ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը փորձում է 2024-ի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող նախընտրական բեռից. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունն անկասկած լայն գործընթացի պայմանավորվածություն է:

«Գերիների վերադարձը դժվար թե «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով է իրականացվել, թեպետ Բրյուսելյան հանդիպումից հետո հենց այդպիսի պայմանավորվածության մասին էր խոսվել: Այդուհանդերձ, ողջունելի է, որ տեղի է ունենում 32 զինծառայողի վերադարձը, և սա համատեղ հայտարարության դրական և շատ կարևոր բաղադրիչ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Միաժամանակ, ըստ Բադալյանի, անկախ այս ամենից, Ադրբեջանից պետք է սպասել ամեն ինչ. «Մենք այս բարի կամքի դրսևորումներից չպետք է հայտնվենք թմբիրի մեջ և մտածենք, որ Ադրբեջանը իսկապես գնում է խաղաղության: Ցավոք, այսօր աշխարհում ոչ ոք չի գնում խաղաղության, և դա է գլխավոր խնդիրը»:
Նրա խոսքով՝ այս ընթացքում Հայաստանը պետք է բարձրացնի ընդհանուր դիմադրողականությունը՝ գլխավորապես ներքին կյանքում փոխելով որակները. «Սկսած քաղաքական համակարգի բովանդակությունից՝ իշխանություն, ընդդիմություն և դրանից դուրս տարբեր ուժերը ներառյալ, մինչև մեր հասարակական հարաբերությունների որակ: Առանցքային է առավելագույն ուղղություններով դիվանագիտական աշխատանքը՝ ոչ միայն դիտարկելով Արևմուտքը կամ ՌԴ-ն, այլ գործնականում բոլոր հնարավոր ուղղությունները ռեգիոնալ տիրույթից էլ դուրս՝ արաբական աշխարհի, Հնդկաստանի հետ»:
Քաղաքագետը կարծում է, որ աշխարհաքաղաքական միջավայրն այսօր չի նպաստում որևէ խաղաղության պայմանագրի կնքման, քանի որ գտնվում ենք միջազգային մի շրջափուլում, երբ կոնֆլիկտները բռնկվում են, ոչ թե մարում: Նա նաև ընդգծում է, որ խաղաղության պայմանագիր ասվածը առավելապես ուժերի հարաբերակցություն է, ոչ թե որևէ փաստաթուղթ:
«Եթե այդ ուժերի հարաբերակցությունը չկա, որևէ թուղթ անգամ եթե ստորագրվի պայմանական իմաստով, միևնույն է, չի կարող հիմնարար խաղաղություն ապահովել, որովհետև լուծված չեն առանցքային աշխարհաքաղաքական հարցեր, ստատուս քվոյի հարցը Կովկասում: Մենք գտնվում ենք համաշխարհային կարգի՝ դեռևս փլուզման ճանապարհին, և այդ պայմաններում մտածել, որ հնարավոր է խաչմերուկային նշանակություն ունեցող ռեգիոնում խաղաղության համաձայնագրի հասնել, առավելապես մոլորություն է: Երևանը, անշուշտ, փորձում է հասնել խաղաղության ամրագրման՝ հաշվի առնելով այն, որ ուժերի հարաբերակցության տեսանկյունից մենք գտնվում ենք աննպաստ և թույլ վիճակում, և, բնականաբար, որքան ավելի խաղաղ, այնքան մեզ համար լավ, քանի որ դա առնվազն ժամանակ է՝ ուժերը վերականգնելու և կարողությունները բարձրացնելու համար»,- նշում է նա:
Անդրադառնալով Ադրբեջանում 2024 թվականի փետրվարին սպասվող արտահերթ ընտրություններին՝ քաղաքագետն ասում է՝ սրանով Ալիևը պարզապես փորձում է 2024 թվականի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող այդ նախընտրական բեռից՝ հաշվի առնելով այն, որ 2024 թվականը շատ առումներով դիտվում է որպես միջազգային բարդ հանգուցային իրողությունների տարի, որի մասին են խոսում նաև միջազգային տարբեր փորձագետներ. «Տեղի է ունենալու առնվազն երկու առանցքային ընտրական պրոցես, մեկը՝ ՌԴ-ում, մյուսը՝ ԱՄՆ-ում, և այս իմաստով, կարծում եմ, Ալիևը արտահերթ ընտրությամբ փորձում է ինչ-որ բեռ թեթևացնել իր համար 2024 թվականի հաշվարկով»:
Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներին, նա նշում է, որ դրանց վերաբերյալ գնահատականները մի փոքր չափազանցված են. տեղի են ունենում ոչ թե ճնշումներ, այլ քաղաքական առևտուր Ադրբեջանի հետ. «Կասկածից վեր է, որ այդ խաղաղության պայմանագրի ճակատագիրը մեծ հաշվով որոշվում է հենց աշխարհաքաղաքական խաղացողների միջև ուժերի հարաբերակցությամբ, և այստեղ դեռևս շատ-շատ հարցեր մնում են անորոշ»:
Հերմինե Կարապետյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: