ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն ունի բավարար պոտենցիալ «Ալիևի ականջները ձգելու, բայց չի անում», ԼՂ նախագահն էլ լողացնում է նրանց. Սուքիասյան

Ռուսների անգործությունը ոչ մի բանով պայմանավորված չէ: ՌԴ-ն ունի բավարար պոտենցիալ «Ալիևի ականջները ձգելու, բայց չի անում», փոխարենը՝ ԼՂ-ից արդարացնում են նրանց:

«Իրեն ոչ մեկը չի թիրախավորել, իրեն ասում են՝ գործ արա»:
 
Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպես ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին ու շարունակելով.
 
«Պահանջում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը աշխարհը ճանաչի, բայց երբ իրեն ճանապարհ էր առաջարկվում՝ ինքը դա մերժել է: Երկուսն էլ մերժել են բանակցությունները. Հարությունյանը մերժել է ձևական՝ տափակ պատճառաբանություններով, թե մեր օրակարգով չէ, օրակարգը հայտնի չէ և նման այլ անիմաստ բացատրություններով, իսկ Ալիևը մերժել է, որովհետև չի ուզում, դա իրեն ձեռնտու չէ՝ մեզ է ձեռնտու: Հիմա թող Հարությունյանն ասի՝ ինքն ինչո՞ւ է մերժել, արդյո՞ք իր գործողությունները նույնական չեն Ադրբեջանի և ՌԴ-ի գործողություններին, թող այս հարցերին պատասխանի՝ ինքն ի՞նչ է անում բացի նստացույցից, որ բլոկադան հաղթահարվի: Կոնկրետ ես ասել եմ և կարող եմ վերահաստատել, որ ինքն իր գործողություններով որևէ կերպ չի նպաստում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- ասում է քաղաքագետը, ապա, դիմելով ԼՂ նախագահին, նշում է՝ երբ վերջինս հայտարարություններ է անում, լավ կլինի դրանք անի հասցեական և ուղիղ:
 
Սարգսյանը կարծում է, որ ԼՂ նախագահը, ոչ հասցեական հայտարարություններ անելով, փորձում է շրջանցել կարևոր հարցեր, «լղոզել» հայտարարությունները:
 
«Մի՛ լղոզեք՝ ռուսները մեղավոր են, բայց… ռուս խաղապահները իրենց պարտականություններն անում են, բայց… բայց Հայաստանն էլ է մեղավոր, միջազգային հանրությունը սա է անում և այլն: Ես այդ մարդուն ուզում եմ ասել, որ իրեն միայն իր հորեղբոր տղան չի լսում, իրեն աշխարհն է լսում ու մոդելավորում, հետևապես եթե հայտարարություն պետք է անի, պետք է անի ուղիղ կամ արձանագրումով: Ասենք, օրինակ՝ քանի որ Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տիրույթում և այս պահին Լաչինի միջանցքը փակ է, հետևապես ռուս խաղապահները չեն կարողանում իրենց պարտականությունները կատարել»,- ասում է քաղաքագետն ու նկատում, որ միայն այդ դեպքում աշխարհը դա կգնահատի:
 
Վերջինիս խոսքով՝ ռուսների անգործությունը ոչ մի բանով պայմանավորված չէ: ՌԴ-ն ունի բավարար պոտենցիալ «Ալիևի ականջները ձգելու, բայց չի անում», փոխարենը՝ ԼՂ-ից արդարացնում են նրանց:
 
«Հիմա էլ սկսել են ռուսներին լվանալ, արդարացնել, լողացնել՝ հանել մաքուր ռուսին դնել մեր առաջ: Ռուսը մտել է Ուկրաինա, պարզվում է՝ ուկրաինացիներն են մեղավոր, մտել է Վրաստան՝ վրացիներն են մեղավոր, մեզ «փուռը» տվեց, պարզվում է՝ մենք ենք մեղավոր»,-ասում է քաղաքագետը:
 
Սուքիասյանը նշում է, որ Լաչինի միջանցքի հարցով Հայաստանն Ադրբեջանի հետ ոչ մի քննարկելու բան չունի, Ալիևի հետ նույնիսկ խոսելու բան չունի, ըստ իրավական փաստաթղթի՝ միջանցքն իրենն է՝ Ռուսաստանինը (նկատի ունի՝ ՌԴ հսկողության տակ է-խմբ.):
 
«Բայց ՌԴ-ն ի՞նչ է արել, միջանցքը տվել է Ադրբեջանին, մեզ էլ ասում է՝ գնա Ադրբեջանից ուզի, այսինքն կոնֆլիկտ է հրահրում մի պետության հետ, որի հետ թշնամական հարաբերություն ունենք: Մեզ ասում է՝ գնացե՛ք պատերազմեք, ինքն էլ կողքից նայում, ուրախանում է: Ադրբեջանը չի փակել միջանցքը, ՌԴ-ն է փակել  այն: Դրա համար պետք է հասցեական լինել՝ ռուսները պետք է ճնշում զգան, ՌԴ-ն պետք է ճնշման տակ լինի, իսկ Արայիկ Հարությունյանին առաջարկում եմ՝ ռուսներին մի՛ լողացրու, իրենք աշխարհի կեղտերի մեջ են, ռուսներին արդարացնելու սրբազան պարտքը քո վրա մի վերցրու: Մենք հասցեական հայտարարություններ պետք է ուղղենք և պահանջենք, որ այդ միջանցքը բացվի»,- նշում է քաղաքագետը:
 
Ըստ նրա, ՀՀ-ի կողմից որոշակի հայտարարություններ կան, բայց դա բավարար չէ,  ճնշում չկա:  Սուքիասյանը կարծոիմ է՝ ՀՀ և ԼՂ իշխանությունները պետք է ուղիղ հայտարարեն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքի իրավատերը Ռուսաստանն է:
 
«Պետք է իմանան, որ հարիֆացնելով չէ: Սումգայիթից, Բաքվից սկսած ռուսների միջոցով են մեզ հանել, Նախիջևանի հայությունն ո՞ւր է՝ ռուսներն են հանել, Արցախի հայություն ո՞ւր է՝ ռուսներն են հանել, մեզ ամեն տեղից ռուսները հանում են, բայց մենք երդվում ենք, ասում՝ ռուսներին չենք հանի:  Մենք պետք է ռուսներին ասենք՝ հերիք է քո այլանդակություները, վերջն ուզածդ ի՞նչ է: Նոյեմբերի 9-ի հայտարարություն ես ստորագրել, որը Պուտինը ռուսական«բլատնոյ» բարքերով հայտարարում էր, թե՝ ես եմ գրել, դե գրել ես՝ տեր եղի:
 
Ես մեր իշխանություններին առաջարկում եմ՝ Ալիևից ոչինչ մի՛ պահանջեք, Ալիևը միջանցքը չի փակել, ռուսը Ալիևի հետ ձեզ կռվացնել է ուզում  ու նպատակը ՀՀ պետականության վերացումն է»,- ասում է քաղաքագետն ու մանրամասնում իր իսկ մտքերը. «Միջանցքը ինչո՞ւ են փակել, որ ՀՀ-ում հայրենասիրական բունտեր հրահրեն, Հայաստանը չդիմանա ու մտնի ռազմական գործողությունների մեջ: Ռուսները նոյեմբերի 9-ի հայտարարության ձեռքը կրակն են ընկել: Իրենք գրեցին, փաթաթեցին մեր վզին ու հույս ունեին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հեղաշրջում կլինի և Հայաստանն էլ չի լինի, բայց հեղաշրջում չեղավ: Հիմա ՀՀ-ն ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարի՛, ինքն էլ մնացել է շվարած: Ստացվում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության նպատակը եղել է ոչ թե այդ վիճակի ֆիքսելը, այլ ՀՀ-ում  հեղաշրջում անելը, չի կարողացել՝, հիմա էլ չգիտի ինչ անի»:
 
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այն մտքին, թե ՀՀ-ից մեղադրանքներ են հնչում ՌԴ-ի հասցեին և հակառակը՝ ՌԴ-ից էլ մեղադրում են ՀՀ-ին և երկուսն էլ որոշակիորեն ճիշտ են, Սուքիասյանն արձագանքում է՝ երկուսն էլ ճիշտ չեն, միանշանակա ՌԴ-ն սխալ է, ինչպես որ սխալ է նաև Արայիկ Հարությունյանը:
 
«Լաչինի միջանցքի փակ լինելը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ ոչ մի կապ չունի, ոչ մի կապ և Արայիկ Հարությունյանը ռուսական նարատիվներով մեր պետությունն է ներսից ցնցում: Լաչինի միջանցքը իրավապայմանագրային հիմք ունի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ենթադրենք քո տարածքն է՝ ճանաչում ենք, բայց այդ միջանցքի հետ կապված առանձին կետ կա՝ հայտարարություն կա, էլի եմ ասում, ռուսները հայտարարության ձեռքը կրակն են ընկելու հիմա էլ նման թեզեր են դրել շրջանառության մեջ: Երևի ռուսական կամենդատուրայից են էդ տեքստերը տվել, ինքն էլ խոսում է: էդ դուդուկը, լացը անընդհատ կա իրենց մոտ, թող ռուսների թեզերը չդնեն շրջանառության մեջ, պարզ է, որ վիճակը ծանր է»,- ասում է քաղաքագետը:
 
Սուքիասյանի խոսքով՝ նման կերպ շարունակելու դեպքում Հարությունյանը Արցախի գլխին մահվան մահակ է կախելու: Հարցին, թե ի՞նչ պետք է անի այդ մահակից խուսափելու համար, Սուքիասյանը պատասխանում է.
 
 «Պետք է աշխարհին չմեղադրել, ոչ մեկը հայության նկատմամբ ոչ մի պարտականություն չունի, ունեն կոնկրետ պետություններ իրավապայամանգրային հիմքով՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, բայց այս պետությունները մեր ինքնիշխանությունը չեն ճանաչում և կոնկրետ ՌԴ-ն ադրբեջանա-թաթարական հատվածին հեծնած գրոհում է մեր դեմ և մենք պետք է ելք որոնենք:
 
Մենք բանակցելու տարբերակ էինք գտել, բայց Հարությունյանը գիշեր-ցերեկ հայտարարում էր, որ չեն բանակցի, եթե ես ՀՀ իշխանությունների տեղը լինեի՝ կճնշեի, որ գնար բանակցությունների:
 
Երկրորդը՝ ուղիղ հասցեական հայտարարություններ պետք է լինեն ռուսական խաղապահական գործառույթների հետ կապված: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ձեռքը վերցրած Արցախի նախագահը գիշեր-ցերեկ պետք է խաղապահներին ասի՝ դուք եք ստորագրել, ձեր պարտականությունն է, խնդրում եմ կատարեք, եթե չեք կատարում ասեք՝ ի՞նչ իրավական հիմքով, մենք էլ իմանանք»,- ասում է Հայկ Սուքիասյանը և նշում հայտարարության երրորդ կետի մասին. «Հայաստանը պետք է գիշեր-ցերեկ իր պոտենցիալը մեծացնի՝ ռազմական, տնտեսական, առանց հորանջելու ու հոգնելու: Եթե բալանսը որոշակիորեն վերականգնենք, կտեսնեք, թե հարցի հայանպաստ լուծումը ոնց է լինում՝ առանց պատերազմի: Իրավունքը գործում է միայն հավասար պայմաններում, դիմացինը ուժեղ է, մանավանդ՝ քաղաքակիրթ երկիր չէ, իրավունքը չի աշխատում: Հայաստանը պետք է գիշեր-ցերեկ պոտենցիալը բարձրացնի, որ հարցը գա իրավական դաշտ, իսկ իրավական դաշտում մենք ուժեղ ենք»:
 
Հերմինե Կարապետյան
 
 
Աղբյուր՝ armtimes.com
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: