ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անվտանգային հրամայական. ուշագրավ հանդիպում հեռախոսազրույցից հետո

Զուտ ժամանակացուցային հաջորդականությու՞ն է, թե՞ այդ ժամանակացույցը պայմանավորված է հենց նրանով, որ նախօրեին տեղի է ունեցել հեռախոսազրույց Իրանի ԱԽ քարտուղարի հետ և այն ունեցել է բովանդակություն, որի շարունակության անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է եղել հաջորդ օրը տեղի ունեցած հանդիպումը Իրանի դեսպանի հետ: Հայ-իրանական օրակարգի ներկայիս կարևորագույն, առանցքային թեման անշուշտ անվտանգությունն է:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհթի Սոբհանիին: Քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարներին և հետաքրքրություններին առնչվող հարցեր: Այդ հանդիպումը սակայն հատուկ ուշադրություն է գրավում այն պատճառով, որ Հայաստանի ԱԽ քարտուղարը դրա նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել իրանցի իր գործընկերոջ հետ: Օգոստոսի 7-ին տեղի ունեցած այդ հեռախոսազրույցից հետո՝ օգոստոսի 8-ին, ԱԽ քարտուղար Գրիգորյանը հյուրընկալում է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին:
 
Դա զուտ ժամանակացուցային հաջորդականությու՞ն է, թե՞ այդ ժամանակացույցը պայմանավորված է հենց նրանով, որ նախօրեին տեղի է ունեցել հեռախոսազրույց Իրանի ԱԽ քարտուղարի հետ և այն ունեցել է բովանդակություն, որի շարունակության անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է եղել հաջորդ օրը տեղի ունեցած հանդիպումը Իրանի դեսպանի հետ: Հայ-իրանական օրակարգի ներկայիս կարևորագույն, առանցքային թեման անշուշտ անվտանգությունն է: Դա իհարկե օրակարգի միակ թեման չէ և չի կարող լինել, օրակարգը և ներուժն առավել հարուստ ու լայն է, սակայն ներկայումս անվտանգային հարցերը օպերատիվ առաջնահերթություն են, նկատի ունենալով ռեգիոնալ իրավիճակը, դրան զուգորդող միջազգային ֆոնը, նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու խաղաղության շուրջ խոսակցությունը փակուղի մղելու գործողությունները:
 
Ռեգիոնալ կայունության և անվտանգության հարցում Իրանն առավելագույն զգայուն սուբյեկտ է, մի շարք հայտնի հանգամանքներով պայմանավորված, ու այդ հարցում Թեհրանը Երևանի համար դառնում է կարևորագույն գործընկեր՝ անմիջական սահմանակից հարևանությամբ: Ընդ որում, այստեղ խնդիրը նաև այն է, որ Իրանը Հայաստանի համար տարանցիկ երկու բաց ուղղություններից մեկն է, որը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի ռազմա-տեխնիկական ներուժի, դրա վերականգնման համար: Իսկ անվտանգության խնդիրների օպերատիվ առաջնահերթությունը անշուշտ կենսական հրատապություն է դարձնում Հայաստանի ռազմա-տեխնիկական կարողությունների ընդլայնումը, որպես Ադրբեջանի մոտ որևէ արկածախնդիր գայթակղություն զսպելու կարևոր բաղադրիչ:
 
Միևնույն ժամանակ իհարկե պետք չէ նաև ուշադրությունից դուրս թողնել հանգամանքը, որ Իրանը ինչպես զգայուն է ռեգիոնալ կայունության սպառնալիքների նկատմամբ, նույնքան թերևս զգայուն է ռեգիոնում արևմտյան դիվանագիտական աշխուժության առնչությամբ, որ մասնավորապես ծավալվում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շրջանակում: Հայ-իրանական շփումն այստեղ կարևոր է դառնում նաև Իրանի մոտ հավելյալ տագնապներ չառաջացնելու տեսանկյունից, որոնք կարող են իրենց հերթին ազդեցություն թողնել անվտանգության հարցերում հայ-իրանական երկխոսության որակի վրա:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: