ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Որոնք են «բարդ փոխզիջումներն» ըստ Վաշինգտոնի

Երևանը հայտնում է փոխզիջումային իր պատրաստակամությունը, թեև պարզ չէ նաև՝ ԱՄՆ պատկերացրած «բարդ փոխզիջումը» այն է, ինչի պատրաստ է Երևանը, թե՞ ավելին, քան Երևանը պատրաստ է: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այստեղ ակնառու է, որ չկա որևէ փոխզիջման պատրաստակամություն և Ադրբեջանի ամեն հաջորդ քայլ առավել ագրեսիվ ու հանդուգն է:

«Մենք միշտ ասել ենք, որ որպեսզի այն (խաղաղությունը) հասանելի լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումների, որպեսզի կարողանան համաձայնության գալ»: Այդ հայտարարության հեղինակը ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթ Միլլերն է: Թե ինչ «բարդ փոխզիջումների» մասին է խոսում նա, մանրամասներ հայտնի չեն: Այդ մանրամասներին անշուշտ տիրապետում են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, և բնականաբար նաև հենց ամերիկյան կողմը, այդ թվում Կովկասի հարցերի բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Լուիս Լ Բոնոն, որը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել ռեգիոն, բանակցություն վարելու համար: Հավանաբար, Լ Բոնոն հենց «բարդ փոխզիջումների» մասին է խոսելու Երևանի ու Բաքվի հետ:
 
 
Երևանը հայտնում է փոխզիջումային իր պատրաստակամությունը, թեև պարզ չէ նաև՝ ԱՄՆ պատկերացրած «բարդ փոխզիջումը» այն է, ինչի պատրաստ է Երևանը, թե՞ ավելին, քան Երևանը պատրաստ է:  Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այստեղ ակնառու է, որ չկա որևէ փոխզիջման պատրաստակամություն և Ադրբեջանի ամեն հաջորդ քայլ առավել ագրեսիվ ու հանդուգն է: Հետևաբար, առավել էական հարց է, թե ԱՄՆ Բաքվից ինչ «բարդ փոխզիջում» է ակնկալում, եթե Ադրբեջանը նույնիսկ հրապարակային մակարդակում է հայտարարում «ամեն ինչ» սկզբունքի մասին: Հետևաբար, առաջանում է նաև հարց՝ իսկ ի՞նչ է անում ԱՄՆ, եթե կողմերը չեն գնում փոխզիջման, այդ «բարդ փոխզիջման», որի մասին խոսում է Միլլերը:  ԱՄՆ թողնում ու «գնու՞մ» է, թե՞ փորձում է կողմերի վրա ճնշման միջոցով հասնել իր ակնկալիքին:
 
Բանն այն է, որ արդեն աշնանը Միացյալ Նահանգները թերևս զգալիորեն կլանվելու է նախագահի 2024  թվականի ընտրության խնդրի մեջ, և ավելի ու ավելի է կենտրոնանալու դրա վրա: Առավել ևս, որ պայքարը Նահանգներում կարծես թե լինելու է աննախադեպ սուր: Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը Նահանգների գործող վարչակազմի համար կարող է լինել արտաքին դիվանագիտական հաջողության շոշափելի պատմություն, որը հնարավոր է նաև կապիտալիզացիայի ենթարկել նախընտրական նկատառումով: Այստեղ է նաև Նահանգների և մասնավորապես խետքարտուղար Բլինքենի աշխուժության պատճառներից մեկը: Մյուսն իհարկե այն աշխարհաքաղաքական պայքարն է, որ ԱՄՆ մղում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի դեմ: Եթե մինչև տարեվերջ չստացվի հասնել որևէ շոշափելի հաջողության, ապա Վաշինգտոնը հաջորդ տարի արդեն կունենա թերևս դրանով զբաղվելու զգալի  սահմանափակվածություն: Հետևաբար, Նահանգները կփորձե՞ն ճնշել կողմերին և նրաննցից կորզել «բարդ փոխզիջումներ», թե՞ ոչ: 
 
Մյուս կողմից առկա է երկու կարևոր հարց: Նահանգները գործ ունեն ոչ  միայն հակամարտող կողմերի, այլ՝ հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում ներգրավված այլ խոշոր դերակատարների, և Կովկասիի համար ազդեցության պայքարում ներգրավված նույն դերակատարների հետ: Ըստ այդմ, եթե Նահանգները փորձելու են ստանալ իրենց համար շահեկան ինչ որ բան, մյուսները բնականաբար ձգտելու են առնվազն խանգարել դրան, եթե չի համապատասխանելու իրենց շահերին ու հետաքրքրություններին: Հետևաբար, որքանո՞վ է իրատեսական, որ Միացյալ Նահանգները ի վիճակի է որևէ արդյունքի հասնել խաղաղության բանակցության հարցում, եթե օրինակ չլինի այդ հարցում որոշակի ընդհանուր հայտարար Ռուսաստանի հետ, Իրանի հետ, նոււյնիսկ Չինաստանի հետ, որը խաղում է «հեռավար», թեև արդեն ավելի ու ավելի մոտենալով: Եվ երկրորդ, որքանով է իրատեսական, միաժամանակ արդարացի, հավասարակշռված, եթե Նահանգները հավասարության նշան է դնում և «երկու կողմերից» ակնկալում «բարդ փոխզիջումներ», եթե հայկական կողմը ոչ միայն պատրաստակամ է, այլ արդեն իսկ արել է որոշակի զիջումներ, իսկ Բաքուն գործում է առավելապաշտ հանդգնությամբ: Հավասարության նշանն այդտեղ ստանում է հակառակ իմաստ և ազդեցություն՝ անհավասարակշռության, հավասարակշռության, ուժերի հարաբերակցության խախտվածության և դրանից բխող ադրբեջանական ագրեսիայի ուղղակի, թե անուղղակի լեգիտիմացում:
 
Աղբուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: