ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ասքանազ Մռավյանի նամակը Քյազիմ Կարաբեքիրին. 22 հուլիս, 1921թ

1920-ից մինչև 1922 թվականի դեկտեմբերի վերջը Խորհրդային Հայաստանը, թեև ենթարկվել է բոլշևիկյան Ռուսաստանին, սակայն դե յուրե եղել է անկախ: Այդ տարիներին և անգամ մինչև 1925 թվականը, Խորհրդային Հայաստանն ու քեմալականները (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը), ապա Թուրքիան, ունեցել են դիվանագիտական հարաբերություններ:

1920-ից մինչև 1922 թվականի դեկտեմբերի վերջը Խորհրդային Հայաստանը, թեև ենթարկվել է բոլշևիկյան Ռուսաստանին, սակայն դե յուրե եղել է անկախ: Այդ տարիներին և անգամ մինչև 1925 թվականը, Խորհրդային Հայաստանն ու քեմալականները (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը), ապա Թուրքիան, ունեցել են դիվանագիտական հարաբերություններ: Ներկայացնում ենք Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ասքանազ Մռավյանի նամակը Արևելյան ճակատի գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին՝ թվագրված հուլիս 1921-ով: Ամիսներ անց Մռավյանը պետք է մեկներ Կարս՝ ստորագրելու հայտնի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի կողմից, որով Երևանը հրաժարվեց Կարսի նահանգից՝ Անի մայրաքաղաքով, և Սուրմալուից՝ Արարատ սարով:
 
 
Թուրքիայի Արևելյան ճակատի գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիր բեյին
 
Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Արտաքին գործերի կոմիսարիատը պատիվ ունի խնդրելու Ձեզանից՝ հաղորդել, թե ինչպիսի դրության մեջ են գտնվում այս կամ այն կերպ Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի տերիտորիայում գտնված Խորհրդային Հայաստանի քաղաքացիները և կարող են նրանք վերադառնալ: Մեր կառավարությունը հայտնում է իր հավաստիքը, որ հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիները չեն հանդիպի արգելքների թուրքական իշխանության կողմից՝ այլ ընդհակառակը, կստանան նրանց օժանդակությունը:
 
Հարկավոր եմ համարում հայտնել Ձեզ ի գիտություն, որ Թուրքիայի քաղաքացիները, որոնք հայտնել են ցանկություն հայրենիք վերադառնալու՝ Խորհրդային Հայաստանի կողմից լայն օժանդակության են արժանացել:
 
Ընդունեք խորին հարգանացս հավաստիքը:
 
 
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Ա. Մռավյան
 
Ն. 6042, 22 հուլիս, 1921 թ. 
 
 
Աղբյուրը՝ Խորհրդային Հայաստան օրաթերթ, 28 հուլիս, 1921 թ.
 
 
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: