ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն ունի, ՌԴ-ն կունանա, ԵՄ-ն մտադիր է. հյուպատոսներ ու դիտորդներ Կապանում

Փորձագետների դիտարկումները միանշանակ չեն այս գործընթացների վերաբերյալ՝ կդառնա՞ն արդյոք հյուպատոսությունները անվտանգության ամրապնդման ու ապահովման գործիքներ, թե՞, այնուամենայնիվ, դրանք իրենց հետ նոր ռիսկեր կբերեն։

Այս տարվա մայիսին հայտարարվել էր, որ Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա Դենիս Գոնչարը նախօրեին հայտնել է, որ սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն՝ Կապանում հյուպատոսություն բացելու աշխատանքները կազմակերպելու համար։ Ի՞նչ խնդիրներ են լուծելու հյուպատոսությունները Սյունիքում, արդյո՞ք դրանք կդառնան անվտանգության լրացուցիչ գործոններ, թե՞ նոր ռիսկեր, այնուամենայնիվ, կբերեն իրենց հետ։ Փորձագետների գնահատականներն այս հարցերում միանշանակ չեն։
 
ՌԴ հյուպատոսության բացումը պարզեցված ճանապարհով է իրականացվում, որ երկար ժամանակ չպահանջվի՝ պետական երկարատև ընթացակարգերի համար. արագ է պետք գործել՝ Հայաստանի ռազմավարական կարևոր այս տարածաշրջանի անվտանգությանը նպաստելու համար՝ ավելի վաղ հայտարարել էին ՌԴ արտգործնախարարության պաշտոնյաները։
 
Եվ ահա, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը հայտնել է, որ սեպտեմբերին ռուս դիվանագետները Կապանում կկազմակերպեն հյուպատոսություն բացելու աշխատանքները․ «Ակտիվորեն նախապատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության լիաֆորմատ բացմանը։ Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ»։
 
Հայաստանի հարավում դիվանագիտական ներկայությունը մեծացնելու Մոսկվայի որոշումն, ըստ փորձագետների, ամենևին էլ դիվանագիտական չէ, այն քաղաքական դաշտում է։ Մինչև Ռուսաստանի՝ հյուպատոսություն բացելու հայտարարությամբ հանդես գալը, Կապանում 2022 թ-ի հոկտեմբերի 21-ին արդեն բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ Կապանում հենակետ տեղակայելու մտադրություն ունի։
 
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ այս պահին Սյունիքը մեծ հետաքրքրություն է առաջացնում բոլո՛ր աշխարհաքաղաքական խաղացողների մոտ․
 
«Կարծում եմ, Հայաստանի համար ցանկացած դիվերսիֆիկացում որոշակի նշանակություն ունի և որոշակի արժեք կարող է ունենալ անվտանգային տեսակետից»։
 
Փորձագետների դիտարկումները միանշանակ չեն այս գործընթացների վերաբերյալ՝ կդառնա՞ն արդյոք հյուպատոսությունները անվտանգության ամրապնդման ու ապահովման գործիքներ, թե՞, այնուամենայնիվ, դրանք իրենց հետ նոր ռիսկեր կբերեն։
 
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյան. «Սա անվտանգության հետ որևիցե կապ չունի, հակառակը։ Այսինքն, սահուն կերպով հակամարտության կետը Արցախից տեղափոխվում է Սյունիք։ Սյունիքը դառնում է այն վիճարկելի կետը, որը շատ երկար ժամանակ պետք է մնա։ Սա, բնականաբար, ազգային անվտանգության առանցքային սպառնալիք է, առանցքային խնդիր։ Սա, առաջին հերթին հենց մեզնից է գալիս, որովհետև մեր «կարմիր գծերը» մենք փորձեցինք դնել «միջանցքային» տրամաբանության շրջանակում և ոչ թե Արցախի՝ հաշվի չառնելով, որ որտեղ «կարմիր գծերը» դրվեն, հենց դրա շուրջ էլ սկսելու են բանակցությունները կամ՝ ոչ միայն բանակցությունները, այլև՝ սակարկությունները»։
 
Այսպիսով, ըստ քաղաքագետի, Հայաստանը՝ Սյունիքը վերածվում է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբերմի, հետևաբար, դա չի կարող որևէ կապ ունենալ անվտանգության հետ՝ անգամ տեսականորեն։ Իրանը, Ռուսաստանը, ԵՄ-ը Սյունիքում տեղակայվելով, ոչ թե լուծում են տվյալ հատվածի անվտանգության խնդիրը, այլ հակառակը՝ նոր վտանգներ են առաջացնում՝ միմյանց միջև շահերի բախման արդյունքում։ Հայաստանն էլ, ըստ Սուրեն Պետրոսյանի, չի ցանկանում այդտեղ որևէ կերպ դերակատար լինել։
 
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան. «Չպետք է մոռանանք նաև, որ աշխարհաքաղաքական հակամարտություններն էլ ոչ մի տեղ չեն կորում և որքան էլ դա մեզ ձեռնտու է, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք և չմոռանանք, որ կողմերը մեկը մյուսին հավասարակշռելու շահ նույնպես ունեն։ Եվ այդ շահերը տվյալ դեպքում մեր անվտանգային շահերի հետ համընկնում են։ Բայց այնպես չէ, որ միշտ համընկնելու են։ Կարող է ինչ-որ ժամանակ հետո այլևս չհամընկնեն և Հայաստանը պետք է զգուշորեն վերաբերվի, ընդհանուր առմամբ, նման զարգացումներին»։
 
Քաղաքագետը նկատում է, որ կոնկրետ Ռուսաստանի և Իրանի շահերն այս տարածաշրջանում որոշակի առումով համընկնում են. երկուսն էլ ցանկանում են տարածաշրջանային ներկայություն ունենալ և հավասարակշռել այլ ուժային կենտրոնների ներկայությունն այստեղ։ Բայց նաև մրցակցության խնդիր կա․ «Ռուսաստանին ամբողջապես ձեռնտու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը, որը ինքը կվերահսկի, իսկ Իրանին որևէ կերպ ձեռնտու չէ, որովհետև Իրան-Եվրոպա ճանապարհին ավելանում է ևս մեկ դերակատար։ Այստեղ էլ կա մրցակցություն։ Կարելի է այսպես ասել՝ այստեղ կան և՛ շահեր, և՛ մրցակցություն այս երկու կողմերի միջև, բայց նրանք իզոլացված չեն և առանձին չեն գործում տվյալ տարածաշրջանում։
 
Մենք պետք է հաշվի առնենք, որ այլ դերակատարներ ևս այստեղ կան, և սա արդեն փոխում է հենց և՛ շահերի, և՛ մրցակցության տրամաբանությունը»։
 
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով նույնպես Իրանն ու Ռուսաստանը որոշակի հարցերում, իհարկե, կհամագործակցեն․ «Իրանն ու Ռուսաստանը, բնականաբար, կա կետ որտեղ որ կհամագործակցեն, որովհետև նրանք այսօր էլ ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական և տեխնոլոգիական հարթություններում ունեն բավականին խորքային համագործակցություն։ Այստեղ նաև կարող են լինել հատման կետեր նույնիսկ ԵՄ-ի հետ, այսպես ասած, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության թուլացումը կամ մոտարկումը հենց սկսվի Հայաստանից՝ առաջին ծիլերը, որով նրանք պետք է գնան համագործակցության սկսվի էստեղից։ Բայց սրանք, ընդամենը, հնարավոր տարբերակներ են, որոնք ուղղակի կարող են լինել»։
 
Քաղաքագետի գնահատմամբ, սակայն, այստեղ այս պահին ավելի մեծ է խորքային հակամարտության հավանականությունը, իսկ հյուպատոսությունները, հատկապես վիճահարույց հատվածներում, պարզապես ազդեցության ընդարձակման թիվ մեկ իրավական, ֆորմալ և դիվանագիտական կառույցներն են։
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: