ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինը մերժել է Էրդողանի առաջարկը. Կովկասի օգոստոսյան ջրբաժանը

Պուտինը հրաժարվել է հացահատիկային գործարքի շուրջ բանակցելու Էրդողանի առաջարկից, ինչը առաջացրել է նույնիսկ թուրք դիվանագետների զարմանքը:

Ամերիկյան The Wall Street Journal-ը հայտնում է, որ Պուտինը հրաժարվել է հացահատիկային գործարքի շուրջ բանակցելու Էրդողանի առաջարկից, ինչը առաջացրել է նույնիսկ թուրք դիվանագետների զարմանքը: Այդ մասին պարբերականը գրում է հղում անելով հենց թուրքական դիվանագիտական աղբյուրներին: Ռուս-թուրքական հարաբերությունն իսկապես մտել է տեղատվության մի փուլ, որն անսովոր համարելն իհարկե կլինի սխալ, բայց անկասկած է նաև, որ այդ պատմա-քաղաքական օրինաչափությունը իր բոլոր փուլերում էլ ունի առանձնահատկություններ, որոնք չեն կրկնվում և չեն կրկնվի, հետևաբար պահանջում են աչալրջություն բոլոր դեպքերում, հատկապես ներկայիս համաշխարհային պատերազմի փուլում:
 
 
Կրեմլը ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների, որ սպասվում է հեռախոսազրույց կամ Պուտինի այց Թուրքիա, նշում է, որ Պուտինի ժամանակացույցում չկա որևէ այդպիսի ծրագիր: Թեև, ռուսական կողմը չի բացառում, որ կարող է առաջանալ, նշելով, թե այդ դեպքում կտեղեկացնեն: Ահա այդ իմաստով նաև հարց է՝ կայցելի՞ Պուտինն օգոստոսին Թուրքիա, թե՞ ոչ: Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Պուտինն ավելի վաղ խոստացել է այցելել: Մոսկվան չի հերքում և չի բացառում, բայց, պետք է տեսնել՝ այց կլինի՞, թե ոչ: Ռուսաստանի համար այդտեղ գլխավոր խնդիրը թերևս լինելու է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:
 
Թուրքիան հուլիսի սկզբին Վիլնյուսում տեղի ունեցած Վեհաժողովի շեմին հայտարարեց, որ կհամաձայնի Շվեդիայի անդամությանը, թեև Էրդողանը դա արեց այդուհանդերձ հարաբերական տրամաբանությամբ: Նա նշեց, թե խորհրդարանը կդիտարկի հարցը, իսկ ինքը կփորձի նպաստել, որ Շվեդիայի անդամությունը խորհրդարանում վավերացվի: Դա իհարկե ավելի շուտ այո էր, ի տարբերություն նախկին դիրքորոշման, սակայն ամենևին միարժեք այո չէր և ակնառու է նահանջի հնարավորությունը: Ռուսաստանի համար Շվեդիայի անդամությունը կարևորագույն հարց է, ի տարբերություն Ֆինլանդիայի, քանի որ Շվեդիան այսպես ասած «հսկում» է Բալթիկ ծովի «մուտքը»: Բառի իհարկե ոչ բուն, այլ աշխարհագրական իմաստով: Եթե այդ աշխարհագրությունը անցնի ՆԱՏՕ ֆորմալ ազդեցության դաշտ, ապա այստեղ Ռուսաստանի համար անվտանգային ռիսկերն իսկապես կենսական են և կարող են պահանջել կտրուկ քայլեր:
 
 
Ուկրաինայում պատերազմի պայմաններում Մոսկվայի համար դրանք այնքան էլ ցանկալի չեն, բայց, եթե իրավիճակը զարգանա ծայրահեղ սցենարով, ապա հարցը կդրվի արդեն կամ-կամ տրամաբանությամբ: Սա էապես կախված է Թուրքիայից: Եթե Էրդողանը իսկապես հաստատի Շվեդիայի անդամությունը, ապա Ռուսաստանին կդնի կամ-կամ-ի առաջ: Հետևաբար, այս դրվագը միայն բավական է տեսնելու համար, թե ինչպիսին է Պուտին-Էրդողան առաջիկա հնարավոր շփման գինն ու արժեքը, հատկապես Ռուսաստանի համար: Եվ սա նաև առաջացնում է մեծ հարց Հայաստանի համար, թե շվեդական ուղղությամբ խնդիրների համատեքստում ի՞նչ «պատասխան» կամ «հակադարձում» կարող է դիտվել Կովկասի՝ Ռուսաստանի համար մյուս կենսական զգայուն ուղղությամբ, այդ թվում բնականաբար հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրի: Օգոստոսն այդ իմաստով ունի էական ջրբաժան դառնալու մեծ հավանականություն, հարցը այն է միայն, թե որ ուղղությամբ:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: