ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ բժշկական ծառայությունների մասին էր ծանուցում մամուլը նախանցյալ դարում

19-րդ դարը բացի բժշկության մեջ զարմանահրաշ հայտագործություններից՝ էնդոսկոպ, եթերային անեսթեզիա, առաջին պատվաստանյութեր, ռենդգենյան ճառագայթներ նաև համաճարակների և համավարակների սոսկալի դար էր:

  • «Բժիշկ Քյուչարեանցը հիվանդներին սպասում է Հավլաբարում, ապտեկի տանը…»:  
  • «Տոքթոր Մասիս, Բերա Թաքսիմ փողոց թիւ 10: Ամէն օր հիւանդ կ՛ընդուէ կէս օրէ վերջ…»:
  • «Աղքատաց ձրի բուժում…»:
 
 
19-րդ դարը բացի բժշկության մեջ զարմանահրաշ հայտագործություններից՝ էնդոսկոպ, եթերային անեսթեզիա, առաջին պատվաստանյութեր, ռենդգենյան ճառագայթներ նաև համաճարակների և համավարակների սոսկալի դար էր:
 
Հայկական մամուլը լիուլի անդրադառնում է դրանց, իսկ թերթերի վերջին էջերում, ի թիվս այլ հայտարարությունների, ծանուցվում է նաև բժիշկների  կողմից  մատուցվող ծառայությունների մասին:
 
 
«Տոքթօր Սիրականեան քոյրեր հինգ տարի Ամերիկա Նիւ-Եօրքի կանանց  բժշկական համալսարանին և հիւանդանոցին մէջ անցուցած և մեծաւպատուով բժշկութեան, վիրաբուժութեան և մանկաբարձութեան տիբլոմը ընդունած, նաև Նիւ-Եօրքի կանանց հիւանդանոցին մէջ առաջին աստիճանի բժշկութեան պաշտոնը վարած ըլլալով, այժմ դարձած են Զմիւռնիա և պատիւ ունին ծանուցանել  Արգոյ Հասարակութեան թէ իրենց բնակութիւնը հաստատած են գետեզերքի կողմը Վէմեան փողոց թիւ 19, ուր ամեն օր մինչև կէսօր պատրաստ կըգտնուին իրենց դիմող  հիւանդները դարմանելու, նաև կըծանուցանեն Արգոյ Հասարակութեանը որ ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերը մինչև կէսօր իրենց դիմող աղքատաց ձրիաբար պիտի նային»: 
 
Բժիշկների համար մամուլը շատ հարմար միջոց էր իրենց մասնագիտական հմտությունների ու  նաև հիվանդներ ընդունելու հասցեների և նոր ձեռք բերած հեռախոսների թիվը հանրությանը փոխանցելու համար, ինչպես օրինակ՝   մանկաբարձուհի Վ. Տեր-Գրիգորյանը, որը, «Մշակ»-ում տված հայտարարության մեջ, նշում է նաև իր «տէլէֆօնի» թիվը՝ 506:   
 
«Մօտերս վարպետ աչաբոյժ (քէհհալ) մը եկաւ աս քաղաքը: Մանօլի Նօստրալ է անուն, որ խօսք կուտայ բժշկելու ինչ կերպ աչքի ցաւ ունեցող որ ըլլայ, կամ ստուերած   (փէրտէ)  ունենայ աչքին վրա, թէև հինցած ըլլայ այս ախտը: Կըխոստանայ ևս ամենևին ստակ մը չառնել մինչև որ բժշկըվի ցաւագարը: Յիշեալ բժիշկը կըբնակի  Գըզլար սօխախի ըսված թաղը,  մատամ  Տէնային տունը»,-  ծանուցում է Զմյուռնիայում հրատարակվող «Արշալույս Արարատյանը»:
 
 
1875-ին Պոլսում  լույս ընծայվող  երկիծական «Միմոս» թերթում կարդում ենք  Մաղաքիա վարդապետ  Օրմանեանի բժիշկ եղբայների ծանուցումը: Եղբայրներից դոկտոր Վիչեն  Օրմանյանը Պոլսո Սուրբ Հակոբաց, ապա՝ Սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցի բժշկապետն էր և այստեղ հիմնել էր հոգեբուժական բաժանմունք՝ հիմարանոց և ապուշանոց, ինչպես նշված է հիվանդանոցի տեղեկագրում։
 
 
 
Վիչեն Օրմանեան
 
 
«Տոքթէօր Օրմանեան եղբարք իրենց բնակութիւնը Բերայ Ս.Յովհաննես Ոսկեբերանի դիմաց Ըթըր փողոց թիւ 1 տուն փոխադրելով, հետեւալ օրերը ներկայ պիտի գտնուին տեսակ տեսակ հիւանդ դարմանելու: Տոքթէօր Վիչեն Օրմանեան երկուշաբթի և հինգշաբթի օրերը ժամը 6-8, չորեքշաբթի օրը դարձեալ նոյն ժամը պիտի ընդունի: Տոքթէօր Կոմիտաս Օրմանեան երեքշաբթի և ուրբաթ օրեր, առաւոտեան ժամը 12-3, իսկ շաբաթ օրերը յիշեալ ատեն ձրի պիտի դարմանէ աղքատաց»:
 
Հետաքրքրական է, որ 19-րդ դարի մամուլի առողջապահական թեմայով գրեթե բոլոր ծանուցումներում  նշվում է աղքատների անվճար բուժման մասին: Ի՞նչ է վիճակը հիմա: :
 
«Հիմա էլ ոչինչ չի փոխվել,- ասում է «Մեդպրոգրես» առողջապահական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Տաթևիկ Խաչատրյանը: -Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած տրանսֆորմացիա, ի վերջո բերելու է բիզնես կոմպոնենտի ավելացման: Չէ որ նախինում էլ, երբ որ բժիշկները հիվանդների են հերթագրել և այլն ,այդ անվճար հիվանդները հետո բերել են այն մարդկանց, ովքեր վճարունակ են եղել: Դա ևս շահ հետապնդող հետաքրքիր մարդասիրական օգնություն է եղել: Գիտենք որ մարզերում  նեղ մասնագետների կարիք կան: Դրան ի հակառակ, Երևանում կան բավական զարգացած բուժկենտրոններ: Կազմակերպվում է այց դեպի մարզային բուժկենտորն, որտեղ նախապես տեղեկացվում է, որ այսինչ ժամին, այսինչ մասնագետը ընդունելու է անվճար պացիենտներ, և բնականաբար առաջինը հերթագրվում են այն մարդիկ, ովքեր վճարունակ չեն: Շահում է մարզային բուժհաստատությունը, շահում է երևանյան բուժկենտրոնը, որն ունի լավ մասնագետ, և հետո սոցցանցերի  աժիոտաժի հիման վրա արվում է նաև այդ մասնագետի բերնդինգը: Այս պարագայում եռակողմ բոլորը գտվում են շահեկան վիիճակում»:
 
Բայց միշտ չէ, որ բժիշկները բավարարվում էին կարճ-կոնկրետ հայտարարություններով: Հաճախ ընթերցողի մոտ առավել վստահություն ձեռք բերելու համար գովերգում էին իրենց անցած ուղին, բուժման վերջին նորույթներին ծանոթ լինելու հանգամանքը:
 
 Բժիշկ, վիրաբույժ, մանկաբարձ Տոքթոր Ճեւահիրճեանի մասին կարդում ենք «Բյուզանդիոնում».
 
« …Վիրաբուժութեան ու մանկաբարձութեան մէջ կը կիրառէ ամենանոր գործիքներն զորս այս անգամ իրեն հետ բերած է Բարիզէն, տեղւոյն մեծ հիւանդանոցներուն մէջ անոնց գործողութիւնը մօտեն ուսումնասիրելէն ետք, ապա նեխման ու մաքրութեան ամենավերջին մեթօդներն որոնց շնորհիւ վիրաբուժութեան եւ մանկաբարձութեան գործողութիւնք այնքան անվտանգ եւ ապահով կը հանդիսանան արդի գիտութեան եւ Արուեստին առջեւ:…Երեքշաբթի կես օրէն ետք աղքատ հիւանդները ձրի կ՛դարմանէ Անտօն էֆենդի Գալֆաեանի դեղարանին մէջ ի Լանկա»:    
 
Երբեմն էլ  երիտասարդ բժիշկները հիշատակում էին «գաւառներու մէջ ստացած բազմամեայ փորձառութիւնը»: Ի դեպ մասնագիտական աճի համար ի՞նչ կարևորություն ունի  գավառում աշխատելը: Տաթևիկ Խաչատրյանի դիտարկումը:
 
Օրինակ՝ հաճախ երիտասարդ արյունաբանները հատկապես, ովքեր պացիենտների ներգրավման և իրենց մասին ասելու կարիք ունեն, պայմանավորվածություն են ձեռք բերում մարզային բուժկենտրոնների հետ, այցեր են անում հիվանդներին, կոնսուլտացիաներ են անում: Օրինակ՝ թերապևտին ու գինեկոլոգին սովորեցնում են ինչպես վարել արյունաբանական պացիենտին: Այսինքն՝ ոչ միայն կրթում են մարզային մասնագետին, այլև անվճար բուժօգնություն են ցուցաբերում այն պացիենտներին, ովքեր ունեն դրա կարիքը:
 
 
Թիֆլիսում լույս տեսնող գերթե բոլոր թերթերը ծանուցում են, որ Կուկիայի թաղում, Վորոնցովի արձանի դիմաց բացվել է բժշկապետ Բագրատ Նաւասարդեանի առաջին մասնավոր հիվանդանոցը, որտեղ կան մշտական անկողիններ, գործում է էլեկտրօթերապիայի բաժանմունք: Հայտնվում է, որ ինքնը՝ բժշկապետը, զբաղվելու է   վիրաբուժությամբ, վեներական և միզասեռական հիվանդությունների բուժմամբ: Նշվում են նաև մյուս մասնագետների անունները: Բագրատ Նավասարդյանը, բացի հանրահայտ բժիշկ լինելը պատմության մեջ մտել է նաև, Հովհ. Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի կողմից 1914-ի մայիսին հիմնադրված Վարդատոնին,  Սայաթ Նովայի շիրիմին իր պարտեզից 100 վարդ ընծայելու գեղեցիկ քայլով:  
 
 
Բագրատ Նավասարդեան
 
 
 
Ահա այսպես՝ թերթերի  և բժիշկների համագործակցությունը կարծես թե ստացվել է:
  
 
 
 
Աղբյուր՝ armradio.am 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: