ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն այլընտրանք չունի, կլինի Ադրբեջանի օրակարգով, թե Զանզիբարի. քաղաքագետ

«Բացի Ռուսաստանից և Ադրբեջանից՝ բոլորը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղում կա հումանիտար ճգնաժամ, և սովամահության դանդաղ գործընթաց է սկսվել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ նկատելով՝ ՀՀ-ը՝ որպես ԼՂ ժողովրդի մայր էթնոս, նաև պետություն, որը տարբեր ձևաչափերում բանակցում է Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցով, արձագանքել է ԼՂ ժողովրդի կանչերին և բոլոր միջազգային կառույցների հետ համագործակցելով՝ հումանիտար աջակցություն ուղարկել:
 
«Սա իրականություն է, որին զուգահեռ կա նաև ռուս-ադրբեջանական «զռռոցը»-ը, թե քայլը սադրանք է: Ի՞նչն է սադրանք. դուք մի ամբողջ ժողովրդի փակել եք և սովամահության եք ենթարկում: Շատ կարևոր է, որ միջազգային իրավունքի մասնագետները ճիշտ աշխատեն, հումանիտար օգնությունը միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորվող հարց է: Եթե Ադրբեջանը շարունակեց չթույլատրել այդ բեռների անցկացումը, հանգեցնելու է հումանիտար կատաստրոֆայի, խախտում՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի: Իսկ դրա դեպքում կա՛մ պետությունը, այս դեպքում՝ Ադրբեջանը, պատժվում է, կա՛մ էլ հումանիտար ինտերվենցիա է լինում Արցախում (-խմբ. Մեկ կամ մի քանի պետության բռնի միջամտությունը մեկ այլ պետության ներքին գործերին): Ովքե՞ր կարող են անել՝ միջազգային կազմակերպությունները. ՀՀ-ն կարող է հայտարարել, որ հումանիտար կատաստրոֆա է և հումանիտար ինտերվենցիայի հարցով դիմի գերտերություններին, միջազգային կազմակերպություններին»,- մանրամասնում է քաղաքագետը:
 
Սուքիասյանը նկատում է՝ ո՞ր պետությունն է, որ սովամահ անելու փորձ ունի՝ Ռուսաստանը. «ՌԴ-ն մի անգամ Ուկրաինայում «գալադամոռ» է արել, այդ փորձը փոխանցել՝ իր կրտսեր եղբորը, և երկուսով այսօր Արցախը վերցրել են աքցանի մեջ»:
 
Ըստ նրա՝ այստեղ մեծ անելիք ունեն ԼՂ իշխանությունները: «Ես այդ մարդկանց լավ չեմ հասկանում, թե ինչ են անում: Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ նստացույց էր անում: Հիմա ՀՀ-ն 360 տոննա հումանիտար օգնությունը հասցրել է Կոռնիձոր, պատրաստվում է մտցնել Արցախ, ինչո՞ւ չի շարունակում ցույցը, ուրեմն կառավարում էր ռուսական կամենդատուրան: Արցախի նախագահ, պետնախարար, դուք հիմա պարտավոր եք ռուս խաղաղապահների դիմաց ցույց անել»,- ասում է Սուքիասյանը:
 
Խոսելով Աղդամով ճանապարհ տրամադրելու՝ ադրբեջանական առաջարկի մասին՝ նա նշում է՝ որ օրը առաջարկվել է Աղդամի ճանապարհի մասին, ինքը ԼՂ իշխանություններին ասել է՝ համաձայնվեն. «Բայց ոչ թե համաձայնվեն, որովհետև ճար չունեն, այլ ես վստահ եմ, որ Ադրբեջանը նույնիսկ Աղդամի ճանապարհը չի ուզում բացել: Իսկ ինչո՞ւ է այդ իմֆորմացիան դրել շրջանառության մեջ, գիտի, որ Արցախի իշխանությունները չեն համաձայնվելու: Անընդհատ կատարում են Ռուսաստանի հրամանները»:
 
Իսկ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ըստ նրա, այլընտրանք չունի, կլինի դա Ադրբեջանի օրակարգով, թե Զանզիբարի. «100 անգամ ասել եմ, հիմա էլի ասում եմ՝ պարտավոր են գնալ բանակցությունների: Նախ, առաջինը, Արցախը սուբյեկտ է դառնում, Ալիևը գնալու է նստի Արայիկ Հարությունյանի հետ բանակցելու: Մենք 30 տարի է բանակցել ենք, Ադրբեջանն իր օրակարգն է ունեցել, Հայաստանը՝ իր: Ադրբեջանն ասել է՝ տարածքային ամբողջականություն, մենք ասել ենք՝ ազգերի ինքնորոշում, բայց բանակցել ենք: Հիմա նա ասում է՝ ինտեգրում, թող ասի, թող գոռա, ԼՂ-ն էլ ասի՝ իրավունքներ և անվտանգություն»:
 
 
Վերջինս նաև նշում է, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը պետք է շարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղին:
 
«Արցախի իշխանությունները և արցախահայությունը տարբեր բաներ են, դա մեր ժողովուրդն է, մեր հայրենակիցները, որոնք խնդիր ունեն, իսկ ՀՀ-ն պիտի շարունակի օգնել նրանց: Իսկ, թե ինչո՞ւ են Արցախից հնչում նման «ախմախություններ», որոնք ոչ միան մեղադրանքներ են, հակադրություններ, այլ ես ունեմ տպավորություն, որ թշնամանք են առաջացնում արցախահայության և Հայաստանի հայության միջև: Պատերազմից հետո ռուս-թուրքական հաշվարկով Հայաստանը և Արցախը չպիտի լինեին, իրենց հաշվարկի մեջ սխալվել են. Հայաստանը մազապուրծ պրծել է և հիմա կազդուրվում է»,- ընդգծում է նա:
 
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: