ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը Euronews-ին տված իր հարցազրույցում բացահայտեց իր հանցավոր պլանը. Բաքուն ամիսներ շարունակ վարկաբեկման արշավ էր սկսել Կարմիր խաչի ՄԿ-ի դեմ՝ նպատակ ունենալով «կտրել» ԼՂ-ում միջազգային միակ առաքելության «ոտքը»

Օրերս ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (Կոմիտե) մեքենայից և վերջինիս Բաքու տեղափոխելը աղաղակող ապացույցն է այն բանի, որ Բաքուն Արցախում էթնիկ զտման իր հանցավոր քաղաքականությունն իրացնելիս պատրաստ է տրորել ոչ միայն մարդասիրական իրավունքը, այլև հեղինակազրկել և դուրս մղել մարդասիրական առաքելություն իրականացնող չեզոք ինստիտուտներից մեկը, որը միակ միջազգային ներկայությունն է Արցախում. խոսքը տվյալ դեպքում ԿԽՄԿ-ի մասին է։

Լաչինի միջանցքի արգելափակման  օպերացիան, անխոս, մեկ կոնկրետ նպատակ է հետապնդում՝  հայաթափել, դատարկել Արցախը՝ անմարդկային պայմաններ ստեղծելով տեղի բնակչության համար և «ցտեսություն» ասելով Արցախից հեռացողներին։  Եթե առանց գազի, էլեկտրաէներգիայի Արցախում ապրող մեր հայրենակիցները կարողանում էին գոյատևել՝ էներգիայի այլընտրանքային տարբերակներից օգտվելով, ապա «պաշարված ամրոցում» առանց պարենի, դեղորայքի և անհրաժեշտ բուժսպասարկման երկար ժամանակ  դիմանալ հնարավոր չէ։ Սա հաշվարկել էր Բաքվի հակահումանիստական ռեժիմը։ Կոմիտեն, սակայն, լինելով մարդասիրական կառույց, Արցախի պաշարման  առաջին մի քանի ամիսներին  մասամբ կարողանում էր բավարարել տեղի բնակչության  կարիքները՝  իրականացնելով երկկողմանի փոխադրումներ՝ բուժառուների, մարդասիրական բեռների՝ այսպիսով դանդաղեցնելով Ալիևի ցեղասպանական ծրագրի իրականացումը։ Փաստորեն, եթե ԿԽՄԿ-ն կարողանում է սահմանափակ մատակարարումների միջոցով թեթևացնել ԼՂ բնակչության կարիքները, այսինքն՝ իր մասով նպաստել, որ ԼՂ ժողովուրդը դիմադրի, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներն էլ տեղափոխվեն ՀՀ բուժհաստատություններ, ապա ի դերև են ելնում Ալիևի վարչակազմի անդուլ ջանքերը «Արցախն առանց հայերի» օպերացիան կյանքի կոչելու ուղղությամբ՝ կեղծ բնապահպանական ակցիա, «գազային ահաբեկչություն», ապօրինի անցակետի տեղադրում, ԼՂ ժողովրդի նկատմամբ իրականացվող  բարոյահոգեբանական դիվերսիա և այլն։ Հետևապես Բաքուն, որը Լաչինի միջանցքի շրջափակման սկզբնական շրջանում չէր խոչընդոտում Կոմիտեի գործունեությանը, պետք է հող նախապատրաստեր հիշյալ  առաքելության «ոտքը» ևս  Արցախից «կտրելու» համար։ 

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի վերջից, երբ միջանցքում տեղադրվեց անցակետը, դադարեցվեց Արցախից Կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել էին Կոմիտեի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային տվյալներն ու ստուգել մեքենաները, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Կոմիտեի աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ հարուցելու Ադրբեջանի նենգամիտ վարքագիծը շարունակվեց նաև անցած ամիսներին, ինչից ակնհայտ էր, որ Բաքուն մտադիր է հասնել  Արցախում միջազգային միակ ներկայության  առմիշտ դադարեցմանը։ Հունիսի կեսերին ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց Արցախում կոմիտեի գրասենյակի փակման հարցը։ Մի շարք հայ օգտատերեր ֆեյսբուքում ահազանգեցին, որ արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վրա՝ պահանջելով  հումանիտար բեռների տեղափոխումն իրականացնել Ադրբեջանից, իսկ գործընթացի համակարգումը հանձնել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակին: Ավելին՝ պահանջվում է փակել Ստեփանակերտում Կարմիր խաչի գրասենյակը:

Օգտատերերը նշում էին նաև, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին ևս պահանջ է ներկայացրել՝ զորակազմի համար անհրաժեշտ մատակարարումներն իրականացնել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով՝ Դաղստան-Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով:

Civic.am-ի հետ զրույցում Կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին մասնավորապես հայտնել էր, որ «եթե կողմերից մեկի համար հարմար չէ, որ մենք կոնկրետ տարբերակով գործենք, մենք չենք գործում, որովհետև մենք առաջին հերթին չունենք երաշխիքներ՝ կապված մեր անվտանգության, սահուն գործելաոճի հետ և այլն։ ...Ի վերջո, մեր աշխատանքն այն է, որ օգնենք մարդկանց՝ բոլոր կողմերի համար հարմար տարբերակով։ Միակողմանի տարբերակներ չեն լինում»։ 

Հուլիսի կեսերին Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն  արգելելով Հակարի կամրջով։  Ըստ Բաքվի պատճառաբանության՝  Կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին իբրև թե փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել ԼՂ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որում, ի թիվս այլ ապրանքների, երևում էր մեքենաներից մեկում բարձված բանջարեղենը։ Հաղորդագրության համաձայն՝ «ապօրինի բեռների մեջ եղել են, մասնավորապես, ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին»: 

«Չնայած նրան, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնական ուղիներով նախազգուշացվել է այդ մասին, անօրինական գործողությունները կրկնվել են, և դրանք զսպելու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակվել է մինչև քննության ավարտը»,- ասվում էր Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։  Կոմիտեն, ժամեր անց արձագանքելով Բաքվի մեղադրանքներին, հայտարարել էր՝ իրենց պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։  «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի»,- ասված էր Կոմիտեի արձագանքում։ Իսկ արդեն հուլիսի 14-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կոմիտեի  ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել էր, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։ Միաժամանակ Բայրամովը հայտարարել էր նաև բժշկական նպատակներով «Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ»։  Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են նաև «Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր»: 

Ալիևի ինքնախոստովանանքը  

Այն, որ Ադրբեջանը  Կոմիտեին Արցախից դուրս մղելու հանցավոր ծրագիր ունի և այդ նպատակով տևական ժամանակ վարկաբեկման արշավ է սկսել, այլևս ապացուցվեց Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցում։ Ադրբեջանի նախագահը իրեն հատուկ ցինիզմով  հայտարարել է, թե անընդունելի է, որ Արցախում Կոմիտեի  գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։

«Ցավոք, մինչ այժմ նրանց (Կարմիր խաչի) գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք օրինական իրավունք ունենք հարցնելու, թե ինչու է Խանքենդիում (Ստեփանակերտում) Կարմիր խաչի բաժանմունքը ենթարկվում ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին»,- հայտարարել է Ալիևը։ Փաստորեն, այս  ողջ ընթացքում, սկսած 1992-ից,  և մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո Կոմիտեի՝ Արցախում իրականացրած գործունեության լեգալության վրա Ալիևը «աչք է փակել»՝ այդ աշխատանքը չդիտարկելով որպես «Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելը»  կասկածի տակ դնող երևույթ, և միայն Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո է հիշել, որ «Ղարաբաղն աշխարհը ճանաչում է Ադրբեջանի մաս», հետևապես Կոմիտեի ներկայացուցչությունն Արցախում  ավելորդ է։ 

ԿԽՄԿ ներկայությունը Հայաստանում և Արցախում

Հարկ է նկատել, որ  Ալիևը «անընդունելի» է համարել  Արցախում Կոմիտեի՝ Երևանի գրասենյակին ենթակա լինելը այն դեպքում, երբ այդ հարաբերությունները կանոնակարգված են հստակ իրավական մեխանիզմներով, որոնք կողմերից և ոչ մեկը չի չեղարկել։ 

ՀՀ ԿԽՄԿ-ն գործում է 1992 թ.-ից՝ ԼՂ  հակամարտության հետևանքով: ՀՀ-ում  ԿԽՄԿ գործունեության իրավաբանական հիմքը 1993թ. կնքված «ՀՀ կառավարության և ԿԽՄԿ միջև ՀՀ-ում ԿԽՄԿ կարգավիճակի» մասին համաձայնագիրն է, որով ԿԽՄԿ կարգավիճակը համատեղվում է միջազգային միջկառավարական կազմակերպությունների կարգավիճակի հետ։

Հաշվի առնելով ԼՂ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանն աջակցելու  անհրաժեշտությունը՝ ԿԽՄԿ-ն գործում է Արցախում 1992թ.-ից՝ հիմք դնելով Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելությանը:  1994թ. Արցախի և ԿԽՄԿ միջև ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր»։ 

ՀՀ-ԿԽՄԿ համագործակցության ներկայիս շրջանակը

Ներկայումս, ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից,  ԿԽՄԿ գործունեությունն ուղղված է 2020 թ. աշնանը ԼՂ  ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրմանը, այդ թվում կազմակերպությունն իրականացնում է՝

  • Այցելություն Ադրբեջանի կողմից հաստատված հայ ռազմագերիներին, վերջիններիս և նրանց ընտանիքների/հարազատների միջև շփումների ապահովում՝ նամակագրության և տեսաձայնագրությունների տեսքով;
  • Աջակցություն հայկական կողմի՝ 1990 և 2020թթ. անհայտ կորած անձանց ընտանիքներին/հարազատներին;
  • Աջակցություն ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչությանը;
  • Աջակցություն զոհված հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին: 
 
Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: