ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կորել է խորհրդարանական ընդդիմությունը. հայրենիքի փրկությունը տեղափոխվում է շոգերից ու արձակուրդներից հետո

Հիմա, երբ Լաչինի միջանցքը փակ է, Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է, «փրկիչները» չկան։ Իսկ ո՞ւր է հիմա Իշխան Սաղաթելյանը, ինչո՞ւ նա և իր գործընկերները չեն ցանկանում գնալ և բացել միջանցքը հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Ինչո՞ւ չեն առաջարկում իրենց տեսակետները միջանցքը բացելու վերաբերյալ և փոխարենը անդադար կրկնում են, որ պետք է իշխանափոխություն լինի։

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր կրկին չմասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ հարցերին պատասխանում էր պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ընդ որում՝ նիստը փակ էր։ 
Դավիթ Տոնոյանը երեկ ընդդիմությանը կոչ էր արել մասնակցել նիստին, կամ այլևս չխոսել իր գործունեության մասին։ Այսօր էլ պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում նիստին՝ նշելով, որ ընդդիմության համար նիստին չմասնակցելը կորսված պահ է։ 

Ընդդիմությունը բավարարվեց ֆեյբուքյան ստատուսներով ու մեղադրանքներ հնչեցնելով ինչպես Տոնոյանի, այնպես էլ իշխանության հասցեին։ Չի բացառվում, որ ընդդիմադիրների մի մասը երկրից դուրս վայելում է վաստակած հանգիստը։

44-օրյա պատերազմից հետո ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը տարբեր միջոցներով փորձեց իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Դա սկսվեց «Հայրենիքի փրկության շարժումով» մինչև «Դիմադրություն» շարժում և այլն։ Վերջինս հայտնի էր «Զարթնի՜ր, Լաո» կարգախոսով։ Շարժման մասնակիցները կարողանում էին Երևանի տարբեր փողոցներում ու հրապարակներում երգել, պարել, մարզանք անել, հայհոյել մարդկանց և ոստիկանների վրա շիշ շպրտել։ Սրանով էին սահմանափակվում  նրանց հնարավորությունները։ Արդյունքում «Լաո»-ն չզարթնեց, իսկ քանի որ եղանակները տաքանում էին, և ամառը հարմար չէր «հայրենիք փրկելու» համար,  շարժման մասնակիցները գնացին հանգստի, ընդ որում՝ որոշները ամերիկյան, եվրոպական և արաբական շքեղ քաղաքներում։  

Հիմա, երբ Լաչինի միջանցքը փակ է, Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է,  «փրկիչները» չկան։ Իսկ ո՞ւր է հիմա Իշխան Սաղաթելյանը, ինչո՞ւ նա և իր գործընկերները չեն ցանկանում գնալ և բացել միջանցքը հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Ինչո՞ւ չեն առաջարկում իրենց տեսակետները միջանցքը բացելու վերաբերյալ և փոխարենը անդադար կրկնում են, որ պետք է իշխանափոխություն լինի։  Նրանց հետ միասին չի լսվում նաև Ռոբերտ Քոչարյանի ձայնը, չկան հայտարարություններ, ելույթներ, մամուլի ասուլիսներ։  

Նախկինում, երբ  ընդդիմադիրները հայտնում էին, որ Արցախը ծանր իրավիճակում է՝ ցույցեր էին կազմակերպում, իսկ հիմա, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է էթնիկ զտման վտանգի առաջ՝ ընդդիմադիրները լավագույն դեպքում իրենց տներում ֆեյսբուքյան ստատուսներ են գրում։ 


«Դիմադրություն» շարժումը սկսելուց առաջ  շարժման «առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը ասել էր, որ դա պայքար չէ հանուն իշխանության, այլ պայքար է հանուն Արցախի. «Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ։  Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Սկսում ենք»։   Շարժումը ձախողելուց հետո ընդդիմադիրները միանգամից  վերադարձան խորհրդարան՝ հայտնելով, որ այնտեղ ունեն իրենց օրակարգը։ Պարզվեց, որ չունեն ո՛չ օրակարգ, ոչ էլ հստակ ծրագրեր։ Արդյունքում պահպանեցին իրենց պատգամավորական բարձր աշխատավարձերը։

Ընդդիմության վերջին քիչ թե շատ հայտնի գործողությունը եղել է «Հայաքվե» նախաձեռնությանը միանալը, որը իր մասնակիցներով մերձքոչարյանական է։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը հենց ինքը Ազգային ժողովում չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծ, այլ դա արվում է  իրենց գործընկերների միջոցով՝ քաղաքացիների ստորագրությամբ։ Որովհետև «Հայաքվեն» սպառնալիքներ է ստեղծում պատերազմի վերսկսման համար, որն իր հերթին կբերի տարածքային ու մարդկային մեծ կորուստներ, իսկ խորհրդարանական ընդդիմադիրները չեն ցանկանում այդպիսի պատասխանատվություն ստանձնել՝ պատասխանատվությունը թողնելով ստորագրողների վրա։


Դավիթ Լևոնյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: