ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոսովոյի պատրանքն ու Արցախի ճակատագիրը

Արցախի շուրջ ստեղծված ծանր կացության ֆոնին հաճախակիանում են դատողություններն այն մասին, որ արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է դիմանան, քանի որ այդ փշոտ ու ծանր ճանապարհով էր անցնում նաև Կոսովոյի ալբանացիների միջազգային ճանաչումը:

Արցախի շուրջ  ստեղծված ծանր կացության ֆոնին հաճախակիանում են դատողություններն այն մասին, որ արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է դիմանան, քանի որ այդ փշոտ ու ծանր ճանապարհով էր անցնում նաև Կոսովոյի ալբանացիների միջազգային ճանաչումը: Արցախի և Կոսովոյի ճակատագրերի համեմատությունը մեզանում տարածված  երևույթ է ընդհանրապես, որ աշխուժանում է ժամանակ առ ժամանակ, այդ թվում նույնիսկ պատերազմից հետո, երբ արմատապես փոխվեց ստատուս-քվոն և միջավայրը՝ դժբախտաբար ոչ հօգուտ հայկական կողմի: Գործնականում սակայն, նույնիսկ այսպես ասած նախապատերազմական հաղթական ստատուս-քվոյի պայմաններում Արցախի և Կոսովոյի համեմատությունները ընդամենը պատկերավորություն էին, ոչ ավելի:
 
Այսօր՝ առավել ևս, ընդամենը երևակայություն, ցանկալին իրականության տեղ մատուցելու կամ ընդունելու խաբկանք, կամա, թե ակամա, անկեղծ, թե մանիպուլյատիվ մոտիվներով, բայց խաբկանք: Նախ, միջազգային որևէ այդօրինակ կոնֆլիկտ չունի այսպես ասած ունիվերսալ ճակատագիր և դրանց հեռանկկարները մշտապես կախված են եղել աշխարհաքաղաքական շահերից և իրողություններից, աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունից, բացի բուն կոնֆլիկտող կողմերի ուժերի հարաբերակցության հանգամանքից: Այդ պայմաններում համեմատել մոտ երկու տասնամյակ  առաջ բալկաններում ծավալված զարգացումները ներկայումս Կովկասում տեղի ունեցողի հետ, համեմատել ընդհանրապես բալկանյան ռեգիոնի անվտանգային, ռազմա-քաղաքական, տնտեսական, էթնո-քաղաքական ճարտարապետությունը Կովկասի հետ, և առավել ևս երկու տասնամյակ առաջ եղած աշխարհը ներկայիս համաշխարհային պատերազմի թեժացող շրջանի հետ, պարզապես կնշանակի կտրվել իրականությունից, կտրվել երկիր մոլորակից և աշխարհաքաղաքականությունից ընդհանրապես: Իսկ այսօր առավել քան կարևոր է, թե հայաստանցիների, թե առավել ևս պաշարման մեջ գտնվող արցախահայության համար՝ չկտրվել իրականությունից և պատրանքներով ապրելու փոխարեն, ապրել հաշվարկված նպատակների և հնարավորությունների գնահատմամբ:
 
Անխոս է, որ անհրաժեշտ է դիմանալ, թեև նույնքան անխոս է, որ շատ հեշտ է այդ մասին խոսել այստեղ՝ Երևանից: Բայց, դիմանալ ոչ թե հանուն ինչ որ պատրանքի, այլ սեփական նպատակների, հնարավորությունների, շրջապատող իրողությունների, առկա մոտ և հեռու դերակատարների նպատակների, շահերի ու հետաքրքրությունների սառը և հանգամանալից հաշվարկի, որը  մի կողմից ինքնին ավելացնելու է դիմանալու ուժը, իմաստավորվածության աստիճանը, մյուս կողմից խնդիրները լուծելու մարտավարական և ռազմավարական հեռատեսությունը: Ի վերջո, 1990-ականներին նույնպես ծանր ու անելանելի թվացող իրողությունները Արցախը Հայաստանի օգնությամբ հաղթահարել է ոչ թե պատրանքների տրվելու, այլ այդ սթափ ու սառը հաշվարկների շնորհիվ:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: