ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանի կոշտ ակնարկը Մոսկվայում՝ Թեհրանից հետո

Եթե Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, դա բացասական հետևանք կունենա բանակցային գործընթացի վրա, Մոսկվայում՝ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Փաստացի առաջին անգամ, այս յոթ ամիսների ընթացքում, ինչ Բաքուն պաշարել է Արցախը, Երևանը կասկածի տակ է դնում բանակցության հետագա նպատակահարմարությունը: Դա չի հնչում ուղիղ, սակայն ակնարկը բավականին թափանցիկ է: Թափանցիկ է, ու միևնույն ժամանակ միանգամայն տրամաբանական: Ադրբեջանը բանակցում է 120 հազար արցախցու պատանդ վերցրած: Այդ պայմաններում չի կարող լինել հուսալի և հավասարակշռված բանակցային միջավայր, հետևաբար՝ դա չի կարող բերել հավասարակշռված արդյունքի, ըստ այդմ նաև խաղաղության տանող կառուցողական ընթացքի:
 
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է լինել կառուցողական, բանակցության պատրաստ: Երևանի այդ պատրաստակամությունն էլ կարևոր է, սակայն, մի բան է բանակցային կառուցողականությունն ու պատրաստակամությունը, մեկ այլ բան բանակցային շանտաժին տրվելու պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանի հայտարարության տողատակում նշմարվում է թերևս այն, որ Հայաստանը չի տրվի բանակցային շանտաժին, որովհետև դա կարող է լինել անվերջ մի գործընթաց, որը այսպես կոչված բանակցային ճանապարհի փոխարեն լինի ճանապարհ դեպի ճահիճ, որը քաշելու է թե Արցախը, թե Հայաստանը: Ընդ որում, տպավորությունը, թե անգամ այդօրինակ բանակցությունը կլինի ավելի լավ, քան դրա բացակայության պայմաններում առաջանալիք լարվածությունն ու ընդհուպ նոր ռազմական ագրեսիան, թերևս զգալիորեն խաբուսիկ է, որովհետև ճահճի մեջ ներքաշելով Հայաստանն ու Արցախը, Ադրբեջանը պարզապես ստեղծելու է հենց ագրեսիայի «հողը»: Հատկանշական է նաև, որ Երևանի ակնարկը հնչում է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի Իրան կատարած այցից և Իրանի արտաքին գործերի նախարարի ու նախագահի հետ հանդիպումներից հետո, որոնք անմիջապես նախորդել էին մոսկովյան հանդիպմանը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: