ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան-Խորհրդային Ադրբեջան խորհրդաժողովի հաշտության պայմանները. 10-11 հուլիս, 1920թ

Ադրբէջանն ու Հայաստանը դադարում են ամեն տեսակի ագրեսիւ գործողութիւններ իրար վերաբերմամբ և Թիֆլիսում գումարում են կօնֆերանս՝ լուծելու բոլոր խնդիրները:

ԵՐԿՈՒ ՅԱՅՏԱԳՐԵՐ
 
Հայաստանի և Ադրբէջանեան կառավարութիւնները, առաջիկայում գումարւելիք կօնֆերենցիայի մասին հետևեալ յայտագրերն են փոխանակել:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՅՏԱԳՐԵՐԸ
 
Ռ. Ս. Ֆ. Խորհրդ. Ռուսաստանի պ. լիազօր ներկայացուցչին
Սրա հետ միասին ուղարկւում է ձեզ, իմ կառավարութեան կողմից ձևակերպւած հաշտութեան պայմանները հայ-ադրբէջանեան կօնֆերանս գումարելու հարցի առթիւ:
 
  1. Հայաստանի և Ադրբէջանի կառավարութիւնները համաձայնության են գալիս փոխանակելու Ադրբէջանում ձերբակալւած բոլոր դաշնակցականների և Հայաստանում ձերբակալւած բօլշևիկների վերաբերմամբ:
 
  1. Փոխանակութեան ուժով ազատւածները պարտաւոր են հեռանալ համապատասխան հանրապետութիւններից:
 
  1. Փոխանակութիւնը կատարւում է երկու հանրապետութիւնների սահմանի վրա, ցանկալի է Ղազախի և Քարվանսարայի միջև, կամ չեզոք գօտում, օրինակ՝ Թիֆլիսում վրաց կառավարութեան թոյլտւութեամբ:
 
  1. Երկու հանրապետութիւնները ընդհատում են իրենց հետապնդումները և հալածանքը դաշնակցականների և բօլշևիկների նկատմամբ և խոստում են տալիս գործ չդնելու որևէ բռնութիւն, կամ գնդակահարում ձերբակալւածներից և ոչ մեկի նկատմամբ:
 
  1. Ադրբէջանեան հանրապետութիւնը իրաւունք է վերապահում բոլոր այն հայերին, որոնք ուզում են թողնել Ադրբէջանի սահմանները, ազատօրէն դուրս գալու իրենց ունեցւածքով:
 
  1. Ադրբէջանն ու Հայաստանը դադարում են ամեն տեսակի ագրեսիւ գործողութիւններ իրար վերաբերմամբ և Թիֆլիսում գումարում են կօնֆերանս՝ լուծելու բոլոր խնդիրները:
 
  1. Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացուցիչներ են նշանակւում 1. Վրաստանի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ պ Տ. Բէկզադեանը, 2. Ադրբէջանի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ Մ. Յարութիւնեանը, 3. Պարլամենտի անդամ Ն. Աղբալեան և 4. Կորիւն Ղազազեան:
 
10 յուլիսի, 1920 թ. թիւ 2447
դիւ. ներկայաց. Հայաստանի՝ Տ. Բէկզադեան
ԱԴՐԲԷՋԱՆԻ ՅԱՅՏԱԳԻՐԸ
 
Հայաստանի Հանրապետութեան Վրաստանի դիւանագիտական ներկայացուցչին, պատճէն Ռ. Ս. Ֆ. Խորհ. Ռուսաստանի լիազօր ներկայացուցիչ ընկ. Կիրօվին
 
Ի պատասխան ձեր յունիսի 10-ի սոյն թւի թիւ 2447 գրութեան, պատիւ ունիմ յայտնելու իմ կառավարութեան պայմանները հայ-ադրբէջանեան կօնֆերանսը գումարելու մասին:
 
  1. Ադրբէջանի և Հայաստանի կառավարութիւններն անմիջապէս դադարեցնում են ամեն տեսակի հետապնդումներ Վրաստանում կօմունիստների և Ադրբէջանում դաշնակցականների վերաբերմամբ և պարտաւորւում են ձերբակալւածներից ոչ մէկին չենթարկել բռնութեան և գնդակահարութեան:
 
  1. Երկու հանրապետութիւնները անմիջապէս դադարեցնում են փոխադարձաբար եղած ամեն տեսակի ագրեսիւ գործողութիւնները:
 
  1. Երկու հանրապետութիւններն անմիջապէս փոխանակւում են ձերբակալւած կօմունիստների և դաշնակցականների անւանացուցակներով, մատնանշելով իւրաքանչիւրի ձերբակալման պատճառը և նրա մասին եղած դատավճիռը, որից յետոյ, անմիջապէս արձակում են բոլորին, բացի դատարանով դատապարտւածներից, փոխադարձաբար հիմունքներով. դատապարտւածները փոխադարձաբար փոխանակւում են:
 
  1. Բոլոր վիճելի հարցերին լուծում տալու համար գումարւում է հայ-ադրբէջանեան կօնֆերանս Ղազախում կամ Վլադիկաւկազում:
 
  1. Ադրբէջանի կողմից ներկայացուցիչներ կնշանակւեն այս քանի օրերս:
 
 
Թիֆլիս, 11 յուլիսի 1920թ. թիւ 76
Արտակարգ լիազօր կօմիսար նարկօմինդէլ Ա. Ս. Ս. Ռ.` Հուսէյնօվ
ՅԱՌԱՋ, ՀՅԴ, թիւ 151, Կիրակի, 18 Յուլիս, 1920
 
 
Աղբյուր՝ aniarc.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: