ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վերջին թռիչքը

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին՝ «Փոքրիկ իշխանը» և գրական այլ կարևոր ստեղծագործությունների աշխարհահռչակ հեղինակը, նաև պրոֆեսիոնալ օդաչու էր, որն իր կյանքը կորցրեց խորհրդավոր հանգամանքներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին՝ «Փոքրիկ իշխանը» և գրական այլ կարևոր ստեղծագործությունների աշխարհահռչակ հեղինակը, նաև պրոֆեսիոնալ օդաչու էր, որն իր կյանքը կորցրեց խորհրդավոր հանգամանքներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
 
 
Էքզյուպերին ծնվել է Լիոնում 1900 թվականին։ Նա արիստոկրատ ընտանիքի ժառանգ էր և մեծացել է հարմարավետության մեջ։ Նրա սիրելի կրտսեր եղբայր Ֆրանսուան մահացել է ռևմատիկ տենդից ընդամենը 15 տարեկանում:
 
Անտուանը ուսանող է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միացել է ֆրանսիական բանակին 1921 թվականին: Նրա առաջին պաշտոնը եղել է հեծելազորում, բայց 1912 թվականին իր առաջին ինքնաթիռով թռիչք կատարելուց հետո նա երազում էր օդաչու դառնալ: Տեղափոխվելով ֆրանսիական ռազմաօդային ուժեր՝ Էքզյուպերին առաջին անգամ մենակ դուրս եկավ բաց երկինք: Սկսվեց մի յուրօրինակ մոլուցք, որը տևեց մինչև կյանքի վերջ։
 
Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Մարոկկո կարճատև ուղևորությունից հետո Սենտ-Էքզյուպերին լքեց օդուժը, բայց նա չդադարեց թռիչքները: 1923 թվականի սկզբին նա վթարի ենթարկեց իր ինքնաթիռը և գանգի կոտրվածք ստացավ: Սերը անապատի և այնտեղ ապրող մարդկանց հանդեպ Սենտ-Էքզյուպերիին ստիպեցին դառնալ արևմտյան Սահարայի օդանավակայանի տնօրեն: Այնտեղից նա թռավ ողջ տարածաշրջանով, ի թիվս այլ բաների, փրկելով օդաչուներին, որոնց ինքնաթիռներն ընկել էին արգելված շրջաններում:
 
 
1929 թվականին Էքզյուպերին տեղափոխվեց Արգենտինա, որտեղ նա դարձավ ավիափոստի գծի տնօրեն։ Նա նաև սկսեց գրել՝ հրատարակելով իր առաջին երկու վեպերը՝ «Հարավային փոստ» և «Գիշերային թռիչք»՝ հիմնված սեփական արկածների վրա։ Նրա ամենամեծ արկածը, սակայն, եղավ 1935 թվականին, երբ նա փորձեց թռիչք կատարել Փարիզից Սայգոն՝ փորձելով գերազանցել օդային արագության ռեկորդը այդ տարածության համար:
 
Նրա օդանավը վթարի է ենթարկվել Սահարայում 20 ժամ թռիչքից հետո: Սենտ-Էքզյուպերին և նրա օգնականը ոչինչ չունեին, բացի մի քիչ գինին, մի թերմոս սուրճը, մի երկու նարինջ, խաղող և մի քիչ շոկոլադ։ Չորս օր հետո նրանք գրեթե մահացած էին, մինչև որ անապատային ցեղերից մեկի ցեղապետը նրանց փրկեց:
 
Երբ 1939 թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Սենտ-Էքզյուպերին ապաքինվում էր ծանր վնասվածքներից, որոնք նա ստացել էր նախորդ տարվա ընթացքում Գվատեմալայում մեկ այլ վթարի ժամանակ: Նա, այնուամենայնիվ, դիմել և ընդունվել էր որպես հետախուզական ինքնաթիռի օդաչու Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում։ Այնուհետև նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ՝ անցկացնելով իր կյանքի հաջորդ մի քանի տարին այնտեղ և Կանադայում՝ երազելով իր երկրի ազատագրումը գերմանական օկուպացիայից: Հենց ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Սենտ-Էքզյուպերին գրեց «Փոքրիկ Իշխանը», որը տպագրվեց այնտեղ 1943 թվականին։
 
 
Երկար ժամանակ Էքզյուպերին համարվում էր անհայտ կորած։ Նա չի վերադարձել իր վերջին թռիչքից, որը տեղի էր ունեցել 1944 թվականի հուլիսի 31-ին Կորսիկայի Բորգո օդանավակայանից։ Օդաչուի առաքելությունը եղել է հետախուզական։ Նրա հրամանատարներն ու ծառայության ընկերները երկար ժամանակ չէին կարողանում հաշտվել գրողի անհետացման փաստի հետ. չէ՞ որ այս իններորդ թռիչքը պետք է վերջինը լիներ։ Էքզյուպերիի բոլոր ընկերները պնդում էին սա՝ ժամանակն է թողնել օդաչուի կարիերան և նվիրվել ստեղծագործությանը։ 44 տարեկանում գրողն արդեն համաշխարհային ճանաչում ուներ, վավերական պայմանագրեր ուներ հրատարակչությունների հետ, գրական մրցանակների սեփականատեր էր։ Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրենի Ֆրանսիայի ծանր վիճակը չկարողացավ անտարբեր թողնել Էքզյուպերիին, նա շտապեց ռազմաճակատ։
 
Այն, որ սարսափելի բան է տեղի ունեցել, պարզ դարձավ, երբ նշանակված ժամին Էքզյուպերիի ղեկավարած ինքնաթիռը չվերադարձավ օդանավակայան։ Գործընկերներն ու հրամանատարությունն իրենց մխիթարում էին այն հույսով, որ ուշացման պատճառը կարող է լինել վթարը, վատագույն դեպքում՝ գերությունը։ Մինչեւ 1948 թվականը գրողը համարվում էր անհետ կորած։ Չնայած այն հանգամանքին, որ Էքզյուպերիի մահվան ոչ մի ապացույց չգտնվեց, 1948 թվականի ապրիլին նրան մահացած ճանաչեցին։ Գրողի մահվան հանգամանքները երկար տարիներ առեղծված էին մնում բոլորի համար։ Ամենահաճախ հնչող տարբերակը համարվում էր Ալպերի շրջանում հնարավոր վթարը։ Ողջ ճշմարտությունը պարզվեց միայն 1998 թվականին, երբ մարսելցի մի ձկնորս իր որսի հետ բերեց անսովոր գտածո՝ անվանական ապարանջան։ Արծաթյա զարդի վրա փորագրված էին երեք կարևոր մանրամասներ՝ կասկած չթողնելով ապարանջանի տիրոջ մասին՝ «Անտուան», «Կոնսուելո», ինչպես նաեւ Էքզյուպերիի ստեղծագործությունները հրատարակած հրատարակչության հասցեն։
 
 
Հիմնական գտածոնի հայտնաբերումից հետո մի քանի տարվա ընթացքում Միջերկրական ծովի նշված տարածքը բազմիցս հետազոտվել է: Իսկապես, օդանավի բեկորները գտնվել են հատակում։ Միայն 2003 թվականին դրանք վերջնականապես ջրի երես հանվեցին ու մանրազնին ուսումնասիրվեցին։ Ինքնաթիռի մասերի որոնման գործը բարդանում էր, քանի որ դրանք ցրված էին հատակի երկայնքով մեկ մեկ կիլոմետր երկարությամբ և գրեթե կես կիլոմետր լայնությամբ: Մանրակրկիտ հետազոտության արդյունքում հնարավոր եղավ վերականգնել օդանավի սերիական համարը, որը վերջնականապես հաստատեց, որ այն իսկապես 1944 թվականին Էքզյուպերիի կողմից վարած ինքնաթիռն է։ Հատկանշական է, որ խցիկի բեկորների և այլ մասերի վրա հրետակոծության հետքեր չեն հայտնաբերվել։
 
Հետագայում պարզվեց, որ ճակատագրի հեգնանքով Էքզյուպերիի ինքնաթիռը խոցել էր հենց նրա մեծ երկրպագուն։
 
 
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: