ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոշտ ակնարկ Թեհրանից

Այն, որ Իրանը մշտապես զգայուն է ռեգիոնում արևմտյան ներկայության հանդեպ, ամենևին նորություն չէ:

«Այդ բանակցությունները պետք է իրականացվեն՝ ելնելով ազգերի շահերից և առանց քաղաքական դավադրությունների, որոնցում ներգրավված են Ամերիկան և Սիոնիստական ռեժիմը», գրել է Իրանի նախագահի խորհրդականը՝ Իրանի նախագահ Ռայիսիի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման վերաբերյալ, նշելով, որ այդ միտքը արտահայտել է Ռայիսին, հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցության հարցում Իրանի աջակցությունը: Հայաստանի արտգործնախարարի Իրան այցի շրջանակում սա բավականին կոշտ հայտարարություն է: Այն փաստացի արտացոլում է Իրանի մտահոգությունը այն բանակցային գործընթացի առնչությամբ, որ ծավալված է վաշինգտոնյան ձևաչափի շրջանակում:
Այն, որ Իրանը մշտապես զգայուն է ռեգիոնում արևմտյան ներկայության հանդեպ, ամենևին նորություն չէ: Ավելորդ է խոսել Իսրայելի հանդեպ Իրանի կառավարող համակարգի վերաբերմունքի մասին: Այդ ամենով հանդերձ, խնդիրը տվյալ պարագայում ընդհանուր վերաբերմու՞նքն է, ըստ այդմ հնչող «պրոֆիլակտիկ» դիրքորոշումը, թե՞ այդուհանդերձ Թեհրանն ունի վաշինգտոնյան ձևաչափում տեղի ունեցող գործընթացի առնչությամբ շատ ավելի կոնկրետ մտահոգություն, որը փոխանցել է Երևանին:
Ամենևին չի բացառվում նաև, որ խոսքը ընդհանուր մտահոգության մասին է և Հայաստանի արտգործնախարարի Իրան այցը ունի նաև իրադրության բալանսավորման նպատակ, և Իրանը փաստացի արտահայտել է այդ բալանսավորման հարցում իր պատրաստակամությունը: Այդ իմաստով, Հայաստանի համար ներկայումս հենց դա է գերխնդիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության էական խախտվածության պայմաններում ապահովել արտաքին դերակատարների միջև ուժերի հավասարակշռության այնպիսի միջավայր, որը թույլ կտա փոխհատուցել անմիջականորեն Բաքվի հետ ապահավասարակշռության խնդիրը  և այդ կերպ Հայաստանի համար շահել ժամանակ և մանևրի տարածություն, ավելի բալանսավորված բանակցային բովանդակության հասնելու համար:
1in.am
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: