ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լավրովի հայտարարություններն ու Հայաստանի որոշումը. ինչ է սպասվում այսօր

Մեծ հաշվով, դատելով Լավրովի մատնանշած թեմաներից, մոսկովյան հանդիպումով Ռուսաստանը փորձել է լուծել իրավիճակի «կառավարման թելերը» պահելու խնդիր, հաշվի առնելով այն աշխուժությունը, որ նկատվում է արևմտյան բևեռից:

Մոսկվայում հուլիսի 25-ին տեղի ունեցած Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը արել է հայտարարություն այն թեմաների վերաբերյալ, որոնք քննարկվել են եռակողմ հանդիպմանը: Մեծ հաշվով, դատելով Լավրովի մատնանշած թեմաներից, մոսկովյան հանդիպումով Ռուսաստանը փորձել է լուծել իրավիճակի «կառավարման թելերը» պահելու խնդիր, հաշվի առնելով այն աշխուժությունը, որ նկատվում է արևմտյան բևեռից: Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարի հետհանդիպումային հայտարարություններում առկա են ուշադրության արժանի առարկայական հանգամանքներ և առաջինն անշուշտ այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պատրաստ են իրենց տարածքներում ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, համաձայն միջազգային կոնվենցիաների: Սա ոչ միայն ուշադրություն, այլ նաև մտահոգություն առաջացնող հայտարարություն է այն իմաստով, որ ազդարարում է քննարկումներում առկա թեմայի մասին՝ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեմա: Իհարկե, այստեղ մեծ հավանականությամբ հարցը շաղկապվում է Ադրբեջան՝ հայ փախստականների վերադարձի թեմայի հետ: Ընդ որում, հարկ է նկատել, որ այս հանգամանքը առաջին անգամը չէ, որ բարձրաձայնվում է:
 
Դեռևս մայիսին, երբ Վաշինգտոնում մեկնարկում էր առաջին քառօրյա բանակցությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, առաջին օրվա հանդիպումներից հետո ԱՄն Կովկասի հարցերով գլխավոր բանակցող Օ Բրայանը Ամերիկայի ձայնին հայտնել էր, որ քննարկված հարցերի թվում է նաև երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության խնդիրը: Այժմ այդ մասին խոսում է նաև Լավրովը: Մինչդեռ, Հայաստանում չի կարող լինել էթնիկ փոքրամասնության պաշտպանության հարց, այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն Ադրբեջանից գաղթած հայերի, Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են առանց որևէ բռնության և սպառնալիքի, հանգիստ տնօրինելով սեփական գույքը: Ինչ վերաբերում է այլ թեմաների ու հարցերի, ապա այստեղ Լավրովի հայտարարությունը եղել է ըստ էության «ստանդարտի» շրջանակում: Նա նշել է նաև, որ ամենից զգայուն հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցը, իհարկե Լավրովը ինչպես արևմտյան հարթակներում է նշվում, այդ հարցը «կապել» է Ալմա-Աթայի հռչակագրին, միաժամանակ իհարկե հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը «միջազգային պարտավորությունների» շրջանակում:
 
Թե հատկապես ինչ պարտավորությունների մասին է խոսքը, Լավրովը չի մանրամասնում, սակայն հանգամանքը ինքնին ուշագրավ է, որովհետև Ադրբեջանի պարտավորությունների շարքում է նաև ղարաբաղյան հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների վրա կարգավորելու հանգամանքը: Իհարկե հասկանալի է, որ այստեղ հարցերը շատ բարդ են և որևէ կերպ ուղղակիորեն այդ հարցը Բաքվի առաջ չի բարձրաձայնի թե Ռուսաստանը, թե Արևմուտքը: Սակայն, միաժամանակ, ակնառու է նաև, որ Ադրբեջանն այդուհանդերձ դրա հետ կապված ունի մտավախություն և դրա վկայությունն էր Ալիևի՝ օրերս արած հայտարարությունը Մինսկի խմբի վերականգնման մասին «իրենց հասնող խոսակցությունների» վերաբերյալ: Առավել ևս, որ Լավրովը իր խոսքի վերջում հիշատակել է այլ միջնորդական նախաձեռնությունները, դրանց հետ աշխատելու կողմերի հետաքրքրությունը, ասելով, թե Ռուսաստանը ողջունում է այլ միջնորդների ցանկությունները, եթե դրանք միտված են իրապես հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից բխող համաձայնությունների, այլ ոչ թե աղմկոտ մեդիավերնագրերի, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական մտադրությունների:
 
Ինչ վերաբերում է այս պահին գլխավորին՝ Արցախի ապաշրջափակմանը, ապա այդ առնչությամբ Լավրովի խոսքում խոսվում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտության մասին, միևնույն ժամանակ դա նկատելիորեն կապակցվում բանակցային այսպես ասած մեծ փաթեթին, ինչը նույնն է բոլոր միջնորդների պարագայում: Եթե այդ «ստանդարտ» մտահոգությունների և հետաքրքրվածության ներքո կան կոնկրետ արդյունավետ պայմանավորվածություններ, ապա դրանք թերևս պետք է տեսանելի լինեն արդեն այսօր կամ առնվազն առաջիկա օրերին: Այդ առումով ի դեպ ուշագրավ է, որ Հայաստանում երեկ տեղի է ունեցել Արցախին աջակցության աշխատանքային խմբի նիստ, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է Արցախին մարդասիրական աջակցություն հատկացնելու որոշումներ կայացնելու մասին: Ինչպեսի մասին հաղորդագրության մեջ չկա ոչինչ, բայց ուշագրավ է, որ նիստն ու որոշումը կայացվում է մոսկովյան եռակողմին զուգահեռ: Միևնույն ժամանակ, այսօր հետագա անելիքների մասին հայտարարություն է խոստացել Արցախի նախագահ Հարությունյանը, որը մեկ շաբաթ առաջ միացել էր արցախյան նստացույցին և հայտարարել, որ մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը չփոխվելու դեպքում կանցնեն կոշտ մեթոդների: Հարությունյանը մոսկովյան հանդիպումից առաջ իրավիճակը փոխելու կոչ էր հղել երեք կողմերին, ասելով, որ հակառակ պարագայում նրանց երեքի վրա է Արցախում ողբերգության պատասխանատվությունը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: