ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ Արցախի խորհրդարանը նախագահ ընտրեց ՀՅԴ թեկնածուին․ Դավիթ Իշխանյանի ընտրությունը միանշանակ չի ընդունվել Արցախի քաղաքական շրջանակների կողմից

Արցախի խորհրդարանի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի ընտրությունը տարակուսանք է առաջացրել Արցախի քաղաքական շրջանակներում։

Մասնավորապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»-ն,  ԱՀ ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել ոչ թե իր թիմից կամ էլ մեծությամբ երկրորդ՝  ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք»  կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմից, այլ ԱԺ-ում ընդամենը երեք մանդատ ունեցող ՀՅԴ-ի։

 Civic.am-ի Արցախի աղբյուրը նշեց, որ ի սկզբանե «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»-ն մտադիր է եղել առաջադրել խմբակցության ղեկավար, ԱՀ ֆինանսների նախկին նախարար Արթուր Հարությունյանի թեկնածությունը։ Սակայն քանի որ Արթուր Հարությունյանը սերտ ազգակցական կապ ունի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ (հորեղբորորդիներ են), այդ հանգամանքը խանգարել է վերջինիս առաջադրմանը։ «Դա չափից դուրս կլիներ՝ մեկը երկրի ղեկավար, մյուսը՝ ԱԺ ղեկավար, դրա համար այդ տարբերակով չգնացին ու որոշեցին Դավիթ Իշխանյանին առաջադրել»,- նշեց մեր աղբյուրը՝ հավելելով ՝ անկախ այն հանգամանքից, թե ով է ԱԺ նախագահը, մեկ է՝ խորհրդարանն իր գործողություններով  ծառայում է ռուսներին,  առաջնորդվում է ոչ թե մեր՝ ազգային, պետական, այլ ռուսական շահերով, որոնք, ինչպես վերջին մի քանի տարիների զարգացումներն են ցույց տալիս, նույնական են ադրբեջանական շահերին։ «Ինչպես ասում են՝ ջհանդամը, որ ռուսներին ծառայեն, բայց մենք տեսնում ենք, որ ծառայելով ռուսներին, փաստորեն,  կատարում են նաև Ալիևի ուզածը»,- նշեց մեր աղբյուրը։

Ի դեպ, «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն էլ «Ազատության» հետ  զրույցում գանգատվել է, թե իրենք դեմ են քվեարկել դաշնակցական Դավիթ Իշխանյանի թեկնածությանը, քանի որ իրենց համար անընդունելի է, որ իշխանական «Ազատ Հայրենիք- ՔՄԴ»-ն առանց իրենց հետ քննարկումների թեկնածու է առաջադրել։ «Նման բան չեն անում, էլի, փաստորեն ստացվել է այնպես, որ զարտուղի ճանապարհով կամ ձիով քայլ կատարելով ընդդիմությանը բերել են իշխանության։ Իշխանությունն ընդդիմությանը բերել է իշխանության»,- ասել է Պետրոսյանը։  

Արցախի իշխանամերձ շրջանակների մեկնաբանմամբ էլ՝ ԱՀ իշխանությունը Դաշնակցությանն է  հանձնել խորհրդարանի կառավարումը՝ հաշվի առնելով ՀՅԴ-ի՝ դրսում  լոբբիստական լուրջ  ռեսուրսներ ունենալու հանգամանքը։ Եվ քանի որ ՀՀ-ում իշխանություն-Դաշնակցություն կապը  խզված է, ինչն անդրադառնում է Սփյուռքի աշխատանքի վրա, ապա  Արցախում ՀՅԴ ներկայացուցչի «թագադրումը» կնպաստի Սփյուռքի լոբբիստական ջանքերի կրկնապատկմանը Արցախի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Ստացվում է՝ ՀՅԴ-ին իշխանություն, պաշտոն է պետք,  որ  գործի վասն հայրենյաց ու հանուն  Արցախի։  

Իշխանյանի թեկնածությանը, նշենք,  ԱԺ նիստին ներկա 31 պատգամավորներից կողմ են քվեարկել 22-ը, դեմ՝ 9-ը։ Ընդդիմադիր, ԱՀ  ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի անվան հետ կապվող  «Արդարություն» խմբակցությունը կողմ է քվեարկել Իշխանյանի թեկնածությանը։ Վերջինս, ինչպես արդեն հայտնել ենք, մեծ կարողության տեր է և ԱՀ նախագահի ընտրությունների ժամանակ Արայիկ Հարությունյանի մրցակիցների թվում էր։ 

Հիշեցնենք, որ  ԱՀ խորհրդարանի նախկին նախագահը Արթուր Թովմասյանն էր, որը հրաժարական տվեց հուլիսի վերջին։ Որպես հրաժարականի հիմնական պատճառ նշվում է Թովմասյանի վատառողջ լինելը։ 

Հ. Մ. 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: