը հարցազրույց էր տվել հեղինակավոր BBC հեռուստաընկերությանը, որը մեծ արձագանք էր ստացել։ «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ:
 
Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման՝ խաղալու»,- ասել էր Մխիթարյանը: Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա էր սկսվել: Այս երկրի հեղինակավոր լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք, բացի աբսուրդային լինելուց, պարզապես ծիծաղ էին առաջացրել:Որպեսզի Ադրբեջանի որդեգրած ճղճիմ գործելաոճը ավելի պարզ լինի, բերենք ևս մեկ հայտնի օրինակ։ Կրկին 2017 թվականին «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թառլան Շահինօղլուն աշխատանքից ազատվել էր այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ ունեցող Հենրիխ Մխիթարյանին գովելու պատճառով: Հեռուստաալիքի ղեկավարությանը դուր չէր եկել Շահինօղլուի գրառումը ֆեյսբուքյան էջում, որում նա նշել է անգլիական պրեմիեր լիգայում Մխիթարյանի լավ խաղը: Սպորտային մեկնաբանը հաստատել էր աշխատանքից ազատման լուրը՝ նշելով, որ դա կապված չէ սոցցանցում արված գրառման հետ: «Իդման-Ադրբեջան»-ի ղեկավարները պահանջել էին, որ Շահինօղլուն հրապարակավ ներողություն խնդրի գրառման համար: Ավելին, տևական ժամանակ հեռուստաալիքի տնօրինությունը ուղղակի զրկել էր Շահինօղլուին ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելու հնարավորությունից: Երբ մեկնաբանը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել, նրան հեռացրել են աշխատանքից:
 
Այնուհետև ադրբեջանցի «հայրենասերները» նրա հասցեին լուրջ սպառնալիքներ էին հնչեցնում:«Որքա՞ն է վարկանիշդ հրապարակումիցդ հետո, երիտասարդ: Դու դեռ Ադրբեջանո՞ւմ ես: Քեզ նման դավաճաններին պետք է մատաղ անենք հայկական եկեղեցում»,- Ֆեյսբուքում գրել է հասարակական ակտիվիստ Սաֆիար Բագիրովը:Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Այսօր թերևս կարող ենք արձանագրել, որ Մխիթարյանը, ազգային ոգին բարձր պահելուց զատ, հերթական ցավոտ ապտակը հասցրեց Ադրբեջանին:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: