ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ առաջարկ է բերել Խովաևը Երևան

Հայաստանում է ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը, որը Երևանում հանդիպել է ԱԽ քարտուղարի, հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 «Զուգահեռ» տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի և Ադրբեջանի նախարար Բայրամովի հեռախոսազրույցը, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Միաժամանակ հայտնի է դարձել Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով բանակցության պայմանավորվածության մասին: Հատկանշական է որ այդ ամենը տեղի է ունենում մի կողմից ռուս-թուրքական հարաբերությունում նշմարվող տեղատվության և որոշակի լարվածության ֆոնին, մյուս կողմից նաև Մոսկվա-Բաքու հարաբերության լարվածության, որ առնվազն նշմարվեց ՌԴ ԱԳՆ՝ հուլիսի 15-ի հայտարարությանը Բաքվի սուր արձագանքի տեսքով: Այդ ամենն էլ տեղի է ունենում Արցախում հումանիտար ճգնաժամի սրացման, գրեթե աղետի աստիճանի պայմաններում: Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ մոսկովյան հանդիպումը այդ պայմաններում:
Ի՞նչ խնդիր կարող է դրված լինել այդ հանդիպման նպատակի մեջ, բացի այն, որ Մոսկվան իր դիրքերի համար պայքարի Վաշինգտոնի և Բրյուսելի դիվանագիտական աշխուժության ֆոնին: Թե՞ այդուհանդերձ Մոսկվան կարող է դնել ոչ թե դիրքեր պահելու, այլ դրանք որոշակի առաջ տանելու խնդիր, որպիսին կարող է լինել իրավիճակի փոփոխությունն Արցախի պաշարման հարցում: Այսօր սակայն այդ հարցում բարդ է պատկերացնել որևէ առաջընթաց՝ առանց Ադրբեջանի համար որևէ զիջման: Ըստ ամենայնի, Իգոր Խովաևը նաև դրա հետ կապված առաջարկներով է ժամանել Երևան:
Մեծ հաշվով, Ռուսաստանն ու Արեւմուտքն այդ տեսանկյունից գործում են նույն մեխանիզմով կամ սխեմայով, նույն բանաձևով, Արցախի ապարգելափակման գործնական այլ բանաձև ներկայումս երևի թե չի էլ կարող լինել: Հարցն այն է, թե կարո՞ղ է Ռուսաստանից լինել այդ բանաձևն աշխատեցնելու՝ հայկական կողմի համար առավել նախընտրելի առաջարկ, որը միաժամանակ բնականաբար կունենա Բաքվի նախնական համաձայնությունը, քան Արևմուտքից եղած առաջարկները: Դատելով Հայաստանի վարչապետի այն հայտարարությունից, որ հնչեց կառավարության օրերս կայացած նիստում՝ Բրյուսելի հանդիպմանը Լաչինի միջանցքի հարցում որևէ առաջընթացի բացակայության մասին, Արևմուտքի առաջարկը հայկական կողմի համար չի եղել ընդունելի:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: