ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լավրովի զանգերը մի՛ վերցրեք, Պուտինի հրավերը մի՛ ընդունեք. ռուսական հարթակ այլևս գոյություն չունի. Մեհրաբյան

«Ալիևի հայտարարություններին պետք է վերապահումով վերաբերվել, սակայն մյուս կողմից ուշագրավ է, որ Եվրոպական կարևոր լրատվամիջոցին իր հարցազրույցում Ալիևը, փաստորեն, խոսում է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու և խաղաղության անհրաժեշտության մասին»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Եվրանյուզ»  հեռուստաալիքին տված հարցազրույցին, որտեղ վերջինս հնարավոր է համարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև 2023 թվականի ավարտը։
«Այո, ռեալ է մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց այն դեպքում, երբ երկու կողմերն էլ բարեխիղճ պահվածք են դրսևորում: Մենք դա տեսնում ենք Հայաստանի կողմից և չենք տեսնում Ադրբեջանի կողմից, մենք տեսնում ենք հայկական կողմից ասելիքի և անելիքի նույնականություն և դրա ուղիղ հակառակը Ադրբեջանի պարագայում, որի վկայությունն է Արցախի ամբողջական բլոկադան»,- նշում է քաղաքագետը:
Մեհրաբյանը նկատում է, որ այլ բան ենք տեսնում ռուսական հարթակներում հնչող հայտարարություններում, որոնց պրովայդերը դառնում է անձամբ Լավրովը:
«Օրինակ, Ալիևի վերջին հայտարարությունը, որով փորձում է հայելացնել Արցախի հայերի իրավուքների հարցը Հայաստանում ինչ-որ «մատից ծծած» ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցի հետ. ի՞նչ կապ մեկը մյուսի հետ: Այս ամենն ուղղակի հուշում է, թե Հայաստանը ինչ առաջնահերթություններով պետք է առաջնորդվի առաջիկա ժամանակաշրջանում, այն է՝ ոչ մի քայլ դեպի Ռուսաստան:
Հեղափոխության ժամանակ կար կարգախոս՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին», հիմա «Քա՛յլ արա, մերժի՛ր ռուսին», ընդ որում, մեկընդմիշտ և ամբողջովին, և էլ մի՛ գնացեք Մոսկվա: Այսօր մեզ պետք է միայն մեկ հարթակ, որը պետք է նաև հեռու պահել տարբեր սփոյլերներից, որոնք խառնվում են գործընթացին միայն փչացնելու համար»,- ասում է Մեհրաբյանն ու հավելում, որ դա ռուսներն են և Ադրբեջանն էլ հնարավորություն է ստանում երկու պարանի վրա խաղալու՝ «Հայաստանից հավելյալ բաներ քերելու և համառելու»:
Քաղաքագետի խոսքով՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը արևմտյան հարթակներում տորպեդահարում է Ադրբեջանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղը, հետևապես, այս ամենը նաև Հայաստանի հանրապետության «տնային աշխատանքի» սահմաններն է ցույց տալիս:
 
«Առաջին քայլով Հայաստանը պետք է որոշակիացնի իր հարաբերությունները գործընկերների հետ, երկրորդը՝ որոշակիացնի իր պատկերացումները՝ կապված հարթակների հետ և քայլ անի, մերժի՛ ռուսին: Ամեն ինչ մակերեսային է. Լավրովի զանգերը մի՛ վերցրեք, Պուտինի հրավերը մի՛ ընդունեք, մանկապիղծների հետ գործ մի՛ ունեցեք: Եթե մեր դաշնակիցը ՌԴ-ն է, մեզ էլ դուշման պետք չէ:
Միակ հարթակը՝ միայն և բացառապես արևմուտքն է, ռուսական հարթակ մեզ համար այլևս գոյություն չունի և չի կարող ունենալ»,- նշում է Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ քաղաքագետի՝ հաջորդ քայլով պետք է ռուսական զորքերը դուրս բերվեն Հայաստանի և ԼՂ-ի տարածքից, քանի որ նրանք այնտեղ անելիք չունեն:
Ավելին, Մեհրաբյանը նշում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հետախուզական տվյալների փոխանակման մասին համաձայնագիր ունեն. «Մենք ռուսներին բերել, դրել ենք, որ այդ փոխանակումը ճշգրիտ տեղի ունենա, տրամաբանությունը ո՞րն է, իբր ի՞նչ:
Շուշիում՝ մեդիաֆորումի շրջանակներում, երբ Ալիևը երեք ժամ խոսում էր, ի՞նչ էր նա ասում, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կառուցվում են դաշնակցակցային գործակցության մասին հռչակագրի հիման վրա, լինում են անհարթություններ, բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունները 95 տոկոսով առանց որևէ պրոբլեմի են»,-ասում է քաղաքագետը:
Նա նշում է՝  տեսանելի է, որ ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի ոչ միայն հակասող, այլև փոխբացառող շահեր:
«Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն մեր դեմ վարում է  հիբրիդային պատերազմ, իր ռազմական ներկայությունը Հայաստանում, այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանին, օգտագործում է մեր շահերի դեմ: Այսինքն՝ ՀՀ-ն պետք է հստակ կողմնորոշվի՝ ինքը որտեղ է, ինչ է ուզում և այդ ուզելիքների մեջ ով է իր դաշնակիցը, ով՝ իր հակառակորդը: Նաև, թե ովքեր են այդ խաղաղության դաշնակիցները և ովքեր չեն մեր դաշնակիցները և այստեղ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել, սա դաժան պայքար է խաղաղության թշնամիների դեմ, և այո՛, Ռուսաստանը Հայաստանի թշնամին է խաղաղության ճանապարհին»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Մեկնաբանելով ԼՂ հայությանն ուղված Ալիևի կոչերն ու հորդորները, քաղաքագետը նշում է, որ այն, ինչ անում է Ալիևը, երեսպաշտություն է, և վերջին բանը, ինչի կարիքն ունի ԼՂ հայությունը, դա Ալիևի խորհուրդներն ու հորդորներն են:
Մեհրաբյանը շեշտում է՝ շատ կարևոր է որպեսզի արևմտյան հովանու ներքո ձևավորվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակը, որը իր օրակարգում կունենա արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները:
 
«Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, արձանագրում ենք, որ կա՛ Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ում կա՛ դիմակայության գիծ, կա՛ Լաչինի միջանցք, որտեղ ենթադրվում է  Ադրբեջանի ներկայության և վերահսկողության բացակայություն և կա՛ ԼՂ տարածք: Ահա այն մեկնակետերը, որով պետք է առաջնորդվի հայկական դիվանագիտությունը: Այո, միայն երկխոսություն, միայն բանակցություններ, չկա այլ տարբերակ, և, իհարկե, Ադրբեջանը պետք է օգտագործի իր առավելությունները, որը բիրտ ուժն է: Մենք էլ ունենք մեր առավելությունները, դա մեր իրավունքներն են, իրավունքներ, որոնք ոտնատակ տալու համար մեր այսպես կոչված «ռազմավարական դաշնակիցները» ամեն ինչ անում են և դա այն է, ինչը մեր արևմտյան գործընկերները փորձում են վերածել Հայաստանի հաղթաթղթի և այդտեղ են տեսնում հարցի լուծումը»,-եզրափակում է քաղաքագետը:
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: