ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ է ասել Բլինքենն Ալիևին, ու ի՞նչ է լինելու

Բլինքենի զանգը ինչ որ բան փոխելու՞ է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ է փոխելու: Ընդամենը Բաքուն քայլեր է ձեռնարկելու Արցախում տարրական սով թույլ չտալու համա՞ր, թե՞ այդուհանդերձ քայլեր է ձեռնարկելու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար:

Ես խոսել եմ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի մեր խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, սոցցանցային գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա կոչ է արել բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: ԱՄՆ պետքարտուղարը դեռևս 2023 թվականի հունվարին Ալիևին խորը մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, միաժամանակ «հորդորելով անհապաղ» ապաշրջափակել միջանցքը, ապահովել ազատ տեղաշարժը: Ինչ է տեղի ունեցել դրանից հետո, այդ հորդորը ինչ նշանակություն կամ ազդեցություն է ունեցել, տեսանելի է բոլորիս, ու այսօր վատթարացող իրավիճակը դրա «խոսուն» վկայությունն է: Ի՞նչ նշանակություն է ունենալու ԱՄՆ պետքարտուղարի արտահայտած խորը մտահոգությունն այժմ:
 
Ադրբեջանը բա՞ց է թողնելու Հայաստանի առաքած մարդասիրական բեռները, թե՞ թույլ է տալու Կարմիր Խաչի աշխատանքի վերականգնում: Իսկ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը, որին ձերբակալել են հենց Կարմիր Խաչի «հովանու ներքո» սահմանը անցնելու պահին, քանի որ Խաչատրյանը ուներ առողջական խնդիր և չէր կարող այն բավարարել Արցախում, Ադրբեջանի պաշարման հետևանքով: Սրանք հարցեր են, որոնք վերաբերում են խնդրի թե լայն քաղաքական, թե մարդկային կողմերին, և որոնց հանրագումարում էլ առաջանում է հարցը՝ Բլինքենի զանգը ինչ որ բան փոխելու՞ է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ է փոխելու: Ընդամենը Բաքուն քայլեր է ձեռնարկելու Արցախում տարրական սով թույլ չտալու համա՞ր, թե՞ այդուհանդերձ քայլեր է ձեռնարկելու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար:
 
Հայտնի է, որ ԱՄՆ-ը փորձում է Ստեփանակերտ-Բաքու շփում կազմակերպել երրորդ երկրում: Բայց, Բաքուն հրաժարվում է այդ շփումից, կամ դրան համաձայն է միմիայն իր, այսպես ասած ռեինտեգրացիայի պայմանով: Ու Միացյալ Նահանգները անկասկած գիտե այդ մասին, որ հրաժարվում է Բաքուն, դա անելով նաև այնպիսի պայմաններ թելադրելով, որոնք որևէ ողջախոհության կանխավարկածի շրջանակում չեն կարող Արցախի համար լինել ընդունելի: Երբ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում «բոլոր կողմերին» շարունակել երկխոսությունը, դա ողջունելի կոչ է, սակայն, եթե այն պարզապես կոչ չէ, որ հնչեցվում է հնչեցնելու համար, ուրեմն այն հնչեցնող միջնորդը պետք է անի առավելագույնը՝ կողմերի միջև հավասարակշիռ միջավայր ապահովելու համար: Եթե չկա այդպիսի միջավայր, չի կարող լինել արդյունավետ, հուսալի, կայուն, խաղաղության միտված երկխոսություն:
 
Եվ կապ չունի արդեն, թե որ կողմն է անում այդ կոչը: Ընդ որում, այստեղ շատ կարևոր է չշփոթել հավասարակշռությունը հավասարության հետ: Հավասարակշռությունը չի ենթադրում Ստեփանակերտի ու Բաքվի հավասարություն: Միամիտ, իրականությունից կտրված կլինի այդպիսի հավասարության հիմքով բանակցության կամ երկխոսության պատկերացումը: Բայց, պետք է լինի հավասարակշիռ միջավայր, ինչի նվազագույն պայմանը այն է, որ բանակցող մի կողմի ատրճանակը չպետք է լինի մյուս կողմի քունքին: Այլապես, դա բանակցություն չէ, դա ճանապարհ է դեպի կրակոց, պարզապես ճանապարհ, որը պետք է այսպես ասած ալիբիներ ստեղծի կրակողի համար: Այստեղ է գլխավոր խնդիրը, որ պետք է լուծի որևէ միջնորդ, որն իսկապես ունի որևէ խաղաղության շահագրգռություն:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: