ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Առևանգում Լաչինի միջանցքում. Բաքուն անցնում է նաև այդ սահմանը

Արցախը պաշարած և մարդասիրական աղետի շեմին հասցրած Ադրբեջանը Լաչինի միջանցքի մուտքի մոտ արգելափակելով Հայաստանից առաքվող մարդասիրական օգնությունը, ոչ միայն որևէ կերպ չի փորձում մեղմել իրավիճակը և գնալ փոխզիջման, այլ դրսևորում է առավել հանդուգն ու ցինիկ, լկտի վարքագիծ:

Արցախը պաշարած և մարդասիրական աղետի շեմին հասցրած Ադրբեջանը Լաչինի միջանցքի մուտքի մոտ արգելափակելով Հայաստանից առաքվող մարդասիրական օգնությունը, ոչ միայն որևէ կերպ չի փորձում մեղմել իրավիճակը և գնալ փոխզիջման, այլ դրսևորում է առավել հանդուգն ու ցինիկ, լկտի վարքագիծ: Մասնավորապես, այսօր Ադրբեջանի սահմանապահները Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետից առեւանգել են Կարմիր Խաչի հովանու ներքո անցնող Արցախի քաղաքացի, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույնիսկ որեւէ կերպ էական չէ, թե իր քայլին ինչ բացատրություն կմոգոնի Բաքուն: Ինքնին փաստը հուշում է, որ իրավիճակի ծանրանալու հետ մեկտեղ, Բաքուն առավել է լկտիանում իր գործողություններում, ու դա տեղի է ունենում միջազգային դերակատարների աչքի առաջ, դա տեղի է ունենում Կարմիր Խաչի հովանու ներքո գտնվող քաղաքացու նկատմամբ:
 
Սա չի կարող այլ բացատրություն ունենալ քան այն, որ Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից և ընդլայնում Արցախի ժողովրդի հանդեպ ահաբեկության ծավալն ու բնույթը, արդեն թիրախավորելով նաև Կարմիր Խաչի ուղեկցությամբ անցնող քաղաքացիներին: Իսկ միջազգային դերակատարները լուռ են, համենայն դեպս առ այսօր: Նրանք արտահայտում են մտահոգություններ, սակայն այլեւս որեւէ մեկի համար չկա կասկած, որ այդ մտահոգությունները որևէ կապ չունեն իրական քաղաքական գետնի վրա առկա տրամադրությունների հետ, այլապես Բաքուն չունի այն կշիռն ու համարձակությունը, որ անտեսի միջազգային ազդեցիկ դերակատարների ու կառույցների բարձրաձայնած մտահոգություններն ու հորդորները: Հետեւաբար, առաջանում է հարց, ինչ անել միջազգային դերակատարների դիրքորոշումները փոխելու համար: Այդ հարցն ունի պարզ եւ բարդ պատասխաններ, կամ պատասխանի պարզ եւ բարդ բաժիններ: Մի կողմից, պետք է հետեւողական ու տքնաջան աշխատել միջազգային հանրությանը, միջազգային քաղաքական դերակատարներին փաստախեղդ ու փաստարկախեղդ անելու ուղղությամբ, ցույց տալով, որ Ադրբեջանը գործում է հակամարդկային, հակաքաղաքակրթական տրամաբանությամբ և խախտում բոլոր միջազգային իրավական ու մարդասիրական նորմերը:
 
 
Մյուս կողմից, միթե՞ միջազգային դերակատարների համար ներկայումս այդ հանգամանքը պարզ չէ, միթե՞ նրանց դեռ պետք է համոզել: Հազիվ թե: Նրանց թերեւս պետք է համոզել արդեն քաղաքական նպատակահարմարության ու շահերի տեսանկյունից: Այսինքն, փաստերի ու փաստարկների խնդիր թերեւս չկա, կամ այն մեծ չէ, սուր չէ, այն բավարարելի է ընթացիկ աշխատանքի շարունակությամբ, ինչի վկայությունը Հաագայի դատարանի վճիռներն են, ՄԻԵԴ վճիռները: Այլ հարց է, որ դրանք միշտ մնում են թղթի վրա, եթե «ներդաշնակված» չեն արդեն քաղաքական նպատակահարմարությունների ու հետաքրքրությունների հետ, որ ունեն այն երկրները, որոնք կարող են քայլեր ձեռնարկել այդօրինակ վճիռներն ի կատար ածելու ուղղությամբ: Եվ այստեղ է ամենաբարդը, պատասխանի բարդ կողմը, որովհետեւ, Բաքուն այսօր հենց այդ կողմում է խաղում, օգտվում է այդ կողմում եղած հանգամանքներից, մասնավորապես Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունից, այդ համատեքստում ռուս-թուրքական հարաբերության, այլ համաշխարհային ու ռեգիոնալ այլ ուժային կենտրոնների միջեւ բազմաշերտ եւ հակասական հարաբերություններից, այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմից: Ինչ անել այստեղ, սա իսկապես շատ բարդ ու վճռորոշ խնդիր է, եւ այստեղ թերեւս մենք պետք է հասկանանք մի պարզ բան, որ այդ խնդիրը լուծելը կամ գոնե շատ, թթե քիչ արդյունավետությամբ սպասարկելը մեզանից պահանջելու է ջանքի հավաքականություն: Ընդգծեմ, սա չի նշանակում միատարություն, բայց պետք է փոխըմբռնում ենթադրող, համակարգված հավաքականություն:
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: