ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիեւի սիրտը դող

Ըստ Ալիևի, Բաքուն երբեք չի համաձայնի Մինսկի խմբի համանախագահության վերականգնելուն, միաժամանակ ավելացնելով, թե իրենց հասնում են ինչ-որ խոսակցություններ այդ ուղղությամբ հնարավոր քննարկումների մասին: Այն հանգամանքը, որ նա բարձրաձայնում է այդ մասին ու հանգամանալից անդրադառնում Մինսկի խմբի համանախագահության հարցին, վկայում է, որ նրա սիրտն այսպես ասած «դող» է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կազմակերպած միջազգային մեդիաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Մինսկի խմբի համանախագահության վերականգնումը անիրատեսական է և Ադրբեջանի համար անընդունելի: Ըստ Ալիևի, Բաքուն երբեք չի համաձայնի «կոտրած ծաղկամանը» վերականգնելուն, միաժամանակ ավելացնելով, թե իրենց հասնում են ինչ-որ խոսակցություններ այդ ուղղությամբ հնարավոր քննարկումների մասին: Թե հատկապես ինչ խոսակցություններ են հասնում Ալիեւին, նա չի մանրամասնում, սակայն հանգամանքը, որ նա բարձրաձայնում է այդ մասին ու հանգամանալից անդրադառնում Մինսկի խմբի համանախագահության հարցին, վկայում է, որ նրա սիրտն այսպես ասած «դող» է: Հարցն այն չէ, որ վաղը կամ մեկ ամիս անց կարող է լինել Մինսկի խմբի համանախագահության վերածնունդ:
 
Եվ այստեղ հարցն ամենևին էլ կոնկրետ համանախագահության ձևաչափը չէ: Տվյալ պարագայում խնդիրը «փիլիսոփայությունն» է, որ կարող է ձեւավորվել հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ծավալվող միջազգային շահերի և դրանց կրողների միջեւ: Այլ կերպ ասած, ինչպես նկատել էի նախորդ հոդվածներից մեկում՝ դարձյալ միասին, համատեղ աշխատելու փիլիսոփայությունը, թեկուզ տարբեր պատկերացումների և կարծիքների շրջանակում, բայց համատեղ աշխատելու և իրավիճակը համատեղ կառավարելու ռեժիմում: Դա կարող է զարգանալ և բերել բոոլորովին այլ ձեւաչափերի կազմավորկան, համանախագահության վերակազմավորման, սակայն բուն հարցն այստեղ այն է, որ տարբեր շահերի կրողները կարող են գալ այդ ամենի շուրջ համատեղ աշխատանքի տրամաբանության:
 
Իսկ դա էապես նվազեցնելու է Ալիևի լողի հանարավորությունը, և այդ իսկ պատճառով է նրա մոտ «դող»: Անշուշտ, այդ գործընթացների կիզակետը կարող է լինել Ուկրաինան, որտեղ իրավիճակը շարունակում է թեժանալ, սակայն որի շուրջ նաեւ ավելի ու ավելի հաճախ են շրջանառվում կրակի դադարեցման հեռանկարին առնչվող տրամադրություններ: Ալիևը, որն օրերս 7 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն էր հատկացնում Ուկրաինային, միաժամանակ շեշտում, թե Մոսկվայի ու Բաքվի միջև դաշնակցային հռչակագիրը գործում է և հարաբերությունը զարգանում դրան համաձայն, անկասկած լավ է տիրապետում միջազգային տրամադրություններին: Իսկ Մոսկվայի հետ հռչակագիրը ստորագրվել է Ուկրաինայի հանդեպ ռազմական գործողությունից ընդամենը երկու օր առաջ, այսինքն, դա եղել է փաստացի Արեւմուտքի դեմ պատերազմի դուրս գալուց առաջ ՌԴ նախագահի ստորագրած վերջին միջազգային փաստաթուղթը՝ եւ դա Իլհամ Ալիևի հետ: Ինչպես ասում են՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվում: Եվ չի մոռացվել ու առավել եւս չի չեղարկվել Մինսկի խմբի համանախագահության մասին որոշումը, ու անգամ Ալիևը չի կարողանում ու չի կարող մոռանալ դա, որովհետև նրա հիշողությունը չէ, որ պայմանավորում է միջազգային հարաբերություններ, այլ այդ հարաբերությունների ընթացքն ու տրամաբանությունն է Ալիևի հիշողություն ձևավորողը:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: