ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու է Մոսկվան հրաժարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտավորվածությունից

Այնպիսի տպավորություն է, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր 2020թ. դեկտեմբերի 17-ին իր տարեկան ասուլիսում նշում . «Միջազգային իրավունքի տեսակետով, ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը»։

Ի հակառակ Բրյուսելում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների՝ բյուսելյան հանդիպումը դեռ չսկսված Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում Հայաստանի ընդունումը  Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս  արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում  ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և  չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։

Այնպիսի տպավորություն է, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր 2020թ. դեկտեմբերի 17-ին իր տարեկան ասուլիսում  նշում (մեջբերում եմ). «Միջազգային իրավունքի տեսակետով, ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը»։ 

Այսպիսով Մոսկվան փաստացի հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտավորվածությունից, որը ստանձնել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ ՌԴ-ն  հատուկ նշում է, որ ինքը պատասխանատու չէ ԼՂ ժողովրդի անվտանգության համար, և ակնարկ է անում Աբրբեջանին՝  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ  իրականացնելու։ 

Մոսկվան անհրաժեշտ է համարում անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի պատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ հենվելով մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ 

Փորձենք հասկանալ, թե արևմտյան հարթակի բանակցությունները ինչո՞ւ են դժգոհություն առաջացնում Մոսկվայում։

Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարարություններից ակնառու է դառնում, որ արևմտյան հարթակներում տեղի ունեցող բանակցություններում կողմերը հասել են որոշակի առաջընթացի, ինչը չէր կարելի ասել ՌԴ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին, երբ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ նոր տարածքներ էր օկուպացնում Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ու պահանջում բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ 

Հիմա հատուկ ուշադրություն դարձնենք  Շառլ Միշելի այն հայտարարությանը, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն էքստերիտորիալ պահանջներ։ Սա իր հերթին նշանակում է, որ ոչ մի խոսք չի կարող լինել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը ՌԴ-ի շահերի հետ չի համընկնում։  Բնական է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը, քանի որ կոնֆլիկտի միջոցով Մոսկվան կարողանում է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի վրա։  Մյուս կողմից՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով այլ առաջարկ չունի կողմերին։ Եթե նախկինում առաջարկում էր կարգավիճակի հարցը թողնել հետագային, որին Հայաստանը կողմ էր, ապա Ադրբեջանի կոշտ դիրքորոշումից հետո  նման առաջարկ Մոսկվան այլևս չի հայտնել։

Դավիթ Լևոնյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: