ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ ՌԴ խաղաղապահ զորակազմի հուլիսի 29-ի բյուլետենում հիշատակված չէ Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի մասին. Զորակազմը Արցախում լիարժեքորեն միայն մեկ ֆունկցիա է իրականացնում՝ ականազերծումը

ՌԴ խաղաղապահ առաքելության այս անհաղորդ վերաբերմունքը արտահայտված է նաև այս զորակազմի կողմից Արցախում իրականացվող գործողությունների մասին ամենօրյա ռեժիմով հրապարակվող բյուլետեններում, որոնք զետեղված են ՌԴ ՊՆ կայքում։

ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը Լաչինի միջանցքից Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահ զորակազմին  ուղղված շառաչուն ապտակ էր, այդ առաքելության հետևողական հեղինակազրկման հերթական արարը, որը Բաքուն իրականացնում է առանձնակի ցինիզմով։ 


Առևանգման ակտը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում,  Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավորության վրա, որի կանխման ուղղությամբ խաղաղապահները, նկատենք, որևէ գործողություն չեն ձեռնարկել։ Սա արձանագրված է Արցախի ՄԻՊ-ի կողմից դեպքի կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ, որում  մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը համարվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք, և ՌԴ-ն եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր է, Ռուսաստանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու և Լաչինի միջանցքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքերի կրկնությունը»։ Արցախի ՄԻՊ-ի այս ակնկալիքների վրա, սակայն, նախօրեին «սառը ջուր» լցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առևանգման փաստի առթիվ  անատամ, «դեժուրնի» մի  տեքստ արտաբերելով. «Առաջին հերթին դա սրում է իրավիճակը։ Երկրորդ՝ մենք տեսել ենք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները։ Երրորդ՝ մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում»։ 

 Տպավորություն է, թե արձագանքողը ոչ թե Արցախում խաղաղապահ առաքելության մանդատ ունեցող և կոնկրետ պատասխանատվություն ստանձնած երկրի ներկայացուցիչ է, այլ դիտորդական ինչ-որ չեզոք մարմնի մամլո խոսնակ, որը «կողքի  հայացքով» գնահատական է հնչեցնում տեղի ունեցած «տհաճ ինցիդենտին»՝ հանդես գալով ոչ թե  գերպատասխանատու առաքելության երկրի դիրքերից, այլ ինքզինքը դնելով  ռետինե խողովակի կարգավիճում։ Նման հայտարարություն, օրինակ, կարող էին անել տիկին Զախարովայի համակրանքը չվայելող ԵՄ դիտորդները, որոնց մանդատի մեջ չի մտնում Լաչինի միջանցքի վերահսկողությունը՝ որպես նոյեմբերի 9- փաստաթղթով ստանձնած պատասխանատվության գոտի։  

Նշենք, որ ՌԴ խաղաղապահ առաքելության այս անհաղորդ վերաբերմունքը արտահայտված է նաև   այս զորակազմի կողմից Արցախում իրականացվող գործողությունների մասին ամենօրյա ռեժիմով հրապարակվող  բյուլետեններում, որոնք զետեղված են ՌԴ ՊՆ կայքում։ Մասնավորապես, հուլիսի 29-ի բյուլետենում (այդ օրն է առևանգվել Վ. Խաչատրյանը) որևէ բառ անգամ չկա տեղի ունեցած  սկանդալային միջադեպի մասին։ «Արձանագրվել է հրադադարի խախտման երեք դեպք Լաչինի միջանցքում։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության,  ադրբեջանական և հայկական կողմերի հետ  համատեղ փաստի առթիվ իրականացվում է հետաքննություն»,- նշված է բյուլետենում։ Դրանում նշված է նաև, որ  «երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունիի և Լաչինի միջանցքում, իրականացվել է պարեկություն»։   Եվ, ինչպես մնացած բոլոր նախորդ բյուլետենները, այս մեկը նույնպես եզրափակվում է  ստանդարտ հետևյալ պարբերությամբ.  «Ընդհանուր առմամբ 2020 թ. նոյեմբերի 23-ից սկսած խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների կողմից չպայթած ականնեից ականազերծվել է    2550,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթյունավտանգ առարկա»։ 


Թե ինչու է  հրամանատարության լրատվական կենտրոնի աչքից  վրիպել նման՝ մեծ ռեզոնանս ստացած  «ինցիդենտը», մնում է չպարզաբանված։    


Ինչն է ուշագրավ, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իր պատասխանատվության գոտի դիտարկել Լաչինի միջանցքն ու այնտեղ իրականացնել պարեկություն, սակայն ոչ մի խոսք՝ այդտեղ տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետի մասին։ Հենց այդ անցակետում էլ ստուգել, ապաև առևանգել էին Արցախի քաղաքացուն։ Նկատենք նաև, որ հիշյալ բյուլետենում ոչ մի խոսք չկա նաև այն մասին, որ բանակցություններ են ընթանում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ և կամ՝  այդտեղով հումանիտար բեռներ ուղեկցելու  վերաբերյալ, գործառութ, որը խաղաղապահները մինչև միջանցքի բլոկադան (նաև՝ ժամանակ առ ժամանակ   բլոկադայի ընթացքում) իրականացրել են որպես իրենց մանդատով նախատեսված գործառույթ։  Հարկ է նկատել, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Ադրբեջանի կեղծ էկոակտիվիստները փակեցին միջանցքը, զորակազմի  բյուլետեններում որոշ ժամանակ նշվում էր, որ «բանակցություններ են ընթանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝  Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի բացման  շուրջ»։

 Ուշագրավ է, որ մասնավորապես մարտի 6-ից սկսած (որքանով մեզ հաջողվեց ուսումնասիրել), զորակազմի  տեղեկատվական ծանուցագրերից արդեն բացակայում են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անխոչընդոտ երթևեկության վերականգնման շուրջ բանակցությունների մասին հիշատակումները։ Միայն նշվում է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով կատարվել է զորակազմի ավտոշարասյան և կամ հումանիտար բեռների ուղեկցում։ 

Նշենք, որ Մարիա Զախարովան իր վերջին հանրային հայտարարության մեջ, այսպես ասած, «մուննաթ» էր եկել  հայկական կողմի վրա, թե՝ «մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում, դա և՛ գերիների փոխանակումն է, և՛ ականազերծումը, և՛ միջադեպերի կարգավորումը, հումանիտար օգնության տրամադրումը, մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունն ավելորդ է, անցանկալի, և նրանք ցանկանում են, որ դա չլինի»: 


Տիկին Զախարովայի վերոհիշյալ հայտարարության մեջ թվարկված  գործողություններից, ինչպես երևում է, զորակազմի կողմից լիարժեքորեն իրականացվում է միայն մեկը՝ ականազերծումը, իսկ մնացած գործառույթների, հատկապես «միջադեպերի կարգավորման» մասին հիշատակումը բլեֆի ժանրից է։ 

Վագիֆ Խաչատրյանի շուրջ տեղի ունեցած «միջադեպը» վկայում է ոչ թե «կարգավորման», այլ, ինչպես նշվեց,  կատարյալ անգործություն ցուցաբերելու մասին։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում արժեցավ 4 հայ զինվորի կյանք։ Մարտի 5-ին էլ  նորից ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում (Խայփալու տեղանք) տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի  հետևանքով 3 հայ ոստիկան զոհվեց։ Այս և նախորդիվ տեղի ունեցած միջադեպերը (Փառուխ-Քարագլուխ օպերացիա), որոնք հայկական կողմի համար ուղեկցվել են տարածքային ու մարդկային կորուստներով, միայն  կատարյալ ապուշը կարող է որակել «կարգավորված միջադեպեր»։ 

 
Հ. Մանուկյան  
 
Աղբյուր`civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: