ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
1990-ի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Խորհրդային Հայաստանի և ապա՝ ՀՀ առաջնորդ

1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր–Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ:

1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր–Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ:
 
Այսպիսով, 70 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Հայկոմկուսը պարտություն կրեց սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով: Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էր Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը:
 
Օգոստոսի 3-ին փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը` 110 ձայն: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը` 124 ձայն:
 
Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ` Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը: Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը` 81, Տեր-Պետրոսյանը` 123:
 
Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը` 140 քվե։ Տեր-Պետրոսյանն ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում` փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները:
 
Նույն օրը Ազատության հրապարակում կազմակերպվեց համաժողովրդական տոնախմբություն, ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
Օգոստոսի 5-ին նա այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր հարգանքի տուրքը մատուցելու և ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Վազգեն Առաջինը շնորհավորեց Տեր-Պետրոսյանին: Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքի մեջ ասվում էր.
 
«Սուրբ Էջմիածնից հղում ենք մեր աղոթքը և մեր օրհնությունը վերածնվող մեր հայրենի հարազատ պետության, անձամբ Ձեզ և Ձեր բոլոր ազնիվ գործակիցներին: Ողջ լերուք զորացյալ սուրբ հոգվով, զի Աստված ընդ մեզ է, ամեն»:
 
Օգոստոսի 6-ին փակ, գաղտնի քվեարկությամբ Բաբկեն Արարքցյանը ընտրվեց խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, իսկ կոմունիստ Գագիկ Հարությունյանը` տեղակալ: Վերջինս հետագայում պետք է դառնար վարչապետ՝ կարճ ժամանակով՝ Հայաստանի փոխնախագահ (այսպիսի պաշտոն եղել է 1991-1996 թթ․), իսկ 1996-ից նշանակվել Սահմանադրական դատարանի հավերժ նախագահ:
 
«Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ անդամ Ռաֆայել Ղազարյանը տողերի հեղինակի հետ զրույցում ասել է.
 
«ՀՀՇ-ի հաղթանակը կոմկուսի նկատմամբ հեշտ չտրվեց: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանին շատ դժվարությամբ անցկացրինք, միայն չորրորդ անգամից ստացվեց: Սկզբնական շրջանում Լևոնը հիասթափություն չառաջացրեց, վայելում էր նաև դրսի աջակցությունը: Կարծում եմ՝ առաջին երկու-երեք տարիները մենք ապրեցինք ամենաժողովրդավարական շրջանը, նաև Գերագույն խորհրդում էր մթնոլորտը ժողովրդավարական: Մթնոլորտն սկսեց պղտորվել 1994 թ.»:
 
Ժիրայր Լիպարիտյանը, ով 1990-ին Գերագույն խորհրդում զբաղվում էր փորձագիտական և լրատվության հարցերով, իր «Պետականության մարտահրավերը. հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր» հատորում գրում է.
 
«Կոմունիստների մեծամասնությունը ձայնը տվեց Մովսիսյանին: Նորեկների մեծ մասը և մի քանի կոմունիստներ, Կոմկուսի Գուգարքի շրջանային կազմակերպության քարտուղար Վիգեն Խաչատրյանի առանցքային մասնակցությամբ, քվեարկեցին Տեր-Պետրոսյանի օգտին: Մովսիսյանը պարտվեց, սակայն ոխ չպահեց, իսկ Տեր-Պետրոսյանը իր հերթին որևէ չարակամություն չունեցավ նրա դեմ: Հետագայում Մովսիսյանը գործեց որպես Փախստականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար, գյուղնախարար և մարզպետ: Այլ կոմունիստներ նույնպես պաշտոններ ստանձնեցին նոր վարչակազմում: Օրինակ, ԿԿ Կենտրոնական կոմիտեի տնտեսական հարցերի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանն ընտրվեց Գերագույն խորհրդի փոխնախագահ, իսկ այնուհետև, Տեր-Պետրոսյանի ցուցակով` հանրապետության փոխնախագահ, ապա, 1995թ. Սահմանադրական դատարանի հիմնադրումից հետո, նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ»:
 
1990-ի օգոստոսի 13-ին ՀՀՇ առաջնորդներից  և գաղափարախոներից Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ: Թեև շատ կոմունիստներ՝ դառնալով ՀՀՇ-ական, մնացին իշխանության մեջ, սակայն կոմունիստական իշխանությունը՝ 70-ամյա մենատիրությունից հետո հեռացավ, հետագայում պարզվեց՝ ընդմիշտ, հայ քաղաքական կյանքի թատերաբեմից:
 
Թաթուլ Հակոբյան
 
 
Աղբյուր՝ aniarc.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: